Երբ մոնոպոլիաները ջախջախված են. մրցակցության խրախճանք

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը երեկ իր զբաղեցրած նոր պաշտոնում առաջին անգամ պատասխանեց լրագրողների հարցերին եւ սենսացիոն լուր հայտնեց:

Լրագրողի հարցին՝ «Վարչապետի հայտարարությունից հետո, թե ով ինչ ապրանք ուզում է, կարող է ներկրել, քանի՞ հոգի են ոգեւորվել այդ հայտարարությունից», Վարդան Հարությունյանը պատասխանեց կարճ`  «Դիզվառելիք ներկրող ունենք, բանան ներկրող ունենք»: Այսինքն վերջ` բանանի ու դիզվառելիքի ներկրման մենաշնորհը արդեն ջարդված է: Եվ այսպես, Հայաստանը այլեւս աշխարհի ամենամոնոպոլիզացված շուկաները ունեցող երկիրը չէ: Ինչքան լավ կլիներ, որ հենց այսպես էլ լիներ: Իրականությունը մինչդեռ այդպիսին չէ: Պարզվում է, որ ներկրածը, ինչպես հայտնեց Հարությունյանը, «1-2 մեքենա է»: Այսպիսի հայտարարություն կարող էր ժամանակին անել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՊԵԿ Նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը...:

Վարդան Հարությունյանը կարող էր շարունակել ցանկը եւ հայտարարել, որ շաքար ներկրող էլ ունենք, ու չէր սխալվի: Հիմա՝ թվեր եւ փաստեր: Նույն ՊԵԿ-ի պաշտոնական տեղեկանքի համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում, երբ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ չէր, Հայաստան շաքար ներկրողների թիվը եղել է առնվազն 14-ը: Պատկերացնո՞ւմ եք, 14 անձ կամ կազմակերպություն շաքար է ներկրել: Քիչ էր մնում մեզ երջանիկ զգայինք, բայց նայում ենք ներկրումների ծավալները առանձին-  առանձին: Բելգիայից ներկրվել է 90 կիլոգրամ, Գերմանիայից` 317 կիլոգրամ, Լեհաստանից` 25 կիլոգրամ, Շվեյցարիայից` 30 կիլոգրամ, Չեխիայից՝ 100 կիլոգրամ: Ավստրիայից 118 կիլոգրամ...: Կան նաեւ ավելի խոշոր խմբաքանակներ: Օրինակ, Արաբական էմիրություններից ներկրվել է 1200 տոննա, Իտալիայից` 2 հազար 800 տոննա, Ռուսաստանից` 332 տոննա:

ՊԵԿ-ը իր տեղեկանքներում չի նշում, թե որ ընկերություններն են ներկրողները: Հայտնի է միայն որ ընդհանուր առմամբ ներկրվել է 59 հազար 447 տոննա շաքար, որից 57 հազար 910 տոննան՝ Բրազիլիայից: Եվ ակնհայտ է, որ այս գրեթե 58 հազար տոննան բերել է «Ալեքս Գրիգը»: Եվ ուրեմն, ստացվեց, որ Հայաստան ներկրված շաքարի 97.5 տոկոսը ներկրում է «Ալեքս Գրիգը», իսկ մնացածը` 13 ընկերություններ միասին վերցրած: Բայց դա նշանակություն չունի. ցանկացած ՊԵԿ նախագահ, ցանկացած պահի, կարող է լրագրողների ներկայությամբ հայտարարել, որ «արդեն ունենք շաքար ներկրող` 1-2 մեքենա»: Ու շաքարի շուկայում մենաշնորհի թեման կարելի է փակված համարել:

Նույնն է վիճակը նաեւ բանանի շուկայում: Անցած երկու տարիներին Հայաստան բանան ներկրողների թիվը եղել է 5-ը: Հիմա՝ թվերով: Էկվադորից այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 6 հազար 7 տոննա բանան, ՌԴ-ից` 55.7 տոննա եւ Գերմանիայից, ուշադիր` ներկրվել է 24 կիլոգրամ: Պատկերացնո՞ւմ եք, 24 կգ, եւ դա նույնպես համարվում է ներկրող: Անցած տարվա առաջին կիսամյակում Վրաստանից էլ 9 տոննա բանան էր ներկրվել, իսկ Կոլումբիայից, էլի ուշադիր` 18 կիլոգրամ: Ովքեր են այսքան ահռելի քանակությամբ` 18 կգ, 24 կգ բանան ներկրում, հայտնի չէ, բայց հայտնի է, որ էկվադորից ներկրողը «Քեթրին» ընկերությունն է, որը զբաղեցնում է շուկայի 99.1 տոկոսը:

Իսկ նավթամթերքների շուկայում մրցակցությունը ուղղակի մոլեգնում է. մրցակցության մի իսկական խրախճանք: 32 տնտեսվարող այս շուկայում «ինչ ուզում՝ բերում է»: Ցավոք, մաքսային ծառայությունը չի առանձնացնում, թե ինչ նավթամթերք են ներկրում այս 32 տնտեսվարողները` բենզինը, դիզվառելիքը, յուղերն ու քսամածիկները մեկ անվան տակ են ներկայացվում: Բայց նայելով ներկրումների ծավալները առանձին- առանձին՝ շշմեցուցիչ պատկեր կստանանք: Օրինակ, մաքսայինը արձանագրել է, որ Իսրայելից ներկրվել է 294 կիլոգրամ ինչ-որ նավթամթերք: Իտալիայից` 130 կիլոգրամ: Եգիպտոսից ներկված նավթամթերքների ծավալը ուղղակի ապշեցուցիչ է` 34 կիլոգրամ: Դե իսկ մի քանի այլ երկրներից ներկրվում են պարզապես փշաքաղեցնող ծավալներ: Զարմանալի է, դրանք ինչպիսի տրանսպորտային միջոցով են հասցվում Հայաստան: Երեւի խողովակաշարերով: Այսպես. Նորվեգիայից ներկրվել է 3.5 կգ, Ուկրաինայից` 1.5 կգ, Թայվանից` 1.4 կգ ինչ-որ նավթամթերքներ: Մաքսայինը, պատկերացնո՞ւմ եք, արձանագրել է 1.4 կիլոգրամ նավթամթերքի ներկրում Հայաստան: Եվ այդպիսի «գերխոշոր» ներկրողների շնորհիվ մեր նավթամթերքի շուկայում մրցակցությունը ուղղակի եռում է:   

Մի խոսքով, մոնոպոլիաների թեման պետք է արդեն հանել օրակարգից: Նման հասկացողություն չկա ուղղակի: Տասնյակ տնտեսվարողներ «ներկրում են ինչ ուզում են»: Ընդ որում, այդպես եղել է միշտ: Տեսնես ո՞վ այդ թեման սկսեց շրջանառել: Արհեստականորեն ու անտեղի:

Տպել
8157 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին