Նախընտրում եմ հաչոցներին ուշադրություն չդարձնել. Արթուր Սաքունց

15/11/2016 schedule14:23

Խորհրդարանի դիմաց երեկ կայացած բողոքի ակցիային ներկա էին մի քանի քաղաքացի, չնայած սոցցանցերում 1000-ական դրամներին դեմ ուղղված գրառումներն ու անհամաձայնությունը չի դադարում: Թե ինչու էին ակցիայի մասնակիցները քիչ, այս մասին Armtimes.com-ը զրուցել է ակցիայի կազմակերպիչներից իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ.

- Պարոն Սաքունց, ինչո՞վ կբացատրեք, որ սոցցանցերում դժգոհության մեծ ալիք կա այս նախագծի հետ կապված, սակայն ակցիային ընդամենը մի քանի քաղաքացի էր մասնակցում.

- Չեմ կարող բացատրել թե ինչու, բայց իմ կարծիքով, նրանով էր պայմանավորված, որ հայտարարությունը շատ ուշ տարածվեց, շատերն ուշ էին իմացել ակցիայի մասին: Իրազեկման խնդիր կար, քանի որ շատ ավելի մեծ քննարկումներ էին լինում, բայց իվենթի հետ կապված տեղեկատվությունը շատ չէր տարածվել:

- Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ նախագծի ընդունվելու դեպքում պատրաստ եք բոլոր գործերը թողնել ու պայքարել, նաեւ վիճարկել այն ՍԴ-ում:

- Իհարկե, բողոքարկելու եմ:

Բայց արդյունք ունենալո՞ւ է, թե՞ բողոքարկելու եք բողոքարկելու համար:

- Մենք ոչ մի անգամ չենք բողոքարկում բողոքարկելու համար:

- Առհասարակ ՍԴ-ում հարցեր վիճարկելու փորձն ինչպիսի՞ն է, կա՞ն ակնկալիքներ, որ գոհացուցիչ կլինի պատասխանը:

- Տարբեր արդյունքներ են եղել: Սա ՀՀ-ն է, իրավական պետություն չէ, բայց չի նշանակում, որ անընդհատ պետք է հաշտվել իրավիճակի հետ: Երկարատեւ պայքար է չէ ի վերջո, նպատակ ունենք իրավական պետություն ձեւավորելու, իսկ օբյեկտիվ փաստերը գործողությունների արդյունքում կարող են ձեռք բերվել: Օրինակ բերեմ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը. ԱԺ-ի մեծ մասը կողմ քվեարկեց, մենք դիմեցինք դատարան, դատական կարգով բողոքարկեցինք: Ես ունեմ ոչ միայն ՀՀ-ի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, այլ նաեւ դատական իշխանության վարքագիծը՝ ԵՏՄ անդամագրման վերաբերյալ:

- Առաջիկայում նոր բողոքի ակցիաներ կլինե՞ն:

- Հանդիպումներ, հանրային քննարկումներ կլինեն. օրը, ժամը կհրապարակվի:

- Պարոն Սաքունց, դուք այն գործիչներից եք ում հաճախ են մեղադրում ադրբեջանամետ քարոզչության համար՝ բանակի խնդիրները բարձրաձայնելու համար, մտավախություն չկա՞, որ այս նախագծի հետ կապված էլ կմեղադրվեք ապազգային գաղափարներ տարածելու համար:

- Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, սա իմ խոսքերը չեն, այլ՝ դասականի: Կոռումպացված համակարգի ներկայացուցիչները հղում են կատարում հայրենասիրությանը. նախընտրում եմ հաչոցներին ուշադրություն չդարձնել: Ժամանակին, երբ ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարց էինք բարձրացնում, նման գնահատականներ պարբերաբար էին հնչեցվում, բայց ժամանակը ցույց տվել, թե որն է մեր գործողությունների շարժառիթը եւ որը «օպոնենտների» շարժառիթը: Լավագույն ապացույցը եղավ ապրիլյան պատերազմը. երբ բազմիցս խոսում էինք ԶՈՒ-ում կոռուպցիայի, սպառազինությունների մրցավազքի մասին, այդ ամենն արտահայտվեց պատերազմի ժամանակ: Եթե ժամանակին զբաղվեին ոչ թե վայրահաչոցնելով, այլ գործ անեին՝ այս վիճակում չէինք լինի:

- ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հստակեցրել էր իր հայտնի հայտարարությունը՝ ասելով, որ նկատի ուներ ֆեյսբուքում նման գրառում անողներին: Ներողություն, իհարկե, բայց ձեզ՝ իր խոսքով ասած տականքների մեջ համարո՞ւմ եք, թե՞ չէ:

- Տականքները նրանք են, որ բանակի բյուջետային հատկացումներն են յուրացրել, ապարանքներ են կառուցել, մինչեւ վերջ էլ պատասխանատվության չեն ենթարկվում ԶՈՒ-ում հանցագործությունների համար: Տականքները նրանք են, որ օրինակ «Մարտիկ» հիմնադրամով գումար էին հավաքում ու  իրենց համար օգտագործում:

-Ի՞նչ կարող եք ասել Վիգեն Սարգսյանի՝ երեկվա պատասխանների համար, օրինակ «Մարտիկ» հիմնադրամի միջոցների մասին անտեղյակությանը:

- Կարծում եմ, որ ոչ թե տեղյակ չէ, լավ էլ հետեւում է լրատվամիջոցների նյութերին. որպես նախագահի աշխատակազմի ղեկավար չէր կարող տեղյակ չլինել հիմնադրամի քննարկումների մասին. տվյալ դեպքում նպատակահարմար գտավ հանդես գալ որպես անիրազեկ մարդ, սա լավագույն տարբերակն է:

-Երեկվա ակցիայի ժամանակ հայտարարեցիք, որ կոռումպացված պաշտոնյաների ցուցակ եք հրապարակելու, կարո՞ղ եք մանրամասնել որ պաշտոնյաների մասին է խոսքը:

- Լրատվամիջոցներում տարածված բոլոր տվյալների ամփոփում կլինի, չի լինի որեւէ բան, որը հրապարակված չէ, ինչպես՝ Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Գեւորգ Կոստանյան, Գագիկ Խաչատրյան, Վովա Գասպարյանի փեսան (ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյան), Սաշիկ Սարգսյան եւ այլք:

Հիշեցնենք, որ Զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին առաջարկվող նախագծով յուրաքանչյուր աշխատող քաղաքուց 1000-ական դրամ է գանձվելու:

Տպել
1918 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը