Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք. վարչապետը` ՏՀՏ-ի զարգացման հեռանկարների մասին

03/11/2016 schedule19:09

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: Քննարկմանը մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ:

«Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը եւ պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ եւ այլն», - խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը եւ հավելել, որ ակնկալում է լսել կառավարության՝ ՏՀՏ բնագավառի առաջընթացին ուղղված քայլերի վերաբերյալ ներկաների պատկերացումներն ու կոնկրետ առաջարկները:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ եւ ծրագրերի նախագծեր: Քննարկվել են, մասնավորապես, ինժեներական քաղաքի, կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ստեղծման, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման ավելացման, ավագ դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են կրթական համակարգի որակական փոփոխություններին, մասնագետների պահանջարկին, կրթություն-բիզնես-գիտություն մոդելին վերաբերող եւ այլ հարցեր:

Վարչապետը հետաքրքրվել է նաեւ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող որոշ ծրագրերի կիրառական արդյունքներից եւ կարեւորելով դրանց շարունակականությունը՝ միաժամանակ անհրաժեշտ համարել ոլորտի բեկումնային երկարաժամկետ զարգացման ուղղությամբ միջոցառումները. «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ եւ´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, եւ´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար»: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն, ընդհանրապես, բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում՝ ՏՀՏ ոլորտում: «Եկեք պայմանավորվենք՝ ի՞նչ եք ակնկալում մեզնից, ի՞նչ անեք դուք: Ամենաբարդ խնդիրն այսօր մեր բյուջեի դեֆիցիտի պայմաններում բյուջեից գումար տրամադրելն է:

Բայց մենք կարող ենք մասնակցել այլ ձեւով՝ գույքով եւ այլ ակտիվներով, որոնք ունենք: Եթե դուք խումբ ստեղծեք, որը հետազոտի կամ առաջարկություն տա մեր եւ ձեր անելիքների վերաբերյալ, կարող ենք այս ուղղությամբ առաջ շարժվել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձուակերպել համատեղ անելիքները, մշակել եւ ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ:

Տպել
5988 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը