«Սասնա ծռեր» շարժումը ազգային-ազատագրական պայքար է սկսում. կլինեն բողոքի ակցիաներ

07/11/2016 schedule21:39

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը երկու շաբաթ առաջ հրապարակեց ճանապարհային քարտեզ, որով ամրագրվեց շարժման նպատակներն ու ռազմավարությունը: Armtimes.com-ն այդ նպատակներին հասնելուն միտված քայլերի մասին զրուցեց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

-Պարոն Ենիգոմշյան, ճանապարհային քարտեզում նշված խնդիրներն իրականացնելու ուղղությամբ մինչ այս պահը ի՞նչ քայլեր են կատարվել եւ ի՞նչ քայլեր են նախատեսված իրականացնել:

-Խնդիրները ճանապարհային քարտեզում գրված են եւ դրանք իրականացնելու համար առաջարկվող խնդիրները, որոնք պետք է լուծվեն, նույնպես նշված են: Այնտեղ առաջին հերթին ազգային-ազատագրական շարժման ձեւավորումն է, խոսքը ինքնիշխանության հաստատման եւ ապագաղութացման մասին է, զուգահեռաբար ներքին արմատական փոփոխությունների մասին: Իհարկե, չեմ խոսում Արցախի վերամիրավորման մասին, որովհետեւ այդ երկուսը՝ արտաքինն ու ներքինը, շատ սերտորեն փոխկապակցված են: Այնտեղ բանաձեւված է ազգային-ազատագրական շարժման կայացում, ծավալում, առաջնորդող խմբի ձեւավորում ճանապարհային քարտեզում նշված նպատակների եւ խնդիրների իրականացման շուրջ, այդ հենքի վրա կազմակերպվածություն եւ գաղափարական ու նյութատեխնիկական, քարոզչական, իրավապաշտպան եւ բազում այլ ուղղություներով: Այսինքն՝ կազմակերպվածության կայացում այդ գաղափարախոսության եւ նպատակների շուրջ եւ արդեն շարժման կողմից լոկալ եւ զանգվածային գործողություններ, քաղաքացիական անհնազանդության, հետեւաբար հերթականությունն այդպիսին է:

-Շարժման ձեւավորումից, ծավալումից եւ կայացումից հետո, ըստ ճանապարհային քարտեզի, նաեւ պետք է շարժումը ցանցային համակարգով ձեւավորվի Հայաստանում եւ արտերկրում: Ի՞նչ է արվել եւ արվում այս ուղղությամբ:

-Այնտեղ, որ խնդիրները մեկը մյուսի հետեւից նշված են, շատ հստակ, միանշանակորեն խրոնոլոգիական չեն, բայց մեծ հաշվով խրոնոլոգաիական են: Այսինքն՝ այդ ցանցայինը միշտ էլ եղել է, այսօր էլ կա, բայց այդ ցանցայինն ավելի զգալի եւ շեշտակի կերպով կլինի արդեն կազմակերպվածության վերջնական կայացումից հետո: Որքան շարժումն առանձին վերցրած, աջակիցներով հստակորեն կայացած է, այդ ցանցայինի աշխատանքը կսկսի ավելի իրական դառնալ: Հետեւաբար այնտեղ հերթականության եւ հաջորդականության խնդիր կա:

-Ազգային-ազատագրական շարժում բառի տերմինաբանությունը զուտ այլ ընկալում ունի: Օրինակ՝ ազգային-ազատագրական շարժումը Հայաստանում եւ հայ ժողովրդի մոտ եղել է օտար ուժերի դեմ: Ձեր պատկերացրած ազգային-ազատագրական շարժումն իր բովանդակությամբ ինչպիսի՞ն պետք է լինի:

-Երբ ես ասացի ազգային-ազատագրական շարժման կայացում եւ ծավալում, ես անմիջապես դրանից հետո ասացի, որ դա այդպես է կոչվում, որովհետեւ հիմնական նպատակներից մեկը Հայաստանի ապագաղութացումն է եւ ինքնիշխանության հաստատումը: Գաղութացված է Հայաստանը: Իհարկե, 19-րդ դարի, 20-րդ դարի սկզբների գաղութացումը մի բան է, 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի գաղութացումը կոչվում է նեոգաղութացում, որովհետեւ գաղութացնող ուժերն ուղղակի իրենց բանակներով եւ վարչակազմով չէ, որ իրականացնում են այդ գաղութացնող պետության քաղաքականությունը, այլ տեղի ուժերի միջոցով են դա անում: Չնայած Հայաստանում մենք ունենք ռուսական կայազորի ներկայություն, մեր խորհրդային սահմաններից դուրս սահմանները Իրանի եւ Թուրքիայի հետ ռուսական սահմանապահ ուժերի կողմից են հսկվում: Մենք ասել ենք նաեւ, որ ներկա վարչապետի նշանակումը, Հայաստանի այդ անուղղակի կառավարումը, քայլ էր անուղղակի կառավարումից դեպի ուղղակի կառավարման, որքան էլ նոր նշանակված վարչապետը ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի է: Այդ բոլոր խնդիրների լուծման խնդիրը կա: Ոչ թե վարչապետի խնդիր կա, այլ այդ նեոգաղութացումից ազատվելու, արտաքին քաղաքականությունը ինքնուրույն դարձնելու հարցն է:

-Առաջիկայում զանգվածային միջոցառումներ, հանրահավաքներ, երթեր, ակցիաներ նախատեսվա՞ծ են:

-Բնականաբար, լինելու են եւ ճանապարհային քարտեզի հանրայնացման ուղղությամբ կլինեն միջոցառումներ, կլինեն ուղղակի պայքարի, այսինքն՝ գետնի վրա պայքարի միջոցառումներ հանրահավաքների տեսքով կամ պահանջների իրականացման համար նախատեսվող միջոցառումների տեսքով: Բնականաբար, առկա է, եւ միշտ էլ կլինի (մինչեւ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն) քաղբանտարկյալների ազատ արձակումը, կլինի պայքար, պահանջ, նրանց ազատ արձակման ուղղությամբ եւ բազում այլ միջոցառումներ կլինեն:

Տպել
5358 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)