Ոուս-ադրբեջանական համաձայնեցված խաղ՝ հետաքննության մեխանիզմի հարցը չեղարկելու համար

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  հետաքննող մեխանիզմների տեղադրման մասին հարցը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային նախապես  ծրագրված էր:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում լրգարողի հարցին ի պատասխան ասել է, որ հակամարտության շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումից հրաժարվել է ադրբեջանական կողմը:

«Հարցը տրվեց ՏԱՍՍ լրատվական գործակալության կողմից, որի հետ ՌԴ ԱԳՆ-ն բավականին սերտ է աշխատում՝ ինֆորմացիոն օպերացիաներ իրականացնելու առումով: Այն, որ հարցին ի պատասխան Մարիա Զախարովան պատասխանի ողջ տեքստը կարդաց, նշանակում է, որ տեղյակ էր տրվող հարցի մասին: Ակնհայտ է, որ ՌԴ-ի նկատմամբ կա լուրջ մեղադրանք, որ Սանկտ Պետերբուրգի օրակարգից դուրս է թողել հետաքննության մեխանիզմը, հետեւաբար շահագրգռված է իրավիճակի ներկայիս բարդացմամբ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ իրավիճակն այնքան է լրջացել, որ ակնհայտ է՝ ՌԴ-ին մեղադրանք է առաջադրվել, որ շահագրգիռ չի եղել հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում:

«Առավել եւս երբ նախագահներն են միմյանց արձագանքում, հետեւաբար ՌԴ-ն փորձումէ  արադարանալ, որ հետաքննության մեխանիմզների գաղափարն իրենն է, բայց չմոռանանք Սոչիի հանդիպումից կարճ ժամանակ անց Կազանում բանակցային պրոցեսը սպանվեց: Հիմա ակնհայտ է, որ ՌԴ-ի դաշտը գնդակ է նետվել այն առումով, քանի որ լրիվ այլ խաղ  է խաղում, քան Մինկի խմբի մյուս համանախագահները»,-ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետը հիշեցնում է ՌԴ-ում կայացած ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հավքից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի խոսքերը.

«Նա հայտարարեց, որ մենք Վիեննայում էլ որեւէ պարտավորություն չենք ստանձնել, պարզ է դառնում, որ Բաքվի այդ հայտարարության պատճառով ՌԴ-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա նույնպես պատասխանատու է Ալիեւի վարչակազմի նման անպատասխանատու հայտարարության համար: Մամեդովը բացահայտ հղում է կատարում Սանկտ Պետերբուրգի հանդիպման վրա, որ դրանով պարտավորություն ստանձնել ենք, բայց այ Վիեննայի հանդիպմամբ չենք ստանձնել: Այն, որ Վիեննայի հանդիպումից «հանկարծակի» անհայտացել է հետաքննության մեխանիզմների հարցը, պատճառ է ռուս-ադրբեջանական համաձայնեցված խաղի: ՌԴ-ն կարծես թե արդարանում է, որ Ադրբեջանն է եղել պատճառը, որ չի ցանկացել այդ որոշման կյանքի կոչվելը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի համոզմամբ՝ այս «խաղում» ՌԴ-ն ու Ադրբեջանը միասին են խաղում, սակայն  ՌԴ-ն այս պահին «ստիպված է մեղքը բարդել Ադրբեջանի վրա»:

Սաֆարյանը հիշեցրեց ամռանը հնչեցրած իր այն խոսքերը, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը փորձում են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները «ջրել», քանի որ այն կյանքի կորելու անհրաժեշտություն չկա.

«Զախարովան, հասկանալով, որ Մամեդովն անուղակիորեն ծախել է Մոսկվային իր անզգույշ հայտարարություններով, ինքն էլ փորձում է մեղքը բարդել Ադրբեջանի վրա:

Տպել
6371 դիտում

«Ի սեր հայ ու հայկականի». Գյումրիում անցկացվեց «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը (լուսանկարներ)

Սևանի ՃՈ անշարժ պահակակետի հարակից տարածքում հետախուզվող է հայտնաբերվել

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել. ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր

Սյունիքում երեկվա ակցիայի մասնակից 8 անձ է բերման ենթարկվել. կա ձերբակալված

Խոշոր քարաթափում հայ-իրանական սահմանի Մեղրիի լեռնանցքի հատվածում. ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք. առողջացել է 636, մահացել՝ 13 մարդ

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ (տեսանյութ)

Հրդեհներ Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում. այրվել են շենք-շինություններ, մեքենաներ

Ռուսաստանի Դաշնությունը 3.2 մլն դոլար կհատկացնի Հայաստանին. Interfax

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արման Թաթոյանն աշխատակազմի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ. կիրականացվի փաստահավաք աշխատանք

Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու լուրերը կեղծ են. infocheck

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան մեկնել է Իսրայել, շարունակվող հրթիռակոծությանը զուգահեռ, սահմանին բողոքի ցույցեր էին

ՄԻՊ-ն առաջարկում է առաջ տանել Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

Ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ պետդեպարտամենտը սադրանք է համարում Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունները

Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» կտավը վաճառվել է 103 մլն դոլարով (լուսանկար)

ԱՍՀ նախարարությունում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Արտաքին ագրեսիվ գործողության դեպքում ներքին քաղաքականությունը պետք է մեռնի, առաջարկում եմ ձևավորել կոնսենսուս. Ռուբինյան

Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հարցով ՀԱՊԿ-ում առաջիկա օրերին քննարկումներ կլինեն

Ազգային ժողովն Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունեց

ԱԻՆ փրկարարները ձեռք են բերել զինվորական հմտություններ. ռազմական համալսարանում նրանց հավաստագրեր են հանձնվել

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

Զինծառայողը երեկ ինքնակամ թողել էր զորամասի տարածքը և վերադարձել տուն, հաջորդ օրը ավտոտնակում հայտնաբերել են նրա դին. ՔԿ

Կարեն Գիլոյանը Լոռու մարզպետի ուղեկցությամբ ծանոթանում է մարզական ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին

Փոխանակ թշնամու ուղղությամբ լինեն ձեր կրակոցները,իշխանության ուղղությամբ են կրակոցները լինում. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ավելի քան վստահ եմ, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա. Սաբինե Գաբեր

Այսօր թուրքը եկել, հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում. Սասուն Միքայելյան

Մհեր Գրիգորյանը և Քուբադ Թալաբանին քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Կախված իրավիճակից հնարավոր է ՀԱՊԿ խորհրդի նիստ կայանա. Արմեն Գրիգորյան

Կան տեղեր, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն լքել է հայկական տարածքները. Փաշինյանը բացատրեց՝ ինչու երեկ չի դիմել Պուտինին

Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցությունը դատապարտել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները

Տիկին Զոհրաբյան, Զանգեզուրը իշխանությունները չեն հանձնել, չեն էլ հանձնելու. Անդրանիկ Քոչարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները ենթակա են վերացման․ ԿԸՀ

Այսօր բանակցություններին միացել է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը իրենց աշխատանքային քարտեզներով. Փաշինյան

ՀԱՊԿ խորհրդի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ

Բուհերի վերաբերյալ Կառավարության նոր որոշումը Մանկավարժական համալսարանի ռեկտորը փիլիսոփայական է համարում

Հայկ Չոբանյանը ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին

Եթե ռուսները կանգնած չլինեին սահմանին, ինչքա՞ն ադրբեջանցիները կգային առաջ. Արման Աբովյան