«Փոքր Մհեր» կրթահամալիրում ԿԳՆ-ն եւ ՊՆ-ն վերահսկողություն են իրականացնում. տնօրենը կփոխվի՞

«Փոքր Մհեր» կրթահամալիրում Կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներից կազմված խումբը լուրջ կառուցվածքային եւ կանոնադրական փոփոխություններ է փորձում իրականացնել, որոնց նպատակը իրավիճակի կայունացումն է:  

Մասնավորապես, առաջիկայում փոխվելու է կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը եւ կառավարման ձեւը: Խորհրդի գործող նախագահը, հիշեցնենք, ՀՀ վարչապետի խորհրդական Գեւորգ Մալխասյանն է, խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, ՀՀ ԿԳՆ, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, կրթահամալիրի ծնողական խորհրդի նախագահը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին կրթահամալիրի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների սաները բողոքի ակցիա էին արել՝ ընդդեմ կրթահամալիրի նոր տնօրեն Վահագն Յաղմուրյանի: Նրանք հայտարարել էին, որ տնօրենն իրենց անվանում է «անասուններ», «հորթեր», «դիշովկաներ»: Վահագն Յաղմուրյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նման բառեր չի ասում: Տնօրենը վստահեցրել էր, որ երեխաները կամակորություն են անում՝ դժգոհելով իր կիրառած տույժերից: Իսկ տույժերը, ինչպես վստահեցնում էին կրթահամալիրում, կիրառվում էին խորհրդի որոշմամբ:

Այսօր կրթահամալիրի մամուլի խոսնակ Մարիամ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք խորհրդի կազմի կամ տնօրենի փոփոխություն կա «Փոքր Մհեր»-ում: Մարտիրոսյանը պատասխանեց, որ ձեւավորված աշխատանքային խումբն աշխատում է, դեռ որեւէ որոշում չկա:

Հարցրինք, թե արդյո՞ք կրթահամալիրի տնօրենի փոփոխություն է սպասվում: Մամուլի խոսնակը պատասխանեց. «Դեռ ոչ»: Իսկ հարցին՝ Յաղմուրյանը աշխատանքի գնո՞ւմ է՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարոն Յաղմուրյանը շարունակում է մնալ կրթահամալիրի տնօրեն...Աշխատանքի մեջ է»:

Անդրադառնալով Մարդու իրավունքի պաշտպանի երեկվա հայտարարություններին, որոնց համաձայն «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների նկատմամբ կիրառված տույժի միջոցները (շաբաթ եւ կիրակի օրերին տուն գնալուց զրկելը եւ այլն) խնդրահարույց են եւ պետք է շուտափույթ լուծում ստանան՝ Մարիամ Մարտիրոսյանը պատասխանեց. «ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրություն արել է կրթահամալիրում, բայց իր եզրակացությունը չի տրամադրել ամբողջությամբ: Մենք էլ շատ կցանկանայինք ծանոթանալ այդ եզրակացությանը, արձագանքել, բայց դրան ծանոթ ենք միայն մամուլի հրապարակումներից, ուստի չենք կարող մեկնաբանություն անել»:

Տպել
3423 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն