Մխիթարյանն ասել է, թե իրեն ինչպես է հաջողվել հաղթել Մոուրինյուին. Daily Star

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ բրիտական մամուլի ուշադրության կենտրոնում: Այս անգամ «մանկունյանցիների» կիսապաշտպանը հարցազրույց է տվել Daily Star պարբերականին:

«Ես չեմ ուզում խոսել այդ թեմայի (խոսքը նախկինում չխաղալու մասին է - խմբ.) շուրջ, քանի որ դա արդեն անցյալում է: Ես լավատեսորեն եմ մտածում: Ուրախ կլինեմ, եթե ապագայում ավելի շատ խաղաժամանակ ստանամ:

Դու պետք է պատրաստ լինես բոլոր իրավիճակներին: Ես պատրաստ էի և ցույց տվեցի, որ բարձրակարգ ֆուտբոլիստ եմ: Եվ ընդհանրապես կարևոր չէ` խաղում եմ ես, թե ոչ, ես միշտ պատրաստ եմ:

Ես և Մոուրինյուն շատ ենք խոսել, երբ ես եկա Մանչեսթեր: Նա ինձ ասաց, թե ինչը պետք է բարելավեմ: Նա տեսավ, որ ես դա արել եմ և այժմ ինձ խաղալու հնարավորություն է տալիս», - ասել է հայ ֆուտբոլիստը:

Վերջերս Մխիթարյանը Sky Sports-ի հետ զրույցում նշել էր, որ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառը ոչ թե թիմի գլխավոր մարզիչն էր, այլ ինքը:

Տպել
2506 դիտում

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման