Օգտվող նախարարները դուրս եկան, դաշտը մաքրվեց. Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ)

Իշխանությունն արդեն սկսել է նախընտրական դասավորումները: Ճիշտ է, դրանք դեռ պաշտոնական տեսք չեն ստացել, բայց քննարկումներն ընթանում են:

Մասնավորապես հետաքրքիր պատկեր է ռեյտինգային ընտրակարգում: Հայտնի է, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, նախկին 41 ընտրատարածքները կրճատվել, դարձել են 13-ը, ինը՝ մարզերում, չորսը՝ Երեւանում: Կուսակցությունները սկսել են այդ տարածքներում իրենց ռեյտինգային թեկնածուների փնտրտուքներն ու քննարկումները: Ենթադրվում է, որ նախկինում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը նորից կընդգրկվեն 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակներում: Խոսքը տվյալ դեպքում հիմնականում իշխող Հանրապետական կուսակցությանն է վերաբերում, քանի որ մեծամասնական մանդատների ճնշող մասն այս ուժին է պատկանում:

ՀՀԿ-ն, օրինակ, քննարկում է Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել մեզ ծանոթ մի քանի գործիչների: Նախ, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որը հիմա Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է: Վերջինս բավական մեծ վարկանիշ ունի Շիրակում եւ մարզի բնակչության կողմից ընդունված գործիչ է: ՀՀԿ-ն հույս ունի նրա միջոցով մարզից որոշակի ձայներ ստանալ: Ֆ. Ցոլակյանը մեզ հետ զրույցում թեեւ չբացառեց այդ հնարավորությունը, բայց հերքեց, որ իր հետ նման քննարկումներ են եղել: Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի թեկնածուներից է նաեւ Գյումրիից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը, որը նախկինում ԲՀԿ անդամ էր, բայց առաջիկա ընտրություններին կարծես թե չի ցանկանում այդ կուսակցության հետ համագործակցել: Գյումրիում կա նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած քաղաքապետ Սամվել Բալասանյանն՝ իր որդիներով: Շիրակի մարզի նախընտրական քննարկումներից, սակայն, դեռ դուրս է մնացել այնտեղից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Աշոտ Աղաբաբյանը:

Վերջինս 2016թ. գրեթե չի հաճախել ԱԺ նիստերին, նա նեղացել է իշխանություններից այն բանի համար, որ չօգնեցին պահպանել իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառը կամ նպաստեցին դրա սնանկացմանը: Մենք փորձեցինք Ա. Աղաբաբյանից պարզել, թե ինչ մտադրություններ ունի ընտրություններին ընդառաջ, եւ արդյոք ցանկանո՞ւմ է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում:

- Պարոն Աղաբաբյան, ունե՞ք մտադրություն Շիրակի մարզից ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում, կամ կուսակցությունից ձեզ նման առաջարկ արվե՞լ է:

- Ոչ, դեռ նման առաջարկ չի եղել: Ես ավելի շատ հակված եմ սպասելու: Բայց կուսակցությունն առաջարկի-չառաջարկի՝ ես մասնակցելու եմ ընտրություններին, կփորձեմ անպայման իմ հնարավորություններն օգտագործել: Դեռ կոնսուլտացիաներ են գնում, երեւի մեր հերթն էլ կգա հարցնելու, թե ինչ պետք է անենք: Երբ առաջարկներ լինեն, հանդիպումներ լինեն, այն ժամանակ պարզ կդառնա:

- Ասում եք՝ հերթը ձեզ հասնի, կքննարկեք: Այսինքն, եկող ԱԺ-ում դուք ուզում եք կրկին պատգամավո՞ր դառնալ:

- Ցանկությունը դեռ քիչ է, կուսակցությունը պիտի հաշվի առնի բոլոր հանգամանքները եւ փորձի ճիշտ ընտրությամբ ճիշտ մարդկանց հետ շարունակել առաջ գնալ:

- Իսկ հնարավո՞ր է այլ կուսակցության հետ համագործակցեք: Հատկապես որ ՀՀԿ-ից նեղացած եք:

- Դա անհնար բան է, ես ինչ գործ ունեմ ուրիշ կուսակցության հետ, ՀՀԿ-ն իմ կուսակցությունն է եւ այն երբեք չեմ փոխի:

- Կուսակցությունն էլ նման որոշում կայացնելու համար պետք է հաշվի առնի նաեւ ԱԺ-ում ձեր գործունեությունը, բայց վերջին շրջանում դուք նիստերին ընդհանրապես չեք մասնակցում:

- Պասիվացնելու համար ինչ-որ պատճառներ գոյություն ունեն: Եթե մենք օրենքներ ենք բերում եւ անցկացնում, ու դրանք ավելի են վատացնում տնտեսության վիճակը, բնականաբար ես դրանց կողմ չեմ եւ դրանց քննարկմանը չեմ գնա: Եթե լինեն այնպիսի հարցեր, օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ, որոնք ճիշտ համարեմ, կգամ: Նախ առողջականս այնքան էլ լավ չի, երկրորդն էլ հարցեր կան, որոնք պետք չէ հնչեցնել: Նոր ընտրություններ կլինեն, նոր տեսակետներ, նոր կադրեր կգան: Տեսնենք:

- Ի՞նչ օրենքների մասին է խոսքը:

- Ես թեկուզ ինձ վրա վերցնեմ, գիտեք «Հրազդան» տոնավաճառի հետ տեղի ունեցածը, ինչը ֆինանսների նախկին նախարարի ոչ ճիշտ մոտեցման արդյունք էր: Քանդվեց տոնավաճառը, մենք էլ սնանկացման գնացինք: Ոչ ճիշտ մոտեցումներով, տույժ ու տուգանքներով այդ հիմնարկը միանգամից քանդեն՝ գցեն մի կողմ, ու հաշվի չառնե՞ն, որ այնտեղ 200-300 հոգի են աշխատում: Նման օրենքներն են մեր տնտեսության հիմնական քանդողները:

- Իսկ չե՞ք կարծում, որ 2017թ. ընտրություններին երկրում ու հատկապես Շիրակի մարզում ՀՀԿ-ն կարող է պարտվել: Չէ՞ որ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պատճառով ՀՀԿ-ի նկատմամբ դժգոհությունը մեծ է:

- Եթե վատ նախարարներ ենք ունեցել, դա չի նշանակում, որ կուսակցությունը վատն է, բայց այնպես էլ չի կարող լինել, որ կուսակցությունը հարյուր տոկոսանոց լավը լինի: Չէ՞ որ հասարակության տարբեր շերտերը յուրաքանչյուր կուսակցության մեջ էլ կան: Կա թե լավը, թե վատը, պետք է ճիշտ ընտրություններով առաջնորդվել, որ կարողանանք մեր խնդիրները լուծել: Պետք է նորից անդրադառնամ նախարարներին, որոնք ինչի՞ համար են ազատվել, թերությունների համար, չէ՞: Ֆինանսների նախարարը, օրինակ:

- Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին բազմաթիվ բիզնեսներ կամ կոռուպցիոն երեւույթներ են վերագրվում:

- Իհարկե, բա այդ ամենը նշանակություն ունի, բա դրանց համար չպե՞տք է պատասխանատվություն կրեն: Հատկապես որ ուսումնասիրելով այդ նախարարների ունեցվածքը, պարզ կարելի է հասկանալ, թե դրանք ինչի արդյունքում են գոյացել: Այդպիսի բաներ են արել, դրա համար էլ պետք է պատժվեն:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում վարչապետի եւ կառավարության փոփոխությունները:

- Դրական, վարչապետի քայլերը շատ ճիշտ են եւ հստակ, որովհետեւ երբ ասում ենք՝ դաշտը մաքրել, դա նշանակում է, որ այն նախարարները, ովքեր տարբեր ճանապարհներով օգտվում են դաշտից, չլինեն: Պետք է տնտեսական դաշտը ազատ պահեն, սահմանի վրա մեր մաքսային կետերում բոլորը հավասար իրավունք ունենան, վստահեն տնտեսությանը, մարդկանց թույլ տան աշխատել, թույլ տան միջին բիզնեսը զարգանա: Իսկ դրա համար հարկավոր է արտադրություն, արտահանում եւ ոչ թե դրսից բերեն ու այստեղ վերավաճառեն: Տնտեսության մեջ պետք է հավասարության սկզբունքը պաշտպանեն:

- Կարծում եք, դուրս եկածները հենց այն նախարարնե՞րն են, որոնցից մաքրվեց դաշտը:

- Ինչ խոսք:

Տպել
9882 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ