Հրապարակվեց Վարդեւան Գրիգորյանի եղբորը սպանածի դատավճիռը. տեսանյութ

Նոյեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի, սպանության գործով դատավճիռը:

Հիշեցնենք, Հարություն Գրիգորյանը սպանվել է 2014 թվականի հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի վարչական տարածքում: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր եւ հրազենային 4 վնասվածք` որովայնի, թիկունքի եւ ձեռքի հատվածներում: Սպանության մեջ մեղադրվում է 38-ամյա Արման Կատունյանը:

Այսօրվա դատական նիստին տուժող կողմը բացակայում էր: Ներկա չէր նաեւ Վարդեւան Գրիգորյանը:

Ամբաստանյալ Արման Կատունյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով:

«Դիտավորություն չեմ ունեցել: Զղջում եմ արարքիս համար»,- հակիրճ ասաց Կատունյանը:

Այնուհետեւ, դատական նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը կարդաց դատարանի վճիռը:

«Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360, 361, 365, 366-րդ հոդվածներով, վճռեց Արման Կատունյանին «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակի դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ ճանաչելով վերջինիս անմեղությունը: Ա. Կատունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով՝ 6 ամիս ժամկետով…Վերջնական պատիժ նշանակել 2 տարի 7 ամիս 12 օր ժամկետով»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

Դատարանի վճիռն Արման Կատունյանի պաշտպանները սահմանված կարգով բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:

Դատարանը պատժի հարցում գտնվեց կողմնակալ: Չկա Կատունյանի պատիժը ծանրացնող որեւէ հանգամանք: Դատարանի կողմից նշանակած պատիժը տրամաբանական չէր: Պետք է արդարացվեր նաեւ փամփուշտ պահելու մասով»,-ասաց Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Ջեմմա Խաչատրյանի եւ հարևանությամբ բնակվող` Հարություն Գրիգորյանի միջեւ արտաամուսնական հարաբերությունները պարզելու նպատակով, իր ավտոմեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության մոտ: Այստեղ Կատունյանը հանդիպել է Հարություն Գրիգորյանին և, ըստ մեղադրական եզրակացության, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապօրինի կերպով ձեռք բերած, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով, յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:

Տպել
7586 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով