Հարկային հանելուկ. «պայքարում եք», որ ի՞նչ անեք

Հազար խոշոր հարկատուները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջե են վճարել 525 միլիարդ դրամի հարկ: Այս է վկայում հարկատուների եւ նրանց կողմից վճարած հարկերի մասին տեղեկանքը, որը օրերս հրապարակեց ՀՀ պետեկամուտների կոմիտեն:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում առաջին հազար հարկատուները վճարել էին 515.4 միլիարդ դրամ: Փաստորեն ստացվում է, որ առաջին հազար հարկատուները 10.4 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել այս տարի: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է: Բայց դա միայն թվում է: Իրականում խոշոր հարկատուների ցանկը ցույց է տալիս մեր տնտեսության դժբախտությունների մի մասը:

Եթե տրոհենք հարկատուների ցանկը, ապա կհամոզվենք, որ բյուջեի թերակատարման հիմնական մեղավոր առանձնապես խոշոր հարկատուներն են: Այսպես, առաջին 30 հարկատուները, այսինքն՝ ամենախոշորները, այս տարի բոլորով միասին բյուջե են վճարել 227.2 միլիարդ դրամ, անցած տարվա 221.9 միլիարդ դրամի փոխարեն: Այսինքն, հարկերի աճը կազմել է ընդամենը 5.3 միլիարդ դրամ: Բայց բավական է այս 30-ի միջից հանենք ընդամենը մեկ ընկերության լրացուցիչ վճարած հարկերը, կստացվի, որ մնացած 29 խոշորագույն ընկերությունները ավելի քիչ են հարկեր վճարել, քան անցած տարի: Խոսքը «Գրանդ Տոբակոյի» մասին է, որը անցած տարի վճարել էր 10.1 միլիարդ դրամ, այս տարի` 16.5 միլիարդ դրամ:

Այսպիսով, ստացվեց, որ 29 խոշորագույն ընկերությունները շուրջ 1 միլիարդ դրամով նվազեցրել են հարկերը: Սրանից էլ ուղղակի ստացվում է, որ հարկային մուտքերի ավելացման բեռը իրենց վրա վերցրել են ավելի փոքր ընկերությունները: Եվ ուրեմն, ինչպես է ստացվում, որ առանձնապես խոշոր, երկրի տնտեսությունը «ուզուրպացրած» ընկերությունների համար «ծանր ժամանակներ են», նրանց բիզնեսը կորուստներ է կրում, նրանց հասույթները նվազում են, իսկ համեմատաբար ավելի փոքր տնտեսվարողները կարողանում են ավելի շատ հարկեր վճարել: Ի՞նչ է` «ծանր ժամանակները» նրանց չի՞ հարվածում:

Եվ ինչ է սա ցույց տալիս: Առաջինն այն է, որ մեր տնտեսությունը չափազանց մեծ կախում ունի հանքարդյունաբերությունից: Երբ աշխարհում պղնձի գները նվազում են, նվազում են նաեւ հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների եկամուտը եւ հետեւաբար նաեւ նրանց վճարած հարկերը: Օրինակ, անցած տարի մեկ տոննա պղնձի բորսայական գինը կազմում էր մոտ 6 հազար դոլար, եւ երեք խոշորագույն մեր հանքարդյունաբերողները` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենայինը եւ Թեղուտը միասին վերցրած անցած տարվա առաջին 9 ամիսներին վճարել էին մոտ 24.5 միլիարդ դրամի հարկ: Այս տարի պղնձի գինը 4.5-5 հազար դոլար է, եւ այս տարվա նույն ժամանակահատվածում նույն հանքարդյունաբերողները վճարել է միայն 16 միլիարդ դրամ:

Այսինքն, եթե մենք 2009 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո հասկացանք, որ մեր տնտեսությունը չափազանց մեծ կախում ունի արդարացիորեն «փուչիկ» որակված շինարարությունից, եւ բարձրագոչ հայտարարություններ հնչեցին, թե տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել, ապա հիմա նույն բանը կարող ենք ասել նաեւ հանքարդյունաբերության մասին: Սա նույնպես մի «փուչիկ» է, որը հիմա թսկում է, իսկ ցանկացած պահի կարող վերջնականապես պայթել: Տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունը պետք է դիվերսիֆիկացներ տնտեսությունը եւ թուլացներ կախվածությունը միջազգային գների կամակորություններից: Հակառակ սրան, Հայաստանում նորանոր հանքավայրեր են բացվում, ընդերքը անխնա շահագործվում է եւ փաստորեն փչվում է թսկող «փուչիկը»: Իսկ ամենացավալին այն է, որ իշխանությունների հույսն է, թե առաջիկայում աշխարհում պղինձը կթանկանա ու մեր գործերը կրկին կլավանան: Հարկատուների ցանկը ցույց է տալիս, որ այդ սպասումները չեն իրականանում:

Հաջորդը, ինչը ակնհայտ է դարձնում այս ցուցակը, տնտեսության չափազանց մեծ կենտրոնացումն է` մոնոպոլիզացիան: Լավագույն օրինակը մեր ամենահայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող ընկերությունների վճարած հարկերի դինամիկան է: Ինչպես արդեն նշել ենք, նրան պատկանող խոշորագույն երեք ընկերությունները կտրուկ նվազեցրել են իրենց հարկերը: Մասնավորապես «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» ու «Ա եւ Գ» ընկերությունները անցած տարվա առաջին 9 ամիսներին վճարել էին 16.9 միլիարդ դրամի հարկ, իսկ այս տարի` 14.9 միլիարդ: Նվազումը մոտ 12 տոկոս է: Եթե հանքարդյունաբերողների հարկերի նվազումը կարելի է ինչ- որ կերպ պատճառաբանել, ապա այս «տնտեսվարողի» հարկերը պակասում են բոլորովին անհասկանալի պատճառներով: Նա սպառողական ապրանքների հիմնական ներկրողն է Հայաստան, նրան է պատկանում մանրածախ առեւտրի խոշորագույն մասնաբաժինը, ինքը իր «Սիթիների» համար բազմաթիվ մթերքներ է արտադրում, գուլպաներ է գործում, վիսկի է «եփում», օղիներ կեղծում, խոզ պահում եւ այլն, եւ այսպես շարունակ: Պետություն պետության մեջ` մի խոսքով:

Ու նրա ազդեցությունը մեր տնտեսության վրա գնալով աճում է, ընդ որում, խիստ մտահոգիչ տեմպերով: Բայց ի հեճուկս իր աճող ազդեցության, աճող «բիզնես տարածքի», նրա վճարած հարկերը նվազում են: Եվ նվազում են երկնիշ տեմպերով` 12 տոկոսով: Սա ի՞նչ հանելուկ է: Պետական բյուջեի թերակատարման հեռանկարների մասին խոսելիս ու այդ ընթացքում ձեռքները ծնկներին խփող ու ողբացող մեր իշխանավորներին չի՞ հետաքրքրում, թե սա ինչ հանելուկ է: Թե՞ հենց այդպես էլ պետք է լիներ` դա նորմալ է: Բա ո՞ւր են այն «բարեփոխումները», որոնց մասին անընդհատ լսում ենք, բայց ոչ մի կերպ չենք տեսնում: Բա ասում էին «ստվերի» դեմ պայքար, հովանավորչության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար...: Թե այդ «պայքարի» նպատակը հենց այն է, որ օլիգարխները գնալով ավելի քիչ հարկեր վճարեն: Եթե այդպես է, շուտ ասեք` իմանանք:

Տպել
4461 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում