Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո ցանկանում է Ազգային ժողովի նախագա՞հ դառնալ

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի մասին» նախագիծը, որի շուրջ, ինչպես արդեն ներկայացրել ենք, հետաքրքիր շահեր են բախվում:

Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների հիմնական էությունն այն է, որ Հայաստանում ներդրվի խորհրդարանական կառավարման համակարգ: Իսկ այդ մոդելից բխող՝ գործադիր, դատական եւ  այլ մարմինների գործունեության նկատմամբ ԱԺ վերահսկողական գործառույթները կանոնակարգվում են վերը նշված օրենքով: Այդպիսով՝ այս օրենքի դերն ու նշանակությունը մեր կյանքում առաջիկայում չափազանց մեծ է լինելու: Այս օրենքն է կարգավորում ոչ միայն ԱԺ-ի օրենսդրական գործունեությունը, այլեւ այն հարցերը, թե խորհրդարանը՝ որպես ՀՀ միակ առաջնային մանդատ ունեցող, որպես ներկայացուցչական մարմին, ինչպես պետք է վերահսկի մյուս մարմինների գործունեությունը, նրանց գործունեության նկատմամբ ինչ հաշվետվողականություն կամ պատասխանատվություն սահմանի:

Այդպիսով, այս նախագծի նկատմամբ իր մեծ հետաքրքրությունն է դրսեւորում հատկապես կառավարությունը, որն անպայման ցանկանում է որեւէ ազդեցություն ունենալ ԱԺ-ի՝ իր հետ առնչվող լծակները հնարավորինս մեղմելու գործում: Կառավարությունից այդ հարցը կարծես թե համակարգում է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի միջոցով: Իսկ նրանց դիմաց կանգնած է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ միասին: Իզուր չէ, որ կառավարության անցած նիստի ժամանակ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանն այս օրինագծի շուրջ վիճաբանություն ունեցան: Կառավարությունը ցանկանում է գնահատական տալ այս նախագծին, որի մշակման բացառիկ իրավունքը պատկանում է ԱԺ-ին:

ԱԺ վերահսկողական գործառույթների նկատմամբ, ինչպես ներկայացրել ենք, իր հետաքրքրությունն ունի նաեւ Սերժ Սարգսյանը: Թերեւս վստահաբար կարելի է ասել, որ նախագիծը մինչեւ քննարկման ներկայացնելը նրա հետ համաձայնեցվել է: Երեկ մենք նախագծին վերաբերող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

- Պարոն Սահակյան, կառավարությունն ինչո՞ւ պետք է այս օրինագծի վերաբերյալ եզրակացություն կամ գնահատական տա, երբ դրա ընդունման բացառիկ իրավունքը ԱԺ-ին է պատկանում:

- Նախ ցանկացած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարությունն իր վերաբերմունքն է արտահայտում: Երկրորդը՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում ԱԺ ունեցած բոլոր մեխանիզմներն ու վերահսկողական գործառույթները հենց այս նախագծում են: Նույն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, կառավարության նկատմամբ վերահսկողական ֆունկցիան, հրատապ թեմաներով քննարկումները եւ այլն, շաղկապված են եւ վերաբերում են այս երկու մարմիններին: Եթե վերաբերեր միայն ԱԺ ներքին ընթացակարգերին, ես համամիտ կլինեի այդ դիտարկման հետ, բայց նախագիծն ավելի գլոբալ խնդիրներ է լուծում: Այնպես որ, առնչվող մարմինները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը: Իսկ ես՝ որպես նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, այն քննարկել եմ եւ կառավարության, եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, եւ ամենակարեւորը՝ մեր պատգամավորների, խմբակցությունների հետ: Նրանց առաջարկների արդյունքում լրամշակվեց փաստաթուղթը, եւ ինչպես տեսաք, դրա նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունը բավական դրական էր:

- Սերժ Սարգսյանի հետ քննարկե՞լ եք այս նախագիծը:

- Այո: Սահմանադրական օրենքները բավական կարեւոր են, եւ այս արտահերթ նստաշրջանին քննարկված նման երեք նախագծերն ավելի քան 90 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեցին: Իսկ այդ հանգամանքը այն փաստն է արձանագրում, որ մենք հաշվի ենք նստել մեր ընդդիմադիր գործընկերների հետ, դրա համար էլ արժանանում է նրանց դրական գնահատականին:

- Ս. Սարգսյանը հետաքրքրվա՞ծ է այս նախագծով, նրա հետ քննարկե՞լ եք ԱԺ վերահսկողական գործառույթներին վերաբերող դրույթները:

- Նորից եմ ասում, նախագիծը քննարկել ենք տարբեր հարթություններում, քանի որ այն սահմանադրական օրենք է, իսկ այսօրվա մեր իշխանության գլխին կանգնած է նախագահը, որը համակարգում է բոլորի աշխատանքը: Իհարկե, այդ օրենքներն այնքան կարեւոր են, որ պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում՝ սկսած նախագահականից մինչեւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, ԱԺ կառավարություն եւ այլն:

- Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀԿ նախագահ, ցանկանում է 2018-ից հետո այս օրենքի եւ ԱԺ-ի միջոցով վերահսկողություն ունենալ կառավարության վրա:

- Արդեն իսկ Սահմանադրությունը ԱԺ-ի վերահսկողական իրավունքը ամրագրել է, մենք էլ դա արձանագրել ենք այս նախագծում: Եվ բնականաբար ԱԺ-ն պետք է ունենա բավական լուրջ վերահսկողական գործառույթներ, ԱԺ-ն է ընտրելու պետական բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ առումով մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, եւ խորհրդարանն ունենալու է նրանց գործունեությունը վերահսկելու, նաեւ այդ պաշտոնյաներին ետ կանչելու, անվստահություն հայտնելու լիազորություն: Չէ որ ԱԺ-ն այն միակ ներկայացուցչական մարմինն է, որն ընտրվելու է ժողովրդի կողմից:

- Իսկ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ԱԺ նախագահ դառնալու մտադրություն ունի եւ այդպիսով ցանկանում է վերահսկողություն ունենալ կառավարության նկատմամբ:

- Թե նախագահն ինչ ցանկություն կունենա կամ իր քաղաքական գործունեությունն ինչպես կշարունակի, եկեք այս պահին չքննարկենք: Ես մի բան կարող եմ ասել, որ նախագահ Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որն աշխատել է տարբեր բարձր պաշտոններում եւ պատվով կատարել իր աշխատանքը: Եղել է մեր պետության կայացման, Արցախի անկախացման ու պայքարի ակունքներում, հետեւաբար նրա անցած ճանապարհը թույլ է տալու լինել տարբեր բարձր պաշտոններում:

- Այս նախագծով նա կարեւորե՞լ է ԱԺ վերահսկողական գործառույթները կառավարության նկատմամբ:

- Մենք այս նախագծով կարեւորել ենք պահպանել Սահմանադրության տառը եւ ոգին:

Տպել
19054 դիտում

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել