Ջունգլն ազատամարտիկի ծեծի ժամանակ աֆեկտի վիճակո՞ւմ է եղել

05/12/2016 schedule16:00

Օրեր առաջ կնոջը փողոցում ծեծի ենթարկած Ջունգլը (Գեւորգ Սարգսյան) ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դեկտեմբերի 2-ին կայացած դատական նիստի ժամանակ կալանավորվել է՝ գործով մեղադրող դատախազի միջնորդությամբ. նրան հենց նիստերի դահլիճից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը:

Այսինքն՝ Ջունգլին կալանավորել են այն պատճառով, որ ազատամարտիկի ծեծի գործով ազատ արձակավելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսեւորել, մասնավորապես նա ազատության մեջ գտնվելով ծեծի է ենթարկել կնոջը:   

Հիշեցնենք, Ջունգլը 2014 թվականին ծեծի էր ենթարկել ազատամարտիկ Վարդան Թումանյանին: Ծեծից հետո ազատամարտիկը մահացել էր: Ջունգլին կալանավորել էին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակել` նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ կնոջը ծեծի ենթարկելուց հետո Ջունգլին դանակահարել էին եւ նրա գտնվում էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Նրա պաշտպան Թամար Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե Գեւորգ Սարգսյանը անմիջապես հիվանդանոցի՞ց են դատարան տեղափոխել, նա պատասխանեց, որ իր պաշտպանյալը հիվանդանոցից դուրս է գրվել նոյեմբերի 29-ին, իսկ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին:

Սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը,  անդրադառնալով Ջունգլին կալանավորելուն, նկատեց. 

«Անցած տարի միլիցիա է ծեծել, էդ գործն էլ փակեցին, բողոքը հետ վերցնելու հիմքով: Դատախազը միջնորդություն էր ներկայացրել, 5 ժամվա մեջ դատարանը որոշում կայացրեց, որ խափանման միջոցը դահլիճից կալանավորելն է: Դահլիճից կալանավորեցին, իր թափթփուկներն էլ էնտեղ էին (նկատի ունի Ջունգլի ընկերներին) դատավորը վախեցավ, որ մեզ կարող են վնաս տալ, դատարանի հետնամուտքով մեզ ճանապարհեց»:

Չնայած միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, սակայն Վարդան Թումանյանի ընտանիքը մեծ ակնկալիքներ չունի այս գործից.

«Ինքը չի դատվի, հնարավոր է, որ դուրս պրծնի»,- ասաց Մարիետա Թումանյանը՝ հավելելով, որ Ջունգլի հայրն ամեն անգամ տեսնելով իր հարսին՝ Վարդանի կնոջը հայհոյում է. «ոչ միայն արդարության չեն կարողանում հասնել, այլեւ հայհոյում են»:

Մարիետա Թումանյանի խոսքով՝ մյուս կողմի պաշտպանն ամեն կերպ փորձում է գործը տանել նրան, որ Ջունգլը հոգեկան խնդիրներ է ունեցել, այսինքն՝ այդ պահին աֆեկտի վիճակում է եղել.

«Իրենց փաստաբանը աշխատում է էն ուղղությամբ, որ էդ տղային տանի հոգեբուժարան, ապացուցի, որ նա ոչ ադեկվատ է»,- ասաց նա:

Ի դեպ, Ջունգլի պաշտպանը մեր զրույցում ասաց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ իր պաշտպանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու պահանջով:

Ջունգլի քույրը՝ Նունե Սարգսյանը, եւս այն կարծիքին է, որ եղբոր հոգեկան առողջության հետ խնդիրներ կան.

«Ես զգացել եմ, տունն էլ եմ ասել, որ նոր էր բերդից ազատվել, զգացի ինչ-որ տարօրինակ բաներ իր մոտ, կարա անկապ բան ասի, մարդիկ «ա» են ասում, ինքը «բ» ա հասկանում: Փաստաբանի միջոցով միջնորդություն եմ անելու, որ նյարդային խանգարումներ ունի»,- ասաց Նունե Սարգսյանը:

Մեր ճշտող հարցին՝ խնդիրներն առաջացել են անազատության մեջ գտնվելուց հետո՞, Նունե Սարգսյանը դրական պատասխան տվեց:

Վարդան Թումանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը տեղեկացրեց, որ գործը դատաքննության փուլում է. նա պատրաստվում է վիճարկել երկրորդ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի, ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում.

«Միջնորդել ենք, որպեսզի կրկնակի փորձաքննություն նշանակվի, սակայն այն հետաձգվել է»,- հավելեց պաշտպանը:

Մուրադյանի խոսքով՝ իրենց ձեռքի տակ են փաստեր, ըստ որոնց առաջին փորձաքննությունն արժանահավատ ու ճիշտ է, իսկ երկրորդը՝ սխալ. «Վարդան Թումանյանի մահը չէր կարող բնածին արատի հետեւանքով լինել, պատճառահետեւանքային կապը ծեծն է», - ասաց պաշտպանը:

Իսկ ահա Ջունգլի քույրը՝ Նունե Սարգսյանը, զարմացել է, թե ինչու են բոլորը եղբորը մեղադրում.

«Չգիտես ինչու` սաղ ընկել են Գեւորգի հետեւից, ո՞ւմ ա ինչ արել ինքը»,- ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ եղբայրը ծեծկռտուքի վերջում է եկել, եւ նույնիսկ չի իմացել, որ «Վարդանը ծեծել է իր հորը», եթե իմանար, ամեն ինչ այլ կերպ կլիներ.

«Վարդանը ոտքից գլուխ հիվանդ անձնավորություն է եղել, նարկոլոգիական կենտրոնում բուժվել է, բայց հետո էլի հաշիշ եւ օղի է օգտագործել: Վարդանը, որ մահացել է, էդ չի նշանակում, որ մեղավոր չի եղել, ինքն իմ հորը ծեծել է: Իսկ Գեւորգը սպորտսմեն է, եթե խփած լիներ, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ... Եթե իմանար, որ հորը խփել է, ֆազերը կգցեր, կտար կսատկացներ»,- ասաց Նունե Սարգսյանը՝ հավելելով, որ Գեւորգի «խփածից սպորտսմենը կես ժամից նոր շողուլի է գալիս»:

«Եթե Գեւորգը խփեր, ինչի՞ պետք ա Վարդանը երրորդ օրը մահանար, հենց տեղում էլ կմահանար»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սարգսյանը՝ Ջունգլը, այս գործի շրջանակներում մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասի հատկանիշներով:

Այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ երեք տարի ժամկետով:

Տպել
2058 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից