Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ ծրագրում՝ Աստծուն հղում տալու մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր մուտքով ՀՀԿ հաստատեց, որ ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում:

Այս մասին Մեդիա կենտրոնում ասուլիս-հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարին:

«Իր դիմումով նա ապացուցեց, որ հրավիրյալ չէ, գործադիր տնօրեն չէ կառավարությունում, պատրաստ է լինել քաղաքական կերպար, իսկ իրենից լավ չեմ կարող հիմնավորել, թե ինչու մտավ ՀՀԿ»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինտրիգ կլիներ այն ժամանակ, եթե վարչապետը չանդամակցեր  ՀՀԿ-ին:

Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ն «ազնիվ» է գտնվել հասարակության հետ՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական ընտրությունների դեպքում ով է լինելու ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն:

Խոսելով ՀՀԿ ծրագրի փոփոխության մասին, ՀՀԿ փոխնախագահն ասաց.

«Քրիստոնեա-դեմոկրատական, ազգային պահպանողական ուսմունքի տեր ենք հայկական իրականության մեջ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ Armtimes.com-ի այն հրապարակմանը, ըստ որի, ՀՀԿ-ն իր ծրագրում աստծուն հղում է անում, Աշոտյանն ասաց.

«Այո կա, աստծո հիշատակումը շատ էր. քրիստոնեա-դեմոկրատական, ազգային պահպանողական ուժը հղում անում է աստծուն, եւ դա միայն մենք չենք, բացեք ԵԺԿ-ի մանիֆեստը, կտեսնեք բազմաթիվ հղումներ քրիստոնեությանը եւ աստծուն, բայց հիմքը մեզ համար Գարեգին Նժդեհի տեսլականն է»,- ասաց նա:

«ՀՀԿ-ն ամենաժողովրդավարական  կուսակցությունն է, ուր մինչեւ որոշումների կայացումը գործում է կարծիք հայտնելու հրամայական»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ որոշումների կայացումից հետո դրանք պետք է «խստագույնս կյանքի կոչվեն»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ ղեկավարը խոսում էր այն մասին, որ պետք է մարդ-կուսակցություններն այլեւս չլինեն, սակայն կրկին Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ նախագահ, այստեղ Արմեն Աշոտյանը որեւէ «խնդիր» չի տեսնում.

«Որեւէ խնդիր չկա, որ նույն մարդը երկար է պաշտոնավարում, եթե վայելում է կուսակիցների վստահությունը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը ֆիզիկապես 3 առաջնորդ է կորցրել, սակայն «վերապրել» է:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ համագումարի ժամանակ ՀՀԿ կանոնադրությունը փոխվեց, Աշոտյանն ասաց, որ պետք չէ այդտեղ ինտրիգ փնտրել.

«Բացառապես իրավական լուծում է, որը կապված է կուսակցությունների մասին նոր օրենքի հետ, այդ օրենքում համագումարները պետք է հրավիրվեն չորս տարին մեկ, դրա համար հանել ենք ժամկետները, որ օրենքի ընդունումից հետո պահանջին համապատասխան ընդունենք»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ այսօրվա արտահերթ նիստում կքննարկվի:

Հիշեցնենք, որ ըստ փոփոխության, ՀՀԿ նախագահի ընտրության ժամանակահատվածը թողնվում է անժամկետ: Վերացվել է նաեւ համագումար հրավիրելու պարտադիր սահմանված ժամկետը:

Տպել
2288 դիտում

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները