Մոսկվայում դրամահավաք-ճաշկերույթ չի լինի. ճգնաժամն ազդել է Ռուսաստանի հայ գործարարների վրա

16/11/2016 schedule18:28

Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում անցկացվող «Հայաստան համահայկական հիմնադրամի» դրամահավաք-ճաշկերույթն այս տարի էլ տեղի չի ունենա: Մեր հարցին ի պատասխան հայտնեցին Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ճաշկերույթ այս տարի եւս չի նախատեսվում: Պատճառը ՌԴ-ում տնտեսական ճգնաժամն է, ինչն անդրադառնում է նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարների վրա: Սակայն նրանցից շատերն առանց հատուկ առիթի միշտ հայրենաշեն ծրագրերի կողքին են, ինչպես օրինակ բարերար Սամվել Կարապետյանը, ով արդեն 1 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցել այս տարվա հեռուստամարաթոնին»,- ասվում է մեզ տրամադրված պարզաբանման մեջ:

Ավանդական այս դրամահավաքին սովորաբար մասնակցում էին հիմնականում ռուսաստանաբնակ խոշոր գործարարները, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը եւ ուրիշներ, որոնց ներդրած գումարը բավական պատկառելի էր լինում:

Ճաշկերույթ կազմակերպելու ավանդույթը խախտվեց 2013 թվականից հետո եւ այն ժամանակ եւս պաշտոնական պատճառաբանությունը Ռուսաստանի տնտեսական վատ վիճակն էր: Սակայն քաղաքական շրջանակներում այս ճաշկերույթի չեղարկումն ու ընդհանրապես տարեց տարի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվող գումարների նվազումը բացատրվում է հայ-ռուսական հարաբերություններով:

Ինչպես հայտնի է՝ հանգանակությունների առյուծի բաժինը հավաքվում է Ռուսաստանից: Հիշեցնենք, որ ամենաշատ նվիրատվությունն ու նվիրատվության խոստումը ստացվել է 2008 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ՝ 35 միլիոն ԱՄՆ դոլար: 2013 թվականին արդեն ստացվել է 22 661 372 խոստում, 2014 թվականին` 12 399 550, 2015 թվականին` 10 378 465 դոլարի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվել էինք նաեւ, թե նախորդ տարվա խոստացված նվիրատվություններից որքա՞նն է ստացվել: Բաժնի ներկայացուցիչներից Գեւորգ Գեւորգյանը մեզ պատասխանել է, որ «խոստացված ամբողջ գումարը փոխանցվել է եւ ծառայել նպատակին»:

Իսկ թե ինչպե՞ս են ստուգում՝ իրականում ծառայե՞լ է նպատակին, թե՞ ոչ՝ Գեւորգյանը պատասխանել է. «Ինչպես միշտ, այս տարի եւս, Հիմնադրամն անցնում է 2 տիպի աուդիտ /Հիմնադրամը Հայաստանում միակ կառույցն է, որն անցնում է 2 աուդիտ/՝ ֆինանսական եւ ֆիզիկական, որոնց եզրակացությունը միշտ հասանելի է բոլորին՝ Հիմնադրամի պաշտոնական կայքի գլխավոր էջում: Բացի այդ, շատ բարերարներ եւ Հիմնադրամի աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներ ամեն տարի հաշվետու այցով շրջում են Հիմնադրամի բոլոր ծրագրերով թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, անձամբ ծանոթանում տարվող աշխատանքներին»:

Երեկ տեղեկացրել ենք՝ այս տարի հեռուստամարաթոնը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին: Այս տարի հասույթը տրամադրվելու է Արցախի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: 

Տպել
6584 դիտում

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով