«Գազպրոմ Արմենիան» հավելագրում է կատարել. քաղաքացին դատարան կդիմի

Քաղաքացի Գագիկ Գրիգորյանը 2016 թվականի հունվարի առաջին տաս օրը ընտանիքի հետ բացակայել է Հայաստանից, իսկ վերադառնալուց հետո տեղեկացել է, որ տան գազի հաշվիչը վնասվել է: «Գազպրոմ Արմենիա»-ի հետ երկար վեճից հետո դիմել է Armtimes.com-ին՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը:

Եւ այսպես, հունվարի 16-ին հերթական գույքագրում կատարելիս, գազի տեղամասային հսկիչը հայտնաբերել եւ հայտնել է Գրիգորյանին, որ գազի հաշվիչը վնասված է՝ կոտրված է արկղի դիտապակին եւ բացակայում է հաշվիչի խցակնիքը, որը գտնվում է կոտրված դիտապակու հետեւում: Ընդ որում՝ արկղի (որի մեջ տեղավորված է հաշվիչը) կնիքը տեղում է եղել եւ անվնաս: Նրա խոսքով՝ հաշվիչը գտնվում է մուտքի աղբատարի հետեւում, աչքից հեռու տեղում եւ, բնականաբար, իրենք չէինք նկատել հաշվիչի վնասվածքը:

Չափագիտական կենտրոնը հաստատել է, որ հաշվիչը 0% շեղում է ունեցել: «Հսկիչին ինչպես նաեւ նրա վերադասին ես հավաստիացրեցի, որ ո՛չ ես, ո՛չ իմ ընտանիքի անդամները տվյալ միջադեպի հետ կապ չունենք:

«Գազպրոմը» դիմել էր ոստիկանությանը եւ մենք նույնպես տվեցինք պարզաբանումներ եւ հավաստիացումներ, որ մենք կապ չունենք այդ դեպքի հետ եւ շատ հնարավոր է, որ միջադեպը կատարվել է մեր բացակայության ժամանակ: Որոշ ժամանակ անց ստացանք նամակ, այսպես կոչված, վերահաշվարկով: Վերահաշվարկը կատարվել  է ԳՄՈԿ-ի 4.13 կետի համաձայն»,- մանրամասնում է քաղաքացին:

Ըստ նրա, փոխանակ հաշվարկը կատարվի վիճելի ժամանակահատվածի համար, համաձայն ԳՄՈԿ-ի, այլ դրան գումարել են եւս մեկ ամիս: Արդյունքում պահանջել են ձմեռվա 1 ամսվա հավելավճար կատարել: Քաղաքացին անհամաձայնություն ունենալով «Գազպրոմ Արմենիա»-ի կատարած հաշվարկի հետ, դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Դիմումի հիմքում նշել է, որ կապ չունի միջադեպի հետ, հաշվիչը շեղում չունի, վճարել է տվյալ ամսվա դիմաց եւ հարց է բարձրացրել՝ ինչու պետք է հավելյալ 24 հազար դրամ վճարի:

ՀԾԿՀ-ից պատասխանել են, որ «Գազպրոմ Արմենիան» հաշվարկը արել է համաձայն ԳՄՈԿ-ի:  «Ասեմ, որ հենց սկզբից փորձեցի դիմել սպառողների պաշտպանության կազմակերպություններին: Մի մասը հենց սկզբից հրաժարվեց իսկ մեկն էլ ընթացքում խոստովանեց, որ անզոր է թե՛ Գազպրոմի, թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց»,- նշում է Գագիկ Գրիգորյանը, որը դիմել է նաեւ Փաստաբանների դպրոցին, որպեսզի օգնեն հայցադիմում կազմելու հարցում, սակայն տեսել է, որ կազմված հայցադիմումը խոցելի է, հրաժարվել է նրանց օգնությունից:

Գագիկ Գրիգորյանը պարտրաստվում է դիմել դատարան եւ վիճարկել հավելագրման օրինականությունը:

Տպել
4629 դիտում

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի