Եթե կարողացան նույնականացնել Ծռերին, ինչու դա չարին Մարտի 1-ին կրակած ոստիկանների դեպքում

16/11/2016 schedule21:00

Երեկ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայող Յուրի Տեփանոսյանի սպանության համար։ Ըստ ոստիկանության՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից:

Այսօր արդեն ոստիկանին սպանելու մեղադրանք առաջադրվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին. նա մեղադրվում է ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված անձինք չեն ընդունում իրենց մեղադրանքները, մի կողմ թողնելով նաեւ այն, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք բավարար ապացույցներ կան այս մեղադրանքները պնդելու համար, արձանագրենք, որ ոստիկանությունը «կարողացել է» նույնականացնել, թե ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 30-ից ավելի անձանցից այդ պահին ում ձեռքին եղած զենքով է սպանվել ոստիկաններից յուրաքանչյուրը:

Այս հանգամանքը հաշվի առնելով երեկվանից համացանցում կարծիքներ են հնչում, որ եթե ոստիկանությունը կարողանում է նույնականացնել, թե ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված 3 ոստիկաններից յուրաքանչյուրին «Սասնա ծռերից» որ մեկն է սպանել, ապա կարող էր նաեւ նույնականացնել, թե Մարտի 1-ին 4 ոստիկաններից որ մեկն է սպանել 3 ցուցարարներից մեկին (Հիշեցնենք, որ հայտնի են այն 4 ոստիկանների անունները, որոնք Չերյոմուխա-7 հատուկ միջոցներ են կիրառել: Այս միջոցի կիրառումից սպանվել է 3 ցուցարար):

Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, եթե «Սասնա ծռերի» տղաների մեղադրանքը ապացուցված է փորձաքննություններով՝ նշանակում է իրավապահ մարմինները դեռ ի վիճակի են որեւէ բան ապացուցելու:

Պարոն Քոչարյան, հնարավո՞ր է ասել, թե ՊՊԾ գնդում եղածներից ով է սպանել սպանված 3 ոստիկաններից յուրաքանչյուրին:

- Հավանականությունը 100 տոկոսանոց է, որ եթե ճիշտ քննություն տարվի՝ փորձաքննությունների արդյունքում հնարավոր է պարզել, թե ում կրակոցի արդյունքում է մահացել տվյալ ոստիկանը: Այդտեղ որեւէ խնդիր չկա: Նախաքննական մարմինը բոլոր հնարավորություններն ունի՝ գնդակը զենքի հետ իդենտիֆիկացնելու, պարզելու, թե որ զենքից է կրակված: Բալիստիկ փորձաքննությունը բոլոր հնարավորությունները տալիս է կոնկրետ պարզելու, թե ում ձեռքում եղած զենքով է այդ կրակոցը արձակվել: Արդյո՞ք արվել են այդ փորձաքննությունները, թե՞ ոչ, դա դեռ ոչ դուք կարող եք ասել, ոչ էլ ես, քանի դեռ չենք ծանոթացել նյութերին:

- Այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ այս դեպքում մի քանի ամսում հնարավոր եղավ պարզել, թե ում կրակոցներից են սպանվել տվյալ ոստիկանները, իսկ Մարտի 1-ից 8 տարի անց դեռ չեն կարողանում պարզել, թե 4 ոստիկանների կրակոցներից ցուցարարներից որն է սպանվել: Փաստն այն է, որ դեռ որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել որեւէ ցուցարարի սպանելու համար:

- Սրանք տարբեր են: Այն ժամանակ որ չեն արել, չի նշանակում՝ հիմա էլ պիտի չանեն:

- Իսկ կարո՞ղ էին:

- Իհարկե, ոչ թե կարող էին, այլ պարտավոր էին անել, դա օրենքն է պահանջում, որ այդ գործողությունները անեին եւ մահվան բոլոր հանգամանքները պարզեին: Չբացահայտված գործ չպետք է լիներ Մարտի 1-ին: Բայց դա չի արվել:

- Ստացվում է, որ այն ժամանակ չեն ուզել նույնականացմամբ պարզել, այս դեպքում ուզե՞լ են:

- Պարզ է, չէ՞. եթե ուզենային՝ ամեն ինչ կբացահայտեին: Նշանակում է՝ ցանկություն չի եղել կամ հանցավոր անգործության էլեմենտներ են եղել: Լավ չի՞, որ եթե կարողանում են բացահայտել, անում են: Պարզ երեւում է, որ եթե իշխանությունները ցանկանում են, ամեն ինչ էլ հնարավոր է բացահայտել: Եթե չեն ուզում, չեն բացահայտում: Հատկապես Չերյոմուխայի կիրառման պայմաններում պետք է շատ ուզենային, որ չբացահայտեին սպանությունները: Չերյոմուխայի կրակոցների արդյունքում մահացածության բոլոր հանգամանքները այնքան ակնհայտ են, որ պետք է շատ ուզենային չբացահայտել, որ չբացահայտեին: Արդյունքում այնտեղ եղան չբացահայտված դեպքեր, իսկ այստեղ կարողացան բացահայտել: Նշանակում է՝ իրավապահ մամիններում դեռ ի վիճակի են ինչ որ բաներ բացահայտել:

Տպել
6576 դիտում

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին․ վարչապետն ընդունել է Տոյվո Կլաարին