Տրանսպորտի նախարարը կանդամակցի ՀՀԿ-ին, իսկ մշակույթինը՝ ոչ (տեսանյութ)

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել: Այս մասին նա ասաց կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Ամիրյանի խոսքով՝   նա արդեն խնդրել է, որ լրագրողներն իրեն մինչեւ ապրիլ ամիս ժամանակ տան այդ հարցին պատասխանելու համար: «Մշակույթի հետ կապված հարցեր ունե՞ք»,- հարցրեց նախարարը լրագրողներին, սակայն կրկին ՀՀԿ-ին վերաբերող հարցեր հնչեցին, որոնք նա անպատասխան թողեց:

Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ի տարբերության Արմեն Ամիրյանի, արդեն գրել է ՀՀԿ-ին անդամակցելու դիմում եւ սպասում է որոշմանը:

Հարցին՝ ինչո՞ւ մինչ նախարար նշանակվելը չէիք անդամակցել ՀՀԿ-ին, նա պատասխանեց. «Մինչեւ այդ ես քաղաքական դաշտում չէի աշխատում: Ես մի անգամ ասել եմ, որ ցանկացած կուսակցության գաղափարախոսությանը, որը հայ ազգի բարգավաճմանը եւ լավ վիճակի բերելուն է վերաբերվում, ես կանդամակցեմ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել են, որ կանդամակցեն ՀՀԿ-ին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Տպել
1609 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում