Սահմանին լարվա՞ծ է. ՀԽ-ից հայտարարում են, որ կան վիրավորներ, ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ից հերքում են

01/12/2016 schedule19:20

«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է.

«Դիրքերում լարված է: 3-րդ պաշտպանականում` Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով»,- մասնավորապես, գրել է նա:

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ: Նա մեր զրույցում ասաց, որ եթե նման տեղեկություն լինի իրենց պաշտոնական կայքում կլինի: Ճշտող հարցին, այսինքն՝ վիրավորներ չկա՞ն, Հասրաթյանն ասաց. «Հեռախոսով չեմ մեկնաբանում նման տեղեկություն»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Ապատեղեկատվություն է, չկա նման բան»,- ասաց Հովհաննիսյանը:

Րոպեներ առաջ Սյուզան Սիմոնյանը թարմացրեց իր գրառումը.

«Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Գրիգորյան Քաջիկ Զախարի, 1993թ.Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ»:

Տպել
25337 դիտում

Սարալանջում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, 3 փողոցում ընդլայնվել է լուսավորության ցանցը

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ ապրելու եւ Արցախն ապրեցնելու

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք, որ կարողանանք պատասխան տալ տասնապատկված Եռաբլուրի առաջ. Ռոմիկ Մխիթարյան

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ընդգծեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերը

Արայիկ Հարությունյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են անհայտ կորած զինծառայողների և գերիների հարցը

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը

Անիեր-Սյուր-Սենի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի, ՀԱՊԿ նիստի որոշումների մասին

Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. Սյունիքի մարզպետարան

Քարամշակման արտադրամասն օգտագործում է մակերևույթային ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն․ ԲԸՏՄ ստուգումները

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)