Անհապաղ դադարեցնել Թուրքիայի հետ բանակցային գործընթացը. ԵԽ կուսակցությունների կոչը` ԵՄ-ին

22/11/2016 schedule23:58

Եվրախորհրդարանի երկու խոշոր խմբակցությունների առաջնորդները Եվրամիությանը կոչ են արել անհապաղ կերպով դադարեցնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները: Գրում է Reuters գործակալությունը:

«Մեր ուղերձը Թուրքիային շատ հստակ է. անդամակցելու շուրջ բանակցությունները պետք է անհապաղ դադարեցվեն», - ասել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Ուեբերը:  

«Մենք ուզում ենք հենց այս պահին կանգնեցնել անդամակցության գործընթացը», - իր հերթին, հայտարարել է սոցիալիստների առաջնորդ Ջաննի Պիտելլան:

Եվրախորհրդարանականներն իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ ԵՄ-ին անդամակցել հավակնող երկիրը հուլիսյան հեղաշրջման փորձից հետո իսկական որս է սկսել ընդդիմադիր ճանբարի ներկայացուցիչների նկատմամբ` զանգվածային կերպով խախտելով մարդու իրավունքները:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները լարված են: Նախ, Եվրահանձնաժողովը Թուրքիային մեղադրել է այս տարվա ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ Բաքվին աջակցություն ցույց տալու համար: Այնուհետև ԵՄ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները վերանայելու կոչերով են հանդես եկել, իսկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը անգամ խոսել է Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ:

Ի պատասխան` թուրք պաշտոնյաները, այդ թվում` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակ քննադատում են Արևմուտքին Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին աջակցելու մեջ, հայտարարում, որ իրենց ամենևին էլ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում Թուրքիայի մասին եվրոպացի չինովնիկները:

Տպել
1383 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները