Նախընտրական ընդդիմադիր դաշինք. Մեկ կուսակցության հիմքը կա

«Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ձեռք են բերել համաձայնություն՝  նախընտրական համագործակցություն ծավալելու շուրջ: Այդ մասին նախօրեին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»,- նշված է ՔՊ գրառման մեջ:

Ընդդիմադիր դաշտում նախընտրական համագործակցության կամ նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ քննարկումները շաբաթներ առաջ են սկսվել: Ավելին, դեռեւս տարեսկզբին են դրան ուղղված հայտարարություններ ու կոչեր հնչել: Եվ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերը դիրքավորվել, նախընտրական դաշինքներ կամ միություններ են ձեւավորում՝ ընդդիմադիր էլեկտորատին համախմբելու եւ արդեն խորհրդարանական կառավարման համակարգում ավելի մեծ լիազորություններ ու ազդեցություն ունեցող Ազգային ժողովում պատշաճ ներկայացվածություն ունենալու, ինչու չէ՝ նաեւ հաղթելու ակնկալիքով:

Իհարկե, այս երեք ուժերի հայտարարությունը չի նշանակում, որ նրանց այլ կուսակցություններ եւս չեն միանա, կամ զուգահեռ ընդդիմադիր այլ դաշինքներ չեն ձեւավորվելու: Այլ դաշինքների մասին հայտարարություններ դեռ չկան, եւ փորձեցինք մի քանի այլ կուսակցություններից պարզել, թե ինչ քննարկումներ կամ մտադրություններ ունեն այս հարցում:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց՝ իրենք նույնպես նման քննարկումներ անում են եւ իրենք նույնպես մտածում են՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին միայնա՞կ, թե՞ դաշինքով մասնակցել:

«Բայց ես կողմնակից եմ խելամիտ դաշինքով գնալու տարբերակին: Ընդ որում, այս դեպքում կարեւոր է ՀՀ պետականության, անկախության, ինքնիշխանության գաղափարի շուրջ համախմբվելը: Երկրորդ կարեւոր սկզբունքը ԵՏՄ-ին այլընտրանք Եվրոպա գնացող քայլերի խորացումն է: Անձամբ ես միայն այս գաղափարների շուրջ կհամագործակցեի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար»,- ասաց Ա. Բախշյանը: Նա անիմաստ է համարում ընտրություններին միայնակ մասնակցելը, քանի որ այդ դեպքում իշխող ՀՀԿ-ն հաջորդ ԱԺ-ում ոչ թե կայուն, այլեւ ճնշող մեծամասնություն ստանալու հնարավորություն կունենա:

«Իմ կարծիքով՝ երեկ հայտարարություն արած երեք ուժերը՝ ՔՊ-ն, ԼՀ-ն եւ «Հանրապետությունը» իմ նշած սկզբունքների կրողն են: Հետեւաբար ճիշտ կլինի, եթե մենք նույնպես միանանք այդ դաշինքին»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ հավելելով, որ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միշտ կողմ է եղել խելամիտ դաշինքների:

Նորաստեղծ «ԳԱԼԱ» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու ընտրություններին, եթե, իհարկե, մասնակցելու է: Հիշեցնենք, որ «ԳԱԼԱ»-ն ստեղծվել է վեց ամիս առաջ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ եւ Գյումրիում ստացավ անցողիկ միավորներ ու քաղաքի ավագանու կազմում ունեցավ 4 անդամ: Կուսակցության ղեկավար Վահան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դեռ որեւէ ուժի հետ խորհրդարանական ընտրություններին դաշինք կազմելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել:

«Դեռ վաղ է այդ մասին խոսելը, թող ձեւավորվեն այն ուժերն ու դաշինքները, որոնք ձեւավորվելու են, հետո կորոշենք: Մենք այս դեպքում ֆավորիտներից չենք, չունենք մյուսների ամբիցիաները, ինչը Գյումրիում ունեինք: Մենք դեռ ձեւավորման փուլում ենք, դրա համար էլ այս անգամ մենք թելադրողի կամ նախաձեռնողի դիրքերում չենք կարող լինել: Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելուց առաջ մենք բանակցել ենք տարբեր ընդդիմադիր ուժերի հետ, բայց բոլորը գնացին առանձին: Եվ ստացանք այն, ինչ ստացանք: Այդ առումով տառապանքս փորձ ունի, եւ ես այնքան էլ լավատես չեմ: Եվ որպեսզի դեռ ջուրը չտեսած չբոբիկանանք, կսպասենք ձեւավորումներին, նոր կորոշենք՝ ինչպես մասնակցել ընտրություններին կամ ընդհանրապես չենք մասնակցի»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Իսկ ինչ վերաբերում է «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցությանը, ապա այն կարող է նաեւ ընդլայնվել: ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս երեքի միավորումը սահմանափակված չի համարում:

«Պարզապես առայժմ այս երեքիս մոտ է մեկ ընդդիմություն կամ մեկ կուսակցություն դառնալու գաղափարն ընդունվել: Մենք այս երեքով շատ հարցերում ընդհանուր հայտարարի ենք եկել: Բայց հետագայում այս երեքից որեւէ մեկը եթե ցանկանա, որ մեզ այլ ուժ էլ միանա, կարող ենք քննարկել եւ դրա վերաբերյալ կոնսենսուսով որոշում կայացնել: Եթե այս երեք ուժերից որեւէ մեկը ինչ-որ ուժի հետ համագործակցությանը չհամաձայնի, ուրեմն այդ համագործակցությունը չի կայանա: Ամեն ինչ միասին ենք որոշելու»,- ասաց նա:

Սասուն Միքայելյանը նաեւ նշեց, որ իրենք շատ այլ գործիչների եւ կազմակերպությունների հետ են հանդիպել ու համախմբվելու վերաբերյալ քննարկումներ անցկացրել, բայց դեռ այս երեքին է հաջողվել ընդհանուր հայտարարի գալ: Իսկ արդյոք «Հանրապետություն» կամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները համաձայնե՞լ են իրենց կողմից առաջ քաշված՝ մեկ ընդդիմադիր կուսակցության գաղափարին:

«Նախնական քննարկման արդյունքում ինչ-որ ընդհանուր հայտարարի ենք եկել, որ հետագայում ճիշտ կլինի դառնանք մեկ կուսակցություն: Դրա հիմքը մենք երեքով արդեն դրել ենք: Իմ կարծիքով՝ դա շատ ավելի արդյունավետ կլինի ու մեր երկրում կբերի մեծ թվաքանակով կուսակցությունների համախմբմանը»,- հավելեց Միքայելյանը:

Տպել
3139 դիտում

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը