«Սասնա ծռեր» հիմնադրամի անունը ֆեյսբուքում փոխվել է. հիմնադրամի շուրջ մթնոլորտը դեռ թեժ է

29/11/2016 schedule20:46

Բավական երկար ժամանակ հնչող մեղադրանքներից եւ կոչերից հետո «Սասնա ծռեր» հիմնադրամի անունը ֆեյսբուք սոցցանցում փոխվել է. Ֆելիքս Հայրապետյանի կողմից հիմնադրված հիմնադրամը գործում է «Քաղաքական բանտարկյալների աջակցության հիմնադրամ» անվանումով:

«Սասնա ծռեր» հիմնադրամում վերջին շրջանում ստեղծված մթնոլորտից հետո անվանումը փոխելու կոչով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին դիմել էին «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը՝ բանտից տարածած նամակ-հայտարարությամբ:

Մեր հարցին, թե արդյո՞ք հիմնադրամի անունը փոխվել է նաեւ փաստաթղթերում, թե՞ միայն ֆեյսբուքում, հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանն ասաց. «Հիմնադրամի անունը փոխելու մասին հասարակությունը տեղյակ կպահվի։ Ֆեյսբուքում փոփոխությունը՝ սկսված փոփոխությունների սկիզբն է։ Դա մեկ օրում կամ մեկ շաբաթում արվող գործ չի»։

Հիշեցնենք, տարածված հայտարարությամբ նշված անձինք ընդգծում էին, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում եւ կատարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական-ազատագրական գաղափարը եւ գործողությունները մերժող քայլեր, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար:

Ի պատասխան «Սասնա ծռեր» հիմնադրամը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «հիմնադրման պահին առավել համահունչ էր հիմնադրամն անվանել «Սասնա Ծռեր» անունով, քանի որ հենց «Սասնա Ծռեր» խմբի ընդվզումից ու դրան հաջորդած ձերբակալություններից էր ոգեշնչված հիմնադրամը ստեղծելու գաղափարը»:

«...վերջին օրերին «Սասնա Ծռեր» խմբի անդամների և նրանց ընտանիքների անունից տարածվել են իրար հաջորդող հայտարարություններ, որոնցով, փաստացի, հրաժարվում են հիմնադրամի ծառայություններից: Անգամ առաջարկվում է փոխել հիմնադրամի անունը: Տեղեկացնում ենք, որ հիմնադրամի անվան փոփոխման հարցը արդեն իսկ մտցված է վերակազմավորման գործընթացի օրակարգ»,- ասվում էր «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամում լարվածությունը սկսվել էր վաղուց: Ըստ որոշ տեղեկությունների՝ հիմնադրամի որոշ անդամներ, որոնք հիմնականում Ֆելիքս Հայրապետյանի ընտանիքից են, ծաղրական ու թունոտ գրառումներով են հանդես եկել Ծռերի եւ նրանց գաղափարակից ընկերների մասին:

Սրան հաջորդեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հոր՝ Արմենակ Կյուրեղյանի եւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հեռանալը հոգաբարձուների խորհրդից:

Նանոր Սեֆիլյանը հայտարարեց, թե չի կարող աշխատել Սասնա Ծռեր հիմնադրամում, որտեղ թափանցելիությունը լրիվ ապահովված չէ բոլոր անդամների համար: Նա ընդգծում էր, որ հատկապես նկատի ունի Շվեյցարիայում բացված PayPall հաշվեհամարը: 

Հավանաբար այս հաշվեհամարի հետ կապված խնդիրներ էր տեսել նաեւ Արմենակ Կյուրեղյանը: Հոգաբարձուների խորհրդից իր հեռանալուց հետո Արմենակ Կյուրեղյանը պարբերաբար դիմում է հոգաբարձուների խորհրդին՝ խնդրելով իրեն տրամադրել պայմանագիրը, որը կապված է Շվեյցարիայում բացված հաշվի հետ եւ բանկային քաղվածքը այդ հաշվի մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:

«Մինչև այժմ ես պատասխան չեմ ստացել: Սա կարևոր է իմ՝ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակահատվածի համար հիմնադրամի գործունեության ամբողջական պատկերը ունենալու համար: Խնդրում եմ բոլորին սա չքաղաքականացնել եւ հատկապես չմղել անձնական դաշտ: Սա իմ պարտականությունն է և զուտ աշխատանքային գործընթաց է»,- հիմնադրամի էջում հոգաբարձուներին երեկ դիմել է Արմենակ Կյուրեղյանը: Նրա հարցերին պատասխանելու փոխարեն, սակայն հոգաբարձուների խորհրդի անդամներից Արուսյակ Հայրապետյանը, որ Ֆելիքս Հայրապետյանի դուստրն է, հիմնադրամի խմբում Արմենակ Կյուրեղյանին պատասխանել է, որ զավեշտալի է նրա հայտարարությունը:

Իսկ Հայրապետյանի կինը՝ Ժաննա Գասպարյանը կասկած է հայտնել, որ Կյուրեղյանի այս պահանջի ետեւում ուրիշ, նենգ մարդու ականջներ են։

«Վերջացել են, ստուգվել են կասկածները: Տես քանի մարդու է շարունակ վիրավորում։ Ամիսներով լավ հարաբերությունները ոտնատակ տալու համար ինքդ ինչ աստիճանի պրոբլեմատիկ պիտի լինես կամ հզոր հրահրող ունենաս։ Ծայր աստիճան ազնիվ մարդկանց հետ գործ ունեք, հետաքրքիր է, ինչու ընկալելի չէ»,- գրել է Գասպարյանը՝ այդպես էլ չպատասխանելով Կյուրեղյանի հարցադրմանը:

Հ.Գ. Ֆելիքս Հայրապետյանը մեզ տեղեկացրեց, որ առաջիկայում կատարվելու է միայն Լոս Անջելեսյան դրամահավաքի բաշխումը Հիմնադրամի ցուցակներում եղած անձանց։ Հիշեցնենք, որ լոս Անջելեսում վերջերս դրամահավաք անցկացվեց:

Տպել
3709 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ