Բաքվում լարված մթնոլորտում մեկնարկեց Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը (ֆոտո)

30/11/2016 schedule21:50

Հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Ալիևի անվան պալատում, մեկնարկել է նախատեսվածից մեկ ժամ ուշ: Գրում է haqqin.az-ը:

Պավլիաշվիլիի` բեմ բարձրանալուն պես մի խումբ ակտիվիստներ սկսել են «Ղարաբաղ, Ղարաբաղ» վանկարկել: Պալատի անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են բերել համերգային սրահից:

Ադրբեջանական կայքը գրում է, որ համերգասրահում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել: Ոստիկանությունը ուշի-ուշով զննում է բոլորին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «անցանկալի անձանց» ցուցակից հանել է վրացի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի անունը: Ինչպես նշվում էր տարածված հայտարարության մեջ, Պավլիաշվիլին նամակ է գրել և խնդրել իր անունը հանել «անցանկալի անձանց» ցուցակից: Սոսո Պավիլիաշվիլին անցանկալի անձ էր հայտարարվել 2004 թվականին Արցախում ունեցած համերգից հետո:

Տպել
4737 դիտում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակվելու է, նորը կկառուցվի Աբովյան քաղաքում․ Քրմոյան

ՄԱԿ-ը պատրաստակամ է օգնել ՀՀ խորհրդարանին հզորացնելու կարողությունները․ հանդիպում ԱԺ-ում

Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ․ ՍԱՊԾ-ն նյութեր է տրամադրում ԱԱԾ-ին

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից հրավեր եմ ունեցել՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում

Արժեքավոր նվերները ես հետ եմ ուղարկում նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ․ Աննա Հակոբյան

Լրագրողական իմ ողջ գործունեության ընթացքում մշտապես մեկ վախ եմ ունեցել, որ իմ գրածի վրա իշխանական կաբինետներում չծիծաղեն

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն

Ինձ ոչ մեկ չի կարող զանգել եւ նման տոնով հետս խոսել. Վանեցյան

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյան

Արա Մինասյանն ու Լեւոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ սահմանը. Արթուր Վանեցյան

1 մլն դրամ չի մուտքագվրել պետբյուջե․ ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում․ Աննա Հակոբյան

Եկեղեցին պետք է լսի զոհերին․ համաժողով Վատիկանում՝ նվիրված հոգևորականների շրջանում սեռական բռնությունների խնդիրներին

Կիեւի եւ Երեւանի հարաբերությունները դինամիկ կզարգանան․ դեսպան

Ալեքսանդր Սարգսյանը պետությանը փոխանցել է 18,5 մլն դոլար, իսկ 11,5 մլն դոլար գանձվել է կոնկրետ ակտերով. ԱԱԾ տնօրեն

Պատրաստվում ենք «Իմ քայլը» հիմնադրամի համար մատչելի տարածք գտնել, որովհետեւ խնայում ենք մեզ վստահված ամեն լումա

Սպառնալիքները միշտ կան. Վանեցյանն իր եւ Փաշինյանի ընտանիքներին ուղղված սպառնալիքների մասին

Մեզ որեւէ բան չի կաշկանդում. ԱԱԾ տնօրենը` Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու մասին

Ես տեղեկություն չունեմ, որ տարբեր գերատեսչությունների պարգեւավճարների մի մասն ուղղվել է «Իմ քայլը» հիմնադրամին

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է. Վանեցյան