Սերժ Սարգսյանի Ա և Բ պլանները. իսկ ո՞վ է լինելու 2018թ. վարչապետը

Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:

ՀՀԿ նորընտիր նախագահը կուսակցության գործադիր մարմնի 21 հոգանոց կազմ ներկայացրեց: 21-ն էլ իրենց հերթին միաձայն ընտրվեցին: Այսպիսով, ՀՀԿ նոր ԳՄ-ն հետեւյալ կազմն ունի՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան (վարչապետ), Կարեն Կարապետյան (ԱԺ պատգամավոր), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան եւ Վիգեն Սարգսյան: Հիշեցնենք, ՀՀԿ ԳՄ նախորդ կազմը 19 հոգանոց էր:

Նոր ԳՄ-ից դուրս մնացին ՀՀԿ հնաբնակներից՝ կուսակցության այլեւս նախկին փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը (նա առողջական լուրջ խնդիրներ ունի) եւ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը (որը վերջերս կոռուպցիոն մեծ սկանդալի կենտրոնում հայտնվեց): Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին տեղի կունենա ԳՄ նիստ, որի ժամանակ կձեւավորովի ՀՀԿ խորհրդի կազմը, ապա ՀՀԿ նախագահի տեղակալները կընտրվեն: Ենթադրվում է, որ տեղակալներից մեկը հենց վարչապետ Կարեն Կարապետյանը կլինի:

Սերժ Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում իրենց կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:

Այն, որ Կարապետյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կվերանշանակվի վարչապետ, կանխատեսելի էր: Դժվար թե նրան Ռուսաստանից «Գազպրոմի» համակարգում զբաղեցրած բարձր ու խիստ եկամտաբեր պաշտոնից Հայաստան վերադարձնեին ու վարչապետ նշանակեին ընդամենը վեց-յոթ ամսվա համար: Կարապետյանն ինքն էլ ԼՂՀ կատարած այցի ժամանակ անդրադառնալով իր պաշտոնավարման ժամկետներին՝ հայտարարել էր. «Ես որ ասեմ՝ եկել եմ վեց ամսով, դուք ինձ կհարգե՞ք»:

Այսինքն՝ առանց Սերժ Սարգսյանի հայտարարության էլ արդեն հասկանալի էր, որ եթե հաջորդ ԱԺ-ում ՀՀԿ-ն կարողանա նորից մեծամասնություն ունենալ, Կարեն Կարապետյանը կվերանշանակվի իր պաշտոնում ու կպաշտոնավարի առնվազն մինչեւ 2018 թվականը: Այս դեպքում ինտրիգը վերաբերելու է 2018-ից հետո ձեւավորվելիք կառավարությանն ու վարչապետին: Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրությամբ՝ կառավարությանը վերաբերող հատվածն ուժի մեջ է մտնելու «նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Այսինքն, նոր Սահմանադրությամբ ձեւավորվելիք կառավարման խորհրդարանական համակարգը լիարժեք կգործի մինչեւ 2018 թ: Եվ այդ ժամանակ նոր նախագահի փոխարեն երկրի իրական ղեկավարը կդառնա վարչապետը:

Իսկ ով է լինելու այդ ժամանակ ՀՀԿ վարչապետի թեկնածուն, եթե ընդունենք, որ այդ կուսակցությունն է ձեւավորելու հաջորդ խորհրդարանի կայուն մեծամասնությունը, եւ ինքն է ձեռք բերելու կառավարություն ձեւավորելու ու երկրի ղեկավար ընտրելու իրավունքը: Հիշեցնենք, սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ինքը չի ցանկանում դառնալ վարչապետ: Իր հետագա ելույթներում ու հարցազրույցներում, սակայն, նա ոչ միայն իր այդ հայտարարությունը չպնդեց, այլեւ ավելին՝ հավելեց, որ այդ հարցը պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այսինքն, ՀՀԿ-ն 2018-ին վարչապետի 2 պոտենցիալ թեկնածու ունի՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան: «Կարողաներով չխոսենք: Այդ հարցին անդրադառնալը դեռ շատ վաղ է»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, սակայն, որ 2018թ. վարչապետի համար մշտական բնակության սահմանադրական պահանջ կա, որին Կարեն Կարապետյանը չի բավարարում. նա չունի վերջին 4 տարիներին ՀՀ մշտական բնակություն:

Բայց եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա թեկնածությունը հաստատի ՀՀԿ համամասնական ցուցակում, այդպիսով կլուծի նաեւ նրա՝ 2018թ. վարչապետ դառնալու համար անհրաժեշտ մշտական բնակության ցենզը: Դատելով ամեն ինչից, Սերժ Սարգսյանը հենց նրան է պատրաստում որպես ՀՀ ապագա վարչապետ եւ ղեկավար: Ու տպավորությունն այնպիսին է, որ Սարգսյանն այդպիսով իշխանությունը սահուն հանձնելու գործընթաց է սկսել:

Դառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն վերաբերող իրարամերժ հայտարարություններին, նկատենք, որ նախ իշխող կուսակցության նախագահը ԱԺ ընտրություններին ընդառաջ եւ իր պաշտոնավարման ժամկետից ավելի քան մեկ տարի առաջ չի կարող բացահայտ ասել, որ հեռանում է իշխանությունից: Այդ պարագայում նա թերեւս նույն պահին կկորցնի իր թե՛ քաղաքական, թե՛ վարչական լծակները ու դրանք ավտոմատ կհանձնի Կարեն Կարապետյանին: Այսինքն, պաշտոնավարման ժամկետի ավարտից 1 տարի առաջ կկորցնի իշխանությունը: Մյուս կողմից էլ խորհրդարանական ընտրություններին հաղթելու գնացող կուսակցության նախագահը չի կարող ժամանակից շուտ դիրքերը հանձնել:

Բայց եթե Սարգսյանն իսկապես մտքափոխվել է եւ 2018թ. նախագահի իր լիազորությունների ավարտից հետո ցանկանում է վարչապետ նշանակվել, ապա նա այդ հարցը հեշտացնում է նույն Կարապետյանին վարչապետ նշանակելով: Այդպիսով, նա փորձում է ընտրություններից առաջ հասարակության մեջ դրական փոփոխությունների լուրջ սպասումներ առաջացրել: Կառավարության փոփոխությամբ ու դեռեւս շարունակվող պաշտոնանկություններով տպավորություն է ստեղծում, որ մարդկանց փոխելուց հետո կսկսի նաեւ կորած արդարությունը աշխատել, որից մեկ տարի հետո արդեն կարող է վարչապետ դառնալ: Եվ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի հետ ունի հենց այս համաձայնությունը:

Բայց որպեսզի այդ ընթացքում Կարապետյանը հանկարծ իր տեղն այնպես չպնդացնի, որ նրան իշխանությունից հեռացնելը դժվար լինի, այդ գործընթացը ապահովագրվել է Սահմանադրության անցումային դրույթներով: «Նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը: Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը»,- պահանջում է նոր Սահմանադրության 212-րդ հոդվածը:

Իհարկե, մինչեւ 2018թ. դեռ երկար ժամանակ կա, եւ այդ ընթացքում կարող են շատ բաներ փոխվել: Այնպես, ինչպես ժամանակին նախագահի կամ վարչապետի պոտենցիալ թեկնածու համարվող Սեյրան Օհանյանը հայտնվեց երիտասարդ թոշակառուի կարգավիճակում:

Տպել
4174 դիտում

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ