Հայաստանը Եվրոպա-Իրան բեռնափոխադրումներում՝ տարանցիկ երկիր

Եվրոպա-Իրան բեռնափոխադրումների տեղափոխման հարցում ՀՀ-ն կարող է տարանցիկ երկիր լինել:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ավելի քան մեկ տարի այս ծրագրի շրջանակում հայկական կողմն աշխատել է իրանցի գործընկերների հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ բեռնափոխադրողները, օրինակ՝ Իրանից ՀՀ բեռ տեղափոխելիս.

«Փորձնական երկու կոնտեյներ ենք տեղափոխել Գերմանիայից Թեհրան, իրականացրել ենք մի քանի տրասնպորտային միջոց օգտագործելով՝ ծովային, երկաթուղային եւ ավտոմոբիլային, որպեսզի բիզնես շրջանակներին ցույց տանք, որ ՀՀ-ի տարածքով այս պահին հնարավոր է իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ»,- ասաց փոխնախարարը:

Ըստ փոխնախարարի՝ այս եղանակով փորձել են հասկանալ, թե ինչքան ժամանակ է ծախսում փոխադրողն, օրինակ, Հյուսիսային Եվրոպայից Թեհրան ծովային կոնտեյներ տեղափոխելիս՝ օգտագործելով մուլտիմոդալ եղանակը՝ տարբեր տրանսպորտային միջոցներ:

«Բավական լավ ցուցանիշներ ենք ստացել, կվերլուծենք նաեւ առկա վիճակը, արդյոք կա՞ն այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող ենք համատեղ ուժերով վերացնել, որպեսզի բեռների փոխադրման համար իրականացվող ծախսերը նվազեցվեն»,- ասաց Առաքելյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ այժմ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ.

«Նախատեսում ենք տարբեր տրանսպորտային միջոցներով Հնդկաստանից պարսկական, հայկական, վրացական, սեւծովյան եւ եվրոպական տարածքներն օգտագործելով, բեռնափոխադրում իրականացնել որեւէ եվրոպական նավահանգիստ»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի, այս պիլոտային ծրագիրը, կարելի է ասել, որոշ իմաստով գաղտնի է իրականացվել, քանի որ «պետությունը չի երեւացել».

«Ծրագիրը բացառապես բիզնեսի միջոցով է արվել, պետությունը չի երեւացել որեւէ կերպ. ե՛ւ հարավային, ե՛ւ հյուսիսային սահմանը նորմալ հատել են կոնտեյներները. վրացական եւ հայկական սահմաններով տարանցումը 2 օր է տեւել, ինչը լավ ցուցանիշ է»,- մանրամասնեց փոխնախարարը:

Տպել
3109 դիտում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում