Պաշտպանության ՀՀԿ-ական նախարար Վիգեն Սարգսյանը նժդեհական գաղափարները ԶՈՒ-ում կօգտագործի

Պաշտպանության նախարար ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը մեծ հպարտություն է ապրում իր արդեն «կուսակցական ընկերների կողմից ստացված վստահության քվեի համար»: Այս մասին ՀՀԿ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը. «Դիտում եմ որպես բարձր վստահության քվե, ինչպես նաեւ պատասխանատվություն, որովհետեւ մեր այսօրվա օրենսդրության մեջ կուսակցական գործունեությունը ավելի խորքային իմաստ է ստանում: Հետեւաբար շատ մեծ պատասխանատվություն եմ զգում անդամակցելով ոչ միայն մեծամասնություն ունեցող կուսակցությանը, այլեւ վերջինիս գործադիր մարմնին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել, ո՞րն է պատճառը, որ հիմա է անդամակցում ՀՀԿ-ին, Սարգսյանը հիշեցրեց, որ հայեցողական պաշտոն է զբաղեցրել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը. «Ունեցել եմ շատ սերտ փոխգործակցություն իշխող կուսակցության հետ, որի ղեկավարն է եղել Սերժ Սարգսյանը, բայց սկզբունքորեն մեծ տարբերություն կա՝ հայեցողական նույնիսկ ամենաբարձր եւ քաղաքական պաշտոնի միջեւ: Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, դու չես գալիս ղեկավարելու որպես անհատ, այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ առումով գտա, որ անտրամաբանական կլինի ղեկավարելով կարեւոր նախարարություններից մեկը, ես չհստակեցնեմ իմ հարաբերությունը ՀՀԿ-ի հետ»,-ասաց նա:

Armtimes.com-ի հարցին՝ չի՞ կարծում, որ լինելով Պաշտպանության նախարար ՀՀԿ-ին անդամակցությամբ կաշկանդում է ԶՈՒ-ն, նախարարը չհամաձայնեց. «Բացարձակ չեմ կարծում, որ կա որեւէ հակասություն դրա մեջ, մեր օրենսդրությունը հստակ կանոնակարգում է, մեզ մոտ հստակ նշված են այն պաշտոնները, որտեղ օրենսդիրի կարծիքով քաղաքական գործունեությունը կարող է խանգարել գործառույթի լիարժեք իրականացմանը, ԶՈՒ-ում հնարավոր չէ ակտիվ կուսակցական գործունեությունը՝ սպայական ծառայությանը զուգընթաց: Գիտեք՝ Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, ես զինվորական կոչումով ավագ լեյտենանտ եմ, որն ունեմ իմ ծառայության տարիներից, երբ պահեստազորի սպա էի, հետեւաբար քաղաքական գործունեությունը ոչ միայն իմ գործառույթներին չի խանգարում, այլ հակառակը՝ օգնում է»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է բացառելու նժդեհականության գաղափարների տարածումը ԶՈՒ-ում, Սարգսյանն ասաց. «Ոչ միայն չեմ պատրաստվում բացառել նժդեհականությունը ԶՈՒ-ում, այլ այն ամենը, ինչը նժդեհականության մեջ կարող է օգտակար լինել ազգային կուռ բանակ կառուցելու համար, լիարժեք օգտագործելու եմ»: Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ է ապրիլյան պատերազմում տարբեր հանգամանքների բերմամբ մահացած զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրել, Սարգսյանն ասաց, որ մահվան դեպքերի ուսումնասիրությունը մշտական գործառույթ է. «Եւ ցանկացած մահվան դեպք ամբողջական ուսումնասիրության է ենթարկվում, իհարկե մարտի դաշտում տեղի ունեցած մահվան դեպքերի ուսումնասիրությունը շատ ավելի բարդ հանգամանք է՝ սկսած տեղազննությունից մինչ բոլոր անհրաժեշտ փորձաքննություների անցկացումը, բայց հարցի առիթը օգտագործելով ուզում եմ ասել, որ բացարձակ անընդունելի եմ համարում այդ թեմայով չհիմնավորված շահարկումները»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին օրերին առիթ է ունեցել տեսնել նման դեպքեր:

Ինչ վերաբերում է ճշտող հարցին, թե որքա՞ն քրգործեր են հարուցվել մինչ այս պահը ապրիլյան դեպքերից հետո, նախարարն ասաց, որ քրգործերը միայն մասամբ կարող են հարուցվել ՊՆ համակարգում. հիմնականում Քննչական կոմիտեի կողմից է արվում, որն էլ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում:

Տպել
2702 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին