Լուկաշենկոյի՝ «ոչ հայանպաստ» հայտարարությունից հետո քաղաքական աջակցություն պետք չի սպասել

29/11/2016 schedule14:35

Բելառուսի նախագահի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին գնահատականն առաջինը չէ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները երեկ Բաքվում ԼՂ խնդրի շուրջ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի.

«Ադրբեջանն ու Բելառուսն ընդգծում են ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքներին համապատասխան եւ առաջին հերթին՝ ինքնիշխանության պահպանման եւ ապահովման, պետությունների տարածքային ամբողջականության եւ սահմանների չխախտման, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի եւ ԵԱՀԿ որոշումների հիման վրա կարգավորելու կարեւորությունը»:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենախիստ պրոադրբեջանական գնահատականները հնչել են Բելառուսի կողմից ու բավական անկեղծ, Լուկաշենկոն ասում էր, որ շահեր ունեն Ադրբեջանի հետ»,- ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Բելառուսը ՀՀ-ի հետ մեկտեղ ՀԱՊԿ անդամ է, սակայն «Ղարաբաղի հարցում ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում»:

«Հոկտեմբերին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ գլխավոր քարտուղար չընտրվեց նաեւ Բելառուսի առարկության պատճառով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Մեր ճշտող հարցին՝ այդ մասին տեղեկություններ ունի՞, թե՞ ենթադրությունների հիման վրա է ասում, քաղաքագետն ասաց՝ «տրամաբանական հաշվարկների»:

Մեր դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելով` Բելառուսն անուղղակիորեն չի՞ հայտարարում, որ հերթական ագրեսիայի դեպքում, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, որեւէ կերպ չի միջամտելու, քաղաքագետը համաձայնեց: Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց նաեւ, որ 2009 թվականին Բելառուսը հրաժարվել է միանալ ՀԱՊԿ արագ արձագանքման խմբին՝ ասելով, որ Հարավային Կովկասում ագրեսիա լինելու դեպքում զորք չի ուղարկի այնտեղ:

«Բայց այս հայտարարությունը հուշում է, որ ոչ միայն ռազմական օգնություն չի լինի, այլեւ՝ քաղաքական աջակցություն»,- եզրափակեց նա:

Տպել
2175 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին