Գյումրու դպրոցներում մասսայական բացակայություններ են. գրիպի վիրուսը մոլեգնում է

Գյումրու որոշ դպրոցներում մասսայական բացակայություններ են: Առկա վիրուսային հիվանդությունների պատճառով աշակերտները դպրոց չեն հաճախում կամ նրանց տուն են ուղարկում: Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրեցին գյումրեցի աշակերտների ծնողներից մի քանիսը:

Մասնավորապես, Գյումրու ամենաշատ աշակերտ ունեցող դպրոցներից մեկում՝ թիվ 7 դպրոցում, նոյեմբերի 28-ին գրանցվել է 65 բացակայություն:

«Գրիպի, հարբուխի պատճառով չեն կարողանում դասի գալ»,- Armtimes.com-ի հետ զրուցում ասաց դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:

Բացակայությունների շրջանը Գյումրու դպրոցներում սկսվել է մոտ 10 օր առաջ եւ շարունակվում է առ այսօր:

«Իմ երեխաները սովորում են Գյումրու մշակույթի վարժարանի չորրորդ, հինգերրորդ եւ տասներկուերրորդ դասարաններում, բայց նրանց դպրոց չեմ ուղարկել, հիվանդ են: Հազում են, գրիպ են, ջերմություն ունեն՝ դպրոցից վարակված տուն են եկել»,- ասաց Գայանե Առաքելյանը:

Գյումրու մշակույթի վարժարանից Armtimes.com-ին փոխանցեցին, որ բացակայությունների հիմնական պատճառը տարածված վիրուսային հիվանդություններն են:

«Բացակայությունների թիվը տարբեր օրերի՝ տարբեր է լինում: Ամենաշատը եղել է անցյալ ուրբաթ: 22 աշակերտի տուն ենք ճանապարհել: Այսօր 13 բացակա կա»,- ասաց վարժարանի տնօրեն Գայանե Հայրապետյանը:

Ծնողների տեղեկություններով՝ դասաժամերի ընթացքում որոշ դասարաններում բացակայությունների պատճառով նոր թեմաներ չեն դասավանդվում:

«Իմ տղան սովորում է 25 դպրոցի 5-րդ դասարանում: 10 օր է, դպրոց չեմ ուղարկել: Դասղեկի հետ խոսել եմ, ասել եմ, որ հիվանդ է: Իրենց դասարանում 25 աշակերտ կա, բայց 7-8-ն են դասի գնում»,- ասաց Նելլի Հովհաննիսյանը:

Անկախ բացակայությունների թվաբանությունից դպրոցի տնօրենները լրացուցիչ արձակուրդների անհրաժեշտություն չեն տեսնում:

Տպել
3517 դիտում

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը