Գյումրիում սաղ սեւ ցուցակ են, վարկ չեն տալիս. սնանկ գործարարը՝ վարչապետին

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին Գյումրի էին ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կառավարությանն առընթեր ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Կառավարության ներկայացուցիչներն այցի շրջանակներում մասնակցեցին երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ կազմակերպված պսակադրության արարողությանը, որին ներկա էր նաեւ Շիրակի նախկին մարզպետ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար Ֆելիք Ցոլակյանը:

Աղետից 28 տարի անց Շիրակի մարզում եւ Գյումրիում չի լուծվել բնակարանաշինության խնդիրը: Գյումրին շարունակում է մնալ աղետի գոտի:

«Մեր մուսկուլները չեն կարող այնպիսի աշխատանքներ իրականացնել, որը չի համապատասխանում մեր տնտեսության հնարավորություններին: Ճիշտ եք, 28 տարին երկար ժամանակ էր, որ պետությունը կարողանար բնակարանների խնդիրը լուծել, բայց պետք է հնարավորություն եւս լիներ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Երկրաշարժի զոհերին հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, կառավարաության պատվիրակությունն այցելեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ հանդիպեց ուսանողների, հասարակական կազմակերպությունների, գործարարների եւ Շիրակի մարզի համայնքների ղեկավարների հետ:

Մարզի սոցիալապես անապահով համայնքների ղեկավարները եւ սնանկացած բիզնեսմենները վարչապետին մի շարք խնդիրներ ներկայացրեցին:

«Ես տարածք ունեմ, ուզում եմ գործ սկսել, բայց ինձ վարկ չեն տալիս: Ասում են՝ Գյումրիում սաղ սեւ ցուցակ են, ծրագիրդ լավ է, բայց, որ Գյումրի է, վարկ չենք տա»,- վարչապետին իր բողոքը ներկայացրեց գյումրեցի սնանկ գործարարներից մեկը:

Գործարարի խնդրին ի պատասխան Կարեն Կարապետյանը ծիծաղելով ասաց.

«Հիմա ինձ ասում ես, որ ես գումար տա՞մ: Ինձ պրոբլեմ մի ասեք, բիզնես ծրագրեր առաջարկեք: Բերեք, կառավարություն, կքննարկենք, կպատասխանենք»,- ցանկացած բարձրացված խնդրի վարչապետը նույն պատասխանն էր տալիս, երբեմն չլսելով նրանց ասելիքը:

Հանդիպման ավարտին լրագրողները վարչապետ Կարապետյանից հետաքրքվեցին, թե շաքարի ներկրման մենաշնորհը դեռ առկա՞ է: Կառավարության ղեկավարը հակիրճ պատասխանեց. «Ով ինչ ցանկանում է, կարող է ներկրել»:

Տպել
3563 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին