Լելե-Թեփեն հետ բերելու հրամանն արձակվա՞ծ է. ինչի մասին է լռում ՊԲ-ն

Երեկ երեկոյան «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե իրեն հայտնի է դարձել, որ նախորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 30-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Մարտունու ուղղությամբ լարված է եղել: «Կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով: Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Բադալյան Քաջիկ Զախարի, 1993թ. Վիրավորվել են երեկ, սակայն այսօր է հայտնի դարձել: Լրատվականները լռո՞ւմ են: Գաղտնի՞ են պահում: Սա ի՞նչ է»:

Նույն օրը առավոտյան ԼՂՀ ՊԲ-ն սովորականի նման հաղորդագրություն էր տարածել գիշերը շփման գծում տիրող իրավիճակի մասին, որտեղ նշված էր. «...Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ... Շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (մինամյոտ-հեղ) (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ)...»:

Այսինքն՝ երկու տեղեկատվության մեջ առնվազն գործողությունների աշխարհագրությունն ու «մինամյոտը» համընկնում են: Պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն խոսք չկա վիրավորների մասին: Սյուզան Սիմոնյանը հարց է բարձրացնում, թե ինչու են լրատմվամիջոցները լռում, արդյո՞ք գաղտնի են պահում: Որպես լրատվամիջոց պետք է պարզաբանենք, որ վիրավորների մասին տեղեկացել ենք միայն «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակի գրառումից:

ինչու էին շփոթվել Արծրունենք

Armtimes.com-ում այդ տեղեկատվության հրապարակումից հետո, սակայն պարզվեց, որ համանապատասխան պետական մարմինները պատրաստ չեն նման զարգացման: ՀՀ ՊՆ խոսնակը  լրատվամիջոցներից մեկում հերքում էր այդ տեղեկատվությունը, մյուսում՝ հաստատում: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նույնպես շփոթված էր, լրագրողը նրան հարց էր ուղղում վիրավորների մասին, նա խոսում էր ադրբեջանական հաղորդագրություններից զգուշանալուց, ասում էր, որ բան չի պատահել, 1994 թվականից նույն վիճակն է:

Այս վիճակն իսկապես զարմանալի էր, որովհետեւ ԼՂՀ ՊԲ-ն եւ ՀՀ ՊՆ-ն որպես կանոն չեն թաքցնում սահմանային միջադապերի մասին տեղեկատվությունը, վիրավորներին եւ զոհվածներին: Նման բան տեղի ունեցավ միայն ապրիլյան պատերազմի օրերին, երբ իրականում ինֆորմացիան ոչ թե թաքցվում էր, այլ «բաց էր թողնվում» որոշակի մարտավարությամբ:

Երեկ ֆեյսբուքում Արծրուն Հովհաննիսյանի, լրագրողների եւ որոշ օգտատերերի միջեւ բանավեճ էր, թե արդյո՞ք «ՀԽ»-ի մամուլի խոսնակի գրառումը պետք էր ԶԼՄ-ներով տարածել, արդյո՞ք ՊՆ-ն իրավունք ունի որեւէ բան թաքցնել եւ այլն: «Թափանցիկությունը լավ բան է, բայց ոչ ի վնաս մարտական իրավիճակի»,- գրեց ՊՆ խոսնակը։ Այսինքն՝ այնուամենայնիվ, Մարտունու ուղղությամբ մարտական իրավիճակ է եղել: Ե՞րբ է սկսվել դա, ո՞ր կողմից, ավարտվե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանն իհարկե չենք կարող ստանալ եւ դա նորմալ է (նորմալ չէր լինի, եթե ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններն իրենց ռազմական պլանների մասին հաղորդագրություններ տարածեին, կից ամրացնելով նաեւ նշագրված  քարտեզների պատճենները): Բայց այս ընթացքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք որոշակի ենթադրությունների հիմք են տալիս:

Ավետիսյանի կոչն ու իրականությունը

Նոյեմբերի սկզբին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, այն ժամանակ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց «մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել առաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»: Միաժամանակ նա ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրում էր հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը (դրանից մեկ ամիսառաջ կամավորների հավաքագրում էր սկսել նաեւ ՀՅԴ-ն):

Այդ ժամանակ թվում էր, թե Ավետիսյանի հայտարարությունը կապվում է նոյեմբերի 12-18-ն անցկացվելիք ադրբեջանական լայնածավալ զորավարժություններից հետ: Հիշեցնենք՝ Ադրբեջանի գրեթե ողջ բանակը (60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ) ընդհուպ մոտեցրել էր հայ-ադրբեջանական շփման գծին՝ լայնածավալ զորավարժությունների պատրվակով:

Ապրիլյան պատերազմական օրերին շփման գծից ստացվող տեղեկատվության տրամաբանությունից ելնելով կարող ենք ասել, որ Ադրբեջանը նման քայլերի գնում է, երբ իր վրա հարձակման վտանգ է զգում: Դրան հակառակ, հայկական կողմը ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման մասին մեծ աղմուկ է բարձրացնում, երբ ինքն է ծրագրում որեւէ գործողություն սկսել: Վարդան Ավետիսյանի հայտարարությունը նույնպես այդպիսի երանգ ուներ`«Ադրբեջանը պատմության մեջ ամենախոշոր զորավարժություններ է նախապատրաստում, մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը, փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին» եւ այլն:

Ադրբեջանը զորավարժությունները եղան, անցան, այդ ընթացքում չիրականացած նպատակների իրականացման փորձ չարվեց անգամ: Բայց մենք չգիտենք` ամբողջ բանակի ո՞ր մասը վերադարձավ զորամասեր, որ մասը մնաց հարթավայրում: Կարող ենք ենթադրել, որ  ադրբեջանական զորքի մեծ մասը, այնուամենայնիվ, դեռ դիրքավորված է:

կորցրածը հետ վերցնելու հրամանի էին սպասում

Նոյեմբերի 20-ին անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրին, առաջ էինք քաշել վարկած, որ Գյումրիի ռազմաբազան ուզածի չափ հզորացնելու հնարավորություն տալու դիմաց ՀՀ-ն ՌԴ-ից պետք է որեւէ բան ստանա: Ըստ էության, դա կարող է լինել ապրիլյան պատերզամի բռնկումից հետո ղարաբաղյան ռազմական կոնֆլիկտի կրկին սառեցումը, սակայն միայն այն բանից հետո, որ հայկական կողմը հետ նվաճի ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտար հողը: Խոսքը Լելե-Թեփեի մասին է, որի տարածաշրջանում էլ այս օրերին մարտական իրավիճակ է եղել:

Նոյեբերի 24-ին, այսինքն՝ մոտ տասն օր առաջ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը «Aravot.am»-ի հետ զրույցում ասել էր.«Լարվածությունն այս պահին փոքր-ինչ թուլացել է․թշնամին սահմանագծի մոտ ավարտել է իր զորավարժությունները, սակայն նրանից միշտ էլ վտանգ կա։ Չես կարող կանխագուշակել, թե թշնամին ինչ է մտածում, այս պահին թուրքը զգոն է, բայց նրա զգոնությունն ավելի շատ վախից է, իսկ մեր զինվորների մոտ նկատելի է նախահարձակ լինելու տրամադրվածություն, տղերքը տրամադրված են, որ մի օր կլինի հրաման փոքր կորցրածը հետ վերցնելու կամ ավելի շատ վերցնելու հնարավորություն կտրվի իրենց»:

Հասանովի ողջամիտ դիստանցիայի գաղտնիքը

Եւս մի քանի ուշագրավ փաստ: Նոյեմբերի 30-ին, այսինքն այն օրը, երբ, ինչպես Սյուզան Սիմոնյանի աղբյուրների շնորհիվ պարզվեց, Մարտունու ուղղությամբ մարտեր են ընթացել, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում մասնակցում էին ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Դրա շրջանակում տեղի ունեցավ ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարների երկկողմ հանդիպումը եւ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Իսկ նիստի պաշտոնական լուսանկարում  ՀՀ ՊՆ նախարարի հանդեպ Ադրբեջանի ՊՆ նախարարի պահպանած ողջամիտ դիստանցիան ոչ ոքի աչքից չվրիպեց:

Դեկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանին է զանգահարել ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը: Սպիտակ տնից նման զանգեր լինում են միայն խիստ կարեւոր դեպքերում: Ընդ որում, սա արարողակարգային զանգ չէ, այլապես Ալիեւին նույնպես կզանգեր Փենսը: «Անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին»,- ասվում է նախագահականի հաղորդագրության մեջ: Թե այս հատվածում ի՞նչ է խոսվել, հայտնի չէ: Թեեւ կարծում ենք «Հիմնադիր խորհրդարանը» իր խողովակներով կարող է պարզել:

պատմության մեջ մնալու հարցը եւ 1000 դրամները

Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում Դմիտրի Կիսելյովի դիտարկմանը, թե հուսանք ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարները կցանկանան պատմության մեջ մնալ որպես տարածաշրջանին խաղաղություն բերած առաջնորդներ, հետեյալ պատասխանը տվեց. «Ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ես իմ ողջ գիտակցական կյանքը նվիրել եմ այդ գործին»:

Կարծում ենք, Սերժ Սարգսյանի համար էլ ավելի կարեւոր է, որպեսզի ինքը պատմության մեջ չմնա, որպես թեկուզ մեկ բլուր հանձնած առաջնորդ: Այս համատեքստում բոլորովին այլ երանգ է ստանում մարտական գործողությունների ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների եւ նրանց ընտանիքների փոխհատուցման օրենքի նախագիծը, որ ստացել է 1000 դրամների նախագիծ անունը:

1994-95 թվականների զինադադադրի համաձայնագրերից հետո հայկական կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հրաման չի արձակվել: Դա, կարող ենք ենթադրել, դժվար բան է, եթե իհարկե գերտերություն չես եւ օրը մի քանի այդպիսի հրաման չես արձակում աշխարհի տարբեր ծայրերում: Նույնիսկ այդ դեպքում, հրաման արձակողը գիտի, որ գործ ունի պրոֆեսիոնալ զինվորների հետ, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում իրեն ընտրած աշխատանքի դիմաց:

Ի դեպ, հատուկ ուշադրության է արժանի նաեւ այն, որ նոյեմբերի 30-ի երկու վիրավորն էլ պայմանագրայիններ էին: Այս ամենն, իհարկե, ընդամենը վերլուծություն է, եւ հնարավոր է` գոյություն ունեն այլ փաստեր, որոնց չենք տիրապետում, բայց  որոնք կարող էին պատկերը փոխել: Այս պահին կարող ենք միայն հույս ունենալ, որ հայկական կողմը հաջողություն կունենա, թեեւ այդպես էլ պարզ չէ` ինչու՞ կորցրեցինք այդ տարածքները, որ հիմա պետք է հետ բերենք: Եւ ընդհանրապես պե՞տք է արդյոք, որ հետ բերենք:

Տպել
34276 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան