Երևան
16 °C
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հակված է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀԾԿՀ-ի հայտը սակագնի ուսումնասիրման եւ ինչի՞ են հակված:
«Մեզ համար ակնհայտ է, որ եթե ջերմային կայանների համար գազի գինը 1000 խորանարդի համար սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, ապա սակագները վերանայման եւ համապատասխան գնահատականի կարիք ունեն»,- ասաց Նազարյանը:
Ճշտող հարցին էլեկտրաէներգիայի սակագինն ինչքանո՞վ կնվազի, Նազարյանը դժվարացավ պատասխանել.
«Սակագները հաշվարկել էինք այս տարվա օգոստոսի 1-ից 2017 թվականի օգոստոսի 1-ը, հիմա 2017 հունվարի 1-ից մինչեւ 2018-ի փետրվարի 1-ը պետք է սահմանենք, իսկ այդ դեպքում փոխվում է ողջ էներգետիկայի հաշվեկշիռը»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ տարբեր կայաններ տարբեր սակագներով են ցանցին էլեկտրաէներգիա վաճառում:
Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ կան որոշակի կատարված ներդրումներ, դրանք էլ պետք է հաշվի առնվեն.
«Մեր որոշումը կկայացնենք ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը: Ես խնդրում եմ, որ տաք մեզ 15-20 օր, որպեսզի ընկերություններից ստանանք նաեւ իրենց խնդիրները, մենք նոր ենք սկսել այս գործընթացը: Գիտեք նաեւ, որ այս տարի վարչապետը հանձնարարել է նոր սպառողական խումբ ունենալ՝ սոցիալապես անապահով խումբ, իսկ նրանց համար սակագինն ավելի ցածր կլինի, քան մյուս սպառողներինը: Սա էլ կհաշվենք եւ նոյեմբերի վերջին վերջնական կունենաք գազի սակագինը, որը կգործի հունվարի 1-ից»,- ասաց Նազարյանը:
Դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ գազի սակագնի իջեցման սուբսիդավորումը չի լինելու պետբյուջեի հաշվին, իսկ ինքը հայտարարել էր, որ պետք է համապատասխան ֆինանսավորման աղբյուր գտնել, արդյոք գտե՞լ են այն, Նազարյանը պատասխանեց, որ աղբյուրները 4-ն են:
«1՝ Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի նվազումը, այս նվազեցման հաշվին որքան գումար կգանձվի, կուղղվի այս խնդրին: 2՝ արտոնությունները, որոնք տրվում են բիզնեսին եւ սոցիալապես անապահով խավերին, ենթադրում են, որ սպառումը կավելանա, որի հասույթը կհամարվի ֆինանսավորման աղբյուր: 3՝ «Գազպրոմ Արմենիան» նախկինում ունեցել է մեծ ֆինանսական պարտավորություններ, իսկ այսօր այդ պարտավորությունների մեծ մասը վերացել են, եւ 4՝ ռուսական գազպրոմ ընկերություն, այն խոստանում է, որ եթե բոլոր 3 ռիսկերը չբավարարեն, ապա ինքը սուբսիդավորման մյուս մասը կվերցնի իր վրա»:
Հարցին, որ ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն կա, սակայն իշխանությունը միշտ հերքում էր, հիմա ի՞նչ է փոխվել, Նազարյանն ասաց, որ ինքը քաղաքականության մեջ չէ.
«Ես կուսակցական չեմ, ընտրությունների մեջ չեմ, ես իմ գործառույթն եմ կատարում պրոֆեսիոնալ: Կա «Գազպրոմ Արմենինայի» հայտը, որտեղ կա նաեւ բացատրագիր»,- եզրափակեց նա:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ