Դուրս եմ գալիս ՀՀԿ-ից. Արմեն Պապյանի պատասխանը՝ Գագիկ Մելիքյանին

13/11/2016 schedule19:10

Բաց նամակ Գագիկ Մելիքյանին

Պարոն Մելիքյան
Չէի անդրադառնա Ձեր ելույթին, ինչպես չէի անդրադառնում ամենատարբեր տրամաչափի կուսակցական գործիչների նմանատիպ, երբեմն՝ էլ ավելի «դարակազմիկ» մտքերին, չնայած շուրջ երկուսուկես տարի է, ինչ ազատ եմ քաղաքացիական ծառայողի կարգավիճակից բխող քաղաքական զսպվածության սահմանափակումներից, որոնք, ի դեպ, միշտ պահպանել եմ, երբեք չօգտագործելով համեստ պաշտոնս եւ չմիջամտելով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին…հասկանում եք, ինչ ի նկատի ունեմ: Այս անգամ չհամբերեցի: Պատճառը՝ Ձեր կողմից արտաբերած «տականք» բառն էր: Հուսով եմ, այն օգտագործել եք, հասկանալով այդ բառի իմաստը…չնայած, այդ դեպքում՝ ավելի վատ Ձեզ համար:

Գիտեք՝ ինչն է զարմանալի: Կարծեք մենք բոլորս էլ ապրում ենք նույն երկրում, շնչում նույն օդը, կարծեք՝ մեծ հաշվով բոլորիս ցանկությունն է տեսնել Հայաստանը իրոք անկախ, հզոր բանակով, կայուն տնտեսությամբ, առողջ եւ ապահով սերնդով, արցախյան հիմնահարցի վերջնական եւ հայանպաստ լուծմամբ: Այս ամենին հասնելու համար ընդամենը պետք է համախմբել այս մի բուռ ժողովուրդը, ներառյալ՝ սփյուռքը, վստահություն ստեղծել ազգի մոտ, որ մենք ունենք իրոք ուժեղ իշխանություն, ուժեղ պետություն, որը տեր է իր ժողովրդին: Տեր է ոչ միայն հարուստին և ուժեղին, այլ նաև՝ աղքատին եւ թույլին, նաև այլ կերպ մտածողին:

Սակայն Դուք եւ Ձեր նմանները դրա փոխարեն արեցիք ամեն ինչ, որպեսզի անջրպետ…ոչ…խորն անդունդ ստեղծեք ձեր եւ ժողովրդի միջեւ…մի մասդ մտածված, մյուսներդ՝ նույնիսկ չգիտակցելով դա: Ձեր իրական ուղենիշը դարձավ ոչ թե կուսակցության նախահայր Նժդեհի գաղափարախոսությունը, այլ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը, որը ժամանակին շրջանառության դրվեց, ըստ իս՝ մեր պետության ծպտված թշնամիների կողմից եւ դարձավ պետական քաղաքականության կարմիր գիծը: Սա՝ իմիջիայլոց…

Պարոն Մելիքյան…հասկանու՞մ եք…լուրջ քաղաքական պաշտոն զբաղեցնող քաղաքացուն, առավել եւս՝ իշխող կուսակցության կարկառուն դեմքերից մեկին, հարիր չէ իր ժողովրդի մի մասին, թեկուզ եւ 50 հոգուն, անվանել տականք: Նախ՝ որովհետև Ձեր կողմից վիրավորած մարդիկ նույնպես այս երկրի քաղաքացի են եւ օգտվում են Սահմանադրությամբ ամրագրված խոսքի իրավունքից: Նրանք ընդամենը մտածում են այլ կերպ, քան՝ Դուք: Իսկ հետո, քանի որ տականք կարելի է անվանել մարդասպանին, երեխա պղծողին, բանակից վառելիք եւ սննդամթերք գողացողին, իր ժողովրդին կեղեքողին, երկրի անվտանգությունը սասանողին…բայց ո՛չ Ձեր կողմից նշված մարդկանց:

Եվ, ի դեպ, այդ մարդիկ, դրանց թվում նաեւ ես, շատ ճիշտ են մտածում, քանի որ հում եւ լավ չմտածված է այս առաջարկը: Թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ եթե մեր երկրի ողջ բնակչությունը, ներառյալ՝ երեխաներն ու թոշակառուները, յուրաքանչյուր ամիս վճարեն այդ 1000-ական դրամը, այդ թիվը կկազմի, մոտավորապես, ԱԺ մեկ պատգամավորի ծառայողական մեքենայի տարեկան սպասարկման ծախսը: Լավագույն դեպքում: Դրա՞ն էիք նայում: Վստահ եմ՝ չկա Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս մի մարդ, որը չցանկանա օգնել մեր փառապանծ բանակին, նաև՝ նյութապես: Ինքս, արդեն երկար ժամանակ չունենալով հիմնական աշխատանք, պատրաստ եմ յուրաքանչյուր ամիս տրամադրել այդ գումարի հնգապատիկը: Ուղղակի խղճիս թելադրանքով: Բայց ոչ հերթական խեղկատակ օրենքը գործի դնելով եւ գումարի չնչինությամբ զվարճացնելով մեր երկրի թշնամիներին:

Հա, ի դեպ…օրերս մի մեծահարուստ սփյուռքահայ տիկին Առաջնորդարանին նվիրաբերեց 4 միլիոն ԱՄՆ դոլար: Այսպիսի մարդկանց հետ աշխատանքներ տարեք… եթե կարող եք, կամ ավելի ճիշտ՝ եթե հավատ կներշնչեք նրանց մոտ, որ այդ գումարով հերթական պաշտոնյայի դղյակը չի կառուցվի:

Հաջորդը. Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշած 50 թվին… դուրս եկեք փողոց և զրուցեք մարդկանց հետ: Ոչ թե հերթական ընտրության շեմին նախաձեռնած փիառ ակցիայի շրջանակներում, այլ որպես երկրի շարքային քաղաքացի՝ մտերմիկ զրույցի ձեւաչափով, որի դեմ խաղ կա…եւ կհասկանաք, որ այդ թիվը պետք է բազմապատկեք առնվազն երեսուն հազարով…եթե ոչ ավելի: Ընդ որում, վստահեցնում եմ, որ այս թեման սահուն կերպով կփոխակերպվի շատ ավելի առարկայական եւ բովանդակալից զրույցի: Հա, այս բառերը հեգնանքով եմ արտաբերում…իսկ եթե լուրջ՝ չեմ կարծում, որ այդ դեպքում կհամարձակվեք այդքան մարդկանց «տականք» անվանել:

Եվ վերջինը. Կյանքում ամեն ինչին կա սկիզբ եւ վերջ: Վերջ ասածը, եթե այն չի ազդարարում մարդու ֆիզիկական ոչ եւս լինելը, նշանակում է, որ նա հասել է մի սահմանի, երբ արդեն չի կարող համակերպվել իր համար մեծ նշանակություն ունեցող փաստերի կամ իրադարձությունների հետ: Իմ պարագայում դեռևս այս դեպքն է: Այս պրեամբուլայից հետո ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ դուրս եմ գալիս Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերից: Պատճառաբանությունը՝ հավատի այլեւս իսպառ բացակայություն:
Նամակիս վերջում, քանի որ ինձ համարում եմ կիրթ մարդ՝ հարգանքներիս հավաստիքը

Արմեն Պապյան 
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ, Գարեգին Նժդեհ շքանշանակիր

Տպել
8085 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում