Պալատ խարխուլ խրճիթի վրա. նայել իրականության աչքերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանn ակնհայտորեն շտապում է: Արագ եւ շոշափելի ինչ-որ արդյունքներ ունենալու մղումը լրիվ հասկանալի է, ու դա ամենեւին վատ չէ:

Դրանով է պայմանավորված, օրինակ, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ նրա ընդգծված ուշադրությունը: Վերջին 10 օրերին նա ՏՀՏ ոլորտին վերաբերող երեք միջոցառում է անցկացրել: ՀՀ կառավարության այսօրվա նիստում էլ կքննարկվի հաջորդ տարի Բրազիլիայում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության ծախսերի ֆինանսավորմանը վերաբերող հարց:

Կարեն Կարապետյանի ուշադրությունը այս ոլորտի նկատմամբ ավելի քան հիմնավոր է: Սա այն ոլորտն է, որտեղ պետության կողմից ցուցաբերվող համեմատաբար համեստ աջակցության շնորհիվ տեսականորեն կարելի է արագ արդյունքներ ստանալ: Թե գործնականում ինչպես կլինի, առայժմ դժվար է ասել: Խնդիրն այն է, որ միայն ՀՀ կառավարությունը չէ, որ հասկանում է ՏՀՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարները: Դա հասկանում են աշխարհի գրեթե բոլոր երկրների կառավարությունները: Դրանց շարքում այնպիսի երկրներ են, որոնք կարող են շատ ավելի մեծ չափով «համեստ աջակցություն» ցուցաբերել այդ ոլորտին եւ ավելի արագ արդյունքներ ստանալ իրենց երկրներում: Իսկ ՏՀՏ ոլորտը սահմաններ չի ճանաչում: Ոլորտի արտադրանքի արտահանումն ու ներմուծումը տրանսպորտային միջոցներ, ըստ էության, չի պահանջում: Ոլորտի մասնագետներն էլ պահանջված են ամբողջ աշխարհում, ու կադրերի «հոսունությունը» շատ մեծ է, կադրերը շատ մոբիլ են եւ այլն, եւ այսպես շարունակ:

Մի խոսքով, կարող է այնպես ստացվել, որ, շատ պատկերավոր ասած, կառավարությունը աջակցություն ցուցաբերի ոլորտին, հոյակապ մասնագետներ պատրաստվեն, բայց նրանք գնան ու իրենց տաղանդը ներդնեն այլ, շատ ավելի բարեկեցիկ երկրների ՏՀՏ ոլորտի զարգացմանը: Այլ կերպ ասած, մի առանձին ոլորտի զարգացմանը ուղղված քայլերը դժվար թե հանգեցնեն ամբողջ տնտեսության ու ընդհանրապես երկրի զարգացմանը:                 

Մյուս հարցը, որին առերեւույթ մեծ ուշադրություն է դարձնում Կարեն Կարապետյանը, օտարերկրյա ներդրումներն են: Էլի տեսականորեն, եթե մի քանի խոշոր ներդրումներ լինեն Հայաստանում, դա նույնպես կարող է ապահովել արագ արդյունք: Կստեղծվեն աշխատատեղեր, հավաքագրվող հարկերի ծավալները կմեծանան, տնտեսական աշխուժություն կլինի եւ այլն: Բայց սա էլ է տեսական: Օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Օրինակ, ներդրողների պաշտպանվածությունը, ստվերային տնտեսության էական կրճատումը, կոռուպցիայի աստիճանի նվազեցումը, հովանավորչության իսպառ բացառումը եւ այլն:  

Կա՞ն այդ պայմանները Հայաստանում, թե ոչ: Էլի տեսականորեն, իհարկե, կան, եւ այդ մասին մեր պաշտոնյաները անընդհատ խոսում են տարբեր համաժողովներում: Վերջինը ԱՄՆ-ում էր, երբ Սերժ Սարգսյանը այնպես ներկայացրեց մեր տնտեսության հեռանկարները, որ մի պահ մոռացանք, թե որ երկրի մասին էր նա խոսում: Իրականությունը, ցավոք, ճիշտ հակառակն է: Եվ պոտենցիալ ներդրողները նայում են հենց իրականությանը: Վերցնենք երկու օրինակ: Արեւմտյան երկրներից Հայաստանում ամենաշատ ներդրումներ արել են ֆրանսիական ընկերությունները: Ի՞նչ կատարվեց, օրինակ, «Օրանժի» հետ:

Այդ ինչպե՞ս եղավ, որ այս հսկա ընկերությունը հաջողեց աշխարհի բազմաթիվ երկրներում ու արմատապես տապալվեց Հայաստանում: Նմանատիպ ընկերությունները ունեն իրենց գործունեության սկզբունքները եւ դրանք էապես չեն փոխվում կախված նրանից, թե որ երկրում են գործում:  Ու հենց այդ սկզբունքներով էլ «Օրանժը» գործեց Հայաստանում ու տապալվեց: Իր ունեցած-չունեցածն էլ վաճառեց «Յուքոմին», որը շատ հաջող գործում էր ու մի տարօրինակ զուգադիպությամբ ՀՀ մաքսայինի նախկին պետի, ՀՀ ՊԵԿ-ի նախկին նախագահի, ՀՀ ֆինանսների նախկին նախարարի հարազատներին էր պատկանում: Հիմա «Օրանժն» արդեն չկա Հայաստանում, ու դա է այն իրականությունը, որը ուսումնասիրելու են օտարերկրյա պոտենցիալ ներդրողները:

Մյուս խոշոր ներդրողը կրկին ֆրանսիական ապրանքանիշ էր` «Քարֆուրը»: Ինչ կատարվեց վերջինիս հետ: Նախ նրան դուրս «հրավիրեցին» իր ուզած տարածքից` «Դալմա մոլից», որտեղ արդեն սուպերմարկետի կահավորման աշխատանքներն էին գնում, հետո էլ մի քանի վագոն պայմաններ դրեցին նրա առաջ, թե բա ապրանքների մեծ մասը պետք է ոչ թե ներկրի, այլ ձեռք բերի ներքին արտադրողից, ու դրան էլ գումարած՝ «Քարֆուրը» պետք է մրցակցի հայտնի, շատ հայտնի «բարերար» Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթիների» հետ: Կարո՞ղ է արդյոք «Քարֆուրը» դիմանալ այդ մրցակցությանը այն դեպքում, երբ ոչ մի պարագայում նույնիսկ մի լուցկու չոփ չի գնի մատակարարից առանց հաշիվ ապրանքագրի, իսկ իր մրցակիցը ուղղակի թաղված է ձեռքբերումների ամենասարսափելի ու մութ գործարքների մեջ: Իհարկե չի կարող: Ու այսօր երեւանյան «Քարֆուրը» դանդաղ ու հաստատուն քայլերով գնում է գործունեության դադարեցմանը` կամաց-կամաց փոքրացնում է իր տարածքը: Հենց սա է իրականությունը, որին նայելու են օտարերկրյա ներդրողները:

Ու հիմա Կարեն Կարապետյանը այս պայմանները չվերացնելով՝ ցանկանում է օտարերկրյա ներդրումներ բերի, ուզում է ՏՀՏ ոլորտում ունենալ այնպիսի ծրագրեր, որոնցով «աշխարհն է շուռ տալու»: Եթե ստացվի, ապա դա կլինի առաջին դեպքը համաշխարհային պատմության մեջ, երբ առանց պատճառները վերացնելու՝ հետեւանքները վերացել են:

Եթե ավելի պատկերավոր ներկայացնենք, Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում է խարխլված ու փտած հիմքերով, բորբոսնած ու ճաքճքած պատերով մի հարկանի խրճիթի վրա կառուցել շատ գեղեցիկ, հուսալի, հաստ ու ամուր պատերով, լուսավոր, կոմունալ բոլոր հարմարություններով երկրորդ հարկ: Կստացվի՞:

Տպել
3456 դիտում

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվե

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

12 տարի առաջ այս օրը Թուրքիայում սպանվեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը