Զինված խմբին ֆինանսավորել է հայր Անտոնը. նոր մանրամասներ

09/11/2016 schedule00:30

2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբին ֆինանսավորողը, որին ԱԱԾ-ն տեւական ժամանակ գաղտնի էր պահում, հայտնի է:

Մեզ հաջողվեց պարզել, որ զինված խմբին եւ մասնավորապես խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանին ֆինանսավորել է  «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Վերջինս խմբին վնասազերծելուց հետո ձերբակալվեց, կալանավորվեց, ապա մի քանի ամիս անց ազատ արձակվեց. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայր Անտոնը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով, վերջինս էլ Վարդանյանի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով: Մեր հավաստի տեղեկություններով, Թոթոնջյանը 70 հազար ԱՄՆ դոլար կանխիկ տվել է Արթուր Վարդանյանին՝ հստակ իմանալով, որ այդ գումարը տալիս է զինված հեղաշրջում սկսելու համար: Հայ Անտոնը ցուցմունքներում չի հերքել, որ ինքն է խմբին ֆինանսավորել: Մեր տեղեկություններով, 70 հազար ԱՄՆ դոլարը Հայ Անտոնին տվել էին Գյումրիում ինչ-որ շենք կառուցելու համար:

ԱԱԾ քննչական վարչության պետ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մի քանի ամիս առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ զինված հեղաշրջում իրականացնելու նպատակ հետապնդած խմբին ֆինանսավորողը հայտնի է, բնակվում եւ գործում է Հայաստանում: Համբարձումյանը այդպես էլ հրաժարվել էր ասել, թե ով էր այդ անձը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Նա միայն նշել էր, որ ֆինանսավորողը կալանավորված չէ: Ֆինանսավորողի՝ կալանավորված չլինելու հանգամանքը Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը տարօրինակ էր համարել: Հայր Անտոնը, հիշեցնենք, ազատ էր արձակվել սույն թվականի հունվարի 28-ին, նույն ժամանակահատվածում ազատ արձակվեց նաեւ լրագրող Լիլիթ Թորոսյանը:

Վարդապետ Թոթոնջյանը ծանոթ է եղել նաեւ այս գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Մեր տեղեկություններով, նրանք ծանոթացել են 2015 թ. ապրիլի 26-ին ՌԴ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այնուհետեւ կրկին հանդիպել են, որի ժամանակ էլ հայր Անտոնը պատմել է Արթուր Վարդանյանի մասին: Այսպիսով՝ Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է վարդապետ Անտոն Թոթոնջյանի միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում Շիրխանյանն ու հայր Անտոնը առերեսվել են՝ ծանոթությունների ժամանակի, այդ շրջանակներում տեղի ունեցած խոսակցությունների եւ այդ ծանոթություններին ներկա անձանց շուրջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Թե ինչ հակասություններ են եղել իրականում, կփորձենք ճշտել Վահան Շիրխանյանից, որը պատրաստվում է վաղը հանդես գալ ասուլիսով:

Մեզ նաեւ հաջողվեց ճշտել, որ այս գործով նախաքննության ավարտից հետո, օրեր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Արթուր Վարդանյանը լրացուցիչ հարցաքննվելու միջնորդություն է ներկայացրել, ինչը բավարարվել է: Մեզ նրա ցուցմունքից որոշ մանրամասներ հայտնի դարձան, մասնավորապես, Վարդանյանը բառացիորեն նշել է հետեւյալը. «Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մոտեցող հանրաքվեն, ես որոշել էի կազմակերպել ցույցեր, հանրահավաքներ, որպեսզի գերիշխեր «ոչ»-ը  հանրաքվեի արդյունքում եւ փոփոխությունները չընդունվեին...: Մեզ հայտնի դարձավ, որ զինված խմբի անդամներից շատերը անձամբ Արթուրին վաճառել են զենք-զինամթերք, որոնցից մեծ մասը տեղյակ չեն եղել, թե ինչի համար են այդ զենքերը օգտագործվելու: Քրեական գործում գոյություն ունեն նաեւ ցուցմունքներ, որ Արթուր Վարդանյանը սպառնացել է մի քանիսին, որ հեղաշրջումից հետ կանգնելու դեպքում պատասխան կտան իրենց ընտանիքի անդամները: Արթուր Վարդանյանը, սակայն, իր ցուցմունքում հերքել է այդ սպառնալիքները, դրանք որպես սուտ որակելով: Անդրադառնալով՝ զենք-զինամթերքին, Վարդանյանը իր ցուցմունքում նշել է. «Իմ ունեցած կանխատեսումների համաձայն՝ Արցախի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին եւ եթե իշխանությունն այդպիսի որոշում կայացներ, ապա զենքը կիրառվելու էր Արցախի ինքնապաշտպանության ժամանակ...: Այն բոլոր ծրագրերը, որոնք ես ունեցել եմ, եղել են հանուն հայ ազգի, Հայաստանի եւ Արցախի»:

Մեր տեղեկություններով, այս գործով նաեւ անջատված մաս կա. մեղադրյալներ Սրբուհի Այվազյանի, Լիլիթ Թորոսյանի, Հայկ եւ Հրանտ Վարդանյանների (Արթուր Վարդանյանի հորեղբոր որդիները,-հեղ.), Մարատ Թադեւոսյանի, Հովհաննես Բալաբանյանի եւ Աղասի Մարտիրոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է. նախաքննական մարմինը դեռ չի որոշել, թե ինչ որակում պետք է տա նրանց արարքներին: Այսինքն, այս գործով 20 հոգու մասով է գործն ուղարկվելու դատարան:

Հիշեցնենք, որ սույն քրեական գործը բաղկացած է 35 հատորից: Գործը մինչեւ նոյեմբերի 25-ը պետք է ուղարկվի դատարան:

Գործով մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու), ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ մասնակցելը եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելն ու իրացնելը):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12057 դիտում

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան