Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը վերահսկում ԱԺ կանոնակարգի շուրջ տեղի ունեցող զարգացումները

Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել ԱԺ կանոնակարգ օրենքը: Այն տասներկու օրենքների թվին է պատկանում, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո պետք է հիմնովին փոխվեն ու համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը:

Սա նաեւ այն օրենքն է, որը պետք է համակարգի Ազգային ժողովի աշխատանքը ոչ միայն ներսում, այլեւ գործադիր, դատական իշխանության ու պետական այլ մարմինների հետ հարաբերությունները, ապահովի այդ մարմինների նկատմամբ իր վերահսկողական, հակակշիռների ու զսպումների գործառույթները: Մինչդեռ այս նախագծի քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում:

Այս նախագծի կարեւորությունը, սակայն լավ են գիտակցել իշխանական շատ նեղ շրջանակներում եւ որ ամենակարեւորն է՝ նախագահականում: Եվ դրա մշակման ու քննարկումների փուլում հիմնական հակասությունը ոչ թե իշխանության ու ընդդիմության միջեւ է, ինչպես սովորաբար լինում է, այլ իշխանության ներսում՝ կառավարություն-խորհրդարան հարաբերություններում: Բանն այն է, որ նախագծում այնպիսի մեխանիզմներ են ներդրվել, որ ԱԺ մշտական հանձնաժողովներն իրավասու են լինելու գրեթե տնօրինելու բոլոր նախագծերի ճակատագրերը: Իսկ նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն կառավարությունը, պատգամավորը, հաջորդ ԱԺ-ում նաեւ՝ խմբակցությունները: Գլխադասային մշտական հանձնաժողովները կարողանալու են որոշել, թե կառավարության ներկայացրած օրինագծի որ առաջարկությունները ընդունել, որոնք՝ ոչ:

Հասկանալի է, որ այս հեռանկարը բոլորովին էլ դուր չի գալիս կառավարությանը: Ու քանի որ ԱԺ-ում քննարկվող եւ ընդունվող նախագծերի մոտ 95 տոկոսը հենց կառավարությունն է ներկայացնում, այսինքն՝ խորհրդարանը մինչեւ հիմա հանդես է եկել կառավարության ներկայացրած նախագծերի ընդամենը դակիչի դերում, ապա այս նոր մեխանիզմը կառավարության համար կարող է մեծ գլխացավանք դառնալ: Պարզ է՝ կառավարությունը չի ցանկանում, որ ԱԺ-ն իր ներկայացրած նախագծերն ընդունել-չընդունելու կամ դրանք ինչ-որ փոփոխությունների ենթարկելու հարցում լուրջ լիազորություններ ունենա:

Ավելին, սա այն միակ օրենքն է, որն ամբողջությամբ ԱԺ-ին է պատկանում եւ վերաբերում է ԱԺ գործունեությանը, դրա նկատմամբ պահանջներ կարող են ներկայացնել միայն պատգամավորները:  Մինչդեռ այն քննարկվել է կառավարությունում, նախապես արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել դրա որոշ դրույթներին: Երեկ արդեն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում հանդես էր գալիս որպես դրա հարակից զեկուցող եւ խոստանում երկրորդ ընթերցման դեպքում ներկայացնել կառավարության գնահատականը նախագծի վերաբերյալ: Իսկ կառավարության անցած շաբաթվա նիստի ժամանակ Արփինե Հովհաննիսյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշակի վիճաբանություն ունեցան այս նախագծի շուրջ: Ամենայն հավանականությամբ վերջինս չի ցանկանում, որ ԱԺ-ի վերահսկողական դերը նվազեցվի:

Այս նախագծի հիմքում մի շատ հետաքրքիր ինտրիգ կա թաքնված, որը մեզ տանում է դեպի 2018 թվականը, երբ լիարժեքորեն կգործի նոր Սահմանադրությունն, ու խորհրդարանական կառավարման մոդելը ուժի մեջ կմտնի: Կարեւոր է լինելու, թե այն ժամանակ ովքեր են լինելու ԱԺ-ում, ով է լինելու ԱԺ նախագահը կամ վարչապետը, վերջապես՝ ուր է լինելու Սերժ Սարգսյանը: Եթե նա կատարի իր խոստումը եւ 2018թ. հետո չդառնա վարչապետ, ապա կարող է դառնալ ԱԺ նախագահ, որն ուժեղ վերահսկողական լիազորություններ կունենա կառավարության ու այլ մարմինների վրա: Հատկապես որ նա ԱԺ նախագահ չդառնալու մասին խոստում չի տվել:

Բայց եթե անգամ նա ԱԺ նախագահ էլ չդառնա, ապա մնալով ընդամենը ՀՀԿ նախագահ՝ դրսից, բայց ԱԺ-ի միջոցով ազդեցության լծակներ կունենա կառավարության վրա, եթե, իհարկե, 2017թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն կարողանա այնպիսի արդյունք գրանցել, որ ԱԺ-ում ձեւավորի կայուն մեծամասնություն: Այս դեպքում արդեն Սերժ Սարգսյանի համար կարեւոր է լինելու, թե ԱԺ-ում ովքեր են լինելու մշտական հանձնաժողովի նախագահները, եւ վերջապես ով է լինելու ԱԺ նախագահը, որոնք անվերապահորեն պիտի ենթարկվեն իրեն եւ որոնց միջոցով ինքը վերահսկի կառավարությանը՝ իր ազդեցությունը պահելով իշխանության վրա: Այս նախագծի քննարկման ընթացքից տպավորություն է ստեղծվում, որ այն խիստ կարեւոր է Սերժ Սարգսյանի համար, եւ նա հեռվից վերահսկում է դրա շուրջ ծավալվող զարգացումները:

Տպել
18083 դիտում

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ