Ատբոյ. Ծառուկյանը կարող է նորից դուրս գալ քաղաքականությունից

Երկու օրից տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, նիստին մասնակցելու է 1500 ԲՀԿ-ական: Միջոցառումն ավելի շատ համագումար  է հիշեցնում: Դեռեւս անցյալ ամիս տեղեկություններ եղան, որ նոյեմբերի վերջին «Բարգավաճ Հայաստանը» համագումար կանի, որի ժամանակ էլ պաշտոնապես կարձանագրվի Գագիկ Ծառուկյանի վերադարձը:

Խոսվում էր նույնիսկ կուսակցությունում հատուկ Ծառուկյանի համար նոր պաշտոն ստեղծելու մասին: Ըստ այդմ, նա պետք է դառնար ԲՀԿ խորհրդի նախագահ, իսկ ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը պետք է կրկին ընտրվեր իր պաշտոնում:

Համագումարի մասին խոսակցություններն ի հայտ եկան Գագիկ Ծառուկյանի շռնդալից բեմելից հետո` թե բա, եթե կարկառունները չեն կարողանում, ստիպված ես պետք է զբաղվեմ քաղաքականությամբ, կամ թող խնդրեն, որ Ծառուկյանը նորից նման ծանրության տակ մտնի եւ այլն: Այս բարձր խոսքերից հետո անցել է մեկ ամիս, բայց Ծառուկյանից լուր չկա:

Պատճառը կարող է լինել այն, որ առայժմ մինչեւ վերջ հստակ չէ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի համար ինչ դերակատարում է մշակվում: Բազմիցս նշվել է, որ եթե ՀՀԿ-ում վստահ լինեն, որ առանց ԲՀԿ-ի, օրինակ՝ դաշնակցության հետ իրենց ստացած ձայները միավորելու դեպքում կկարողանան խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել, Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտությունը չի լինի: Երկրորդ ուժը համարվող ԲՀԿ-ն այդ դեպքում կմասնակցի ընտրություններին սեփական հնարավորություններով, առանց պետական աջակցության եւ կզբաղեցնի այնքան տեղ, որքան որ կզբաղեցնի: Հակառակ դեպքում, Ծառուկյանը կվերադառնա, եւ նույն կինոն, որ տեսել ենք նախորդ խորհրդարանական ընտրություններում, նորից դիտելու դժբախտություն կունենանք:

Ակնհայտ է, որ այս հարցում ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չկա, ինչով էլ պայմանավորված է Ծառուկյանի լռությունը: ԲՀԿ քաղխորհրդի առաջիկա նիստում թերեւս սույն թեմայով որեւէ միջանկյալ հայտարարություն կարվի, որը ոչ կազդարարի Ծառուկյանի վերադարձը, ոչ էլ կբացառի այն: Գուցե Ծառուկյանն անձամբ մասնակցի նիստին: Սա միայն նրա համար, որ անցյալ ամսվա հրապարակային ելույթներից հետո շատ երկար լռությունը կարող է տարօրինակ ընկալվել հենց կուսակցականների կողմից: Պետք է կուսակիցներին պարզաբանել` ինչ տեղի ունեցավ, ինչ պլաններ կան, հիմա վերադառնո՞ւմ է իրենց ծանր քաշային առաջնորդը, թե՞ ոչ:

Ի դեպ, նախկին եւ ներկա ԲՀԿ-ականների արշավը դեպի ՀՀԿ արդեն սկսվել է: Նախկին ԲՀԿ-ական, ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Բազմասեր Առաքելյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով՝ Արագածոտնի մարզից: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ չէր բացառել, որ ինքն էլ կարող է ՀՀԿ մտնել: Ասել էր, որ այս հարցում մոտ 20 օրից հստակություն կմտնի: Ենթադրվում է, որ 20 օրվա մեջ որոշվելու է՝ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանո՞վ, թե՞ առանց նրա: Ախոյանի եւ նրա նման բազմաթիվ այլ ԲՀԿ-ականների համար սրանից է կախված, թե իրենք ինչ կանեն՝ կմնան ԲՀԿ-ո՞ւմ, թե՞ կմտնեն ՀՀԿ:

Հարց է առաջանում, եթե մինչեւ հիմա դեռ պարզ չէ՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի կարիքը կա, թե՝ ոչ, ինչու էր մեկ ամիս առաջ նա մեծ-մեծ խոսում այդ մասին: Հիշեցնենք, որ այդ օրերին միայն Ծառուկյանը չէր, որ վերադառնում էր: 2017-ի ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն էր բացում նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Սեյրան Օհանյանի շուրջ ընդդիմադիր լուրջ բեւեռ  էր ձեւավորվում: Սփյուռքահայերը քիչ էր մնում մասսայաբար հայաստանյան կուսակցություններին անդամագրվելու դիմումներ գրեին: Հետո պարզվեց` Արա Աբրահամյանն առողջական խնդիրներ ունի, ո՛չ կուսակցություն կբացի, ո՛չ էլ ընտրություններին որեւէ այլ ձեւով կմասնակցի: Սեյրան Օհանյանի պրոյեկտն օրակարգից դուրս եկավ: Սփյուռքի մեր հայրենակիցներն էլ, որ օրհասական էին համարում երկրի վիճակը, խաղաղվեցին:

Հիմա արդեն պարզ է, որ այդ բումի շրջանում որոշվում էր՝ Մոսկվայից դեսանտ իջեցված Կարեն Կարապետյանը կմտնի՞ հանրապետական կուսակցություն, թե՞ իր համար այլ քաղաքական հենարան կստեղծի: Ու քանի որ այս հարցն արդեն հանգուցալուծվել է, Գագիկ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտությունն էլ գուցե վերացել է: Ամեն դեպքում ցանկալի կլիներ, որ այդպես լիներ, որովհետեւ, ինչպես հիշում եք, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, եւ բացի այդ նոր քաղաքական մշակույթի ծիլերը, որ սկսում են հեռվում նշմարվել, շատ արագ պարզապես կնեխեն: 

Տպել
7335 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին