Սպորտի պատմության ամենահարուստ մարզիկը բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն է

«Forbes» ամսագիրը մարզաշխարհի ուշադրությունը կրկին բեւեռել է սպորտում պտտվող ահռելի գումարներին. ներկայացրել է պատմության մեջ մարզական կարիերայի ընթացքում ամենաշատ գումարներ վաստակած մարզիկների ցանկը: Ուսումնասիրության մեջ «Forbes»-ի մասնագետները հաշվի են առել հնարավոր բոլոր եկամուտները՝ աշխատավարձեր, պարգեւավճարներ, հովանավորներից, գովազդներից ստացված եկամուտներ, բրենդային պայմանագրեր եւ այլն: Ընդ որում, հաշվի է առնվել նաեւ ինֆլյացիան՝ բոլոր հաշվարկները համապատասխանեցվել են 2016 թվականին արձանագրված ԱՄՆ դոլարի համարժեքին:

 Ըստ «Forbes»-ի մասնագետների, պատմության մեջ ամենամեծ գումարն աշխատած մարզիկն ամերիկացի բասկետբոլիստ 53-ամյա Մայքլ Ջորդանն է: Բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը համարվող Ջորդանն արդեն վաստակել է 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար եւ այդ թիվը շարունակում է աճել «Nike» ֆիրմայի հետ կնքված ցմահ պայմանագրի շնորհիվ: Հետաքրքիր է, որ Ջորդանը կարիերայի ընթացքում՝ 1984-2003 թվականներին, ընդհանուր առմամբ, ստացել է «ընդամենը» 93 միլիոն աշխատավարձ, իսկ ահա պարգեւավճարների եւ հատկապես գովազդներից եւ հովանավորներից ստացված գումարների շնորհիվ դարձել է պատմության մեջ ամենամեծ գումարը վաստակած մարզիկը:

Մայքլ Ջորդանի անունով «MJ» կոչվող «Nike»-ի արտադրության բասկետբոլային խաղակոշիկները գրավում են այս բնագավառի շուկայի մոտ կեսը՝ ֆիրմային բերելով ահռելի եկամուտներ, որից անձամբ բասկետբոլիստը ստանում է իր փայաբաժինը: Միայն 2015 թվականին «Nike»-ը Ջորդանին վճարել է 100 միլիոն ԱՄՆ դոլար:

Պատմության մեջ ամենամեծ եկամուտներ ստացած մարզիկների լավագույն եռյակում է նաեւ բոլոր ժամանակների մեծագույն գոլֆիստներից մեկը՝ ամերիկացի 41-ամյա Թայգեր Վուդսը՝ 1,65 միլիարդ ԱՄՆ դոլար: Վուդսն իր եկամուտների առյուծի բաժինը՝ մոտ 90 տոկոսը, ստացել է տարբեր հովանավորչական եւ գովազդային պայմանագրերից, թեեւ 11 տարի շարունակ համարվում էր աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիկը: Ներկայումս Վուդսը մեծ գումարներ է աշխատում՝ օգտագործելով իր անունը համացանցի միջոցով. մասնավորապես, տարիներ առաջ ինտերնետ-աուկցիոնով «Վուդսի հետ գոլֆի 1 պարտիան» վաճառվել է 425 հազար ԱՄՆ դոլարով:

Բոլոր ժամանակների ամենամեծ եկամուտներ ունեցող մարզիկների լավագույն եռյակը եզրափակում է մեկ այլ գոլֆիստ՝ ամերիկացի Առնոլդ Պալմերը, որը իր մահկանացուն կնքեց այս տարվա սեպտեմբերին՝ 87 տարեկանում:  Պալմերի մարզական կարիերան շարունակվել է ուղիղ 52 տարի, որի ընթացքում տարբեր մրցաշարերում տոնած հաղթանակների համար ստացել է ահռելի եկամուտներ: Պալմերը դեռ 1967 թվականին դարձել է 1 միլիոն դոլար վաստակած առաջին գոլֆիստը: Մոտ 6 տասնամյակ Պալմերը ամենահամակրելի գոլֆիստներից մեկն էր աշխարհում, որի խաղին հետեւում էին միլիոնավոր երկրպագուներ՝ կրելով Պալմերի կողմից հիմնադրված իր անունով բրենդային հագուստը, մշտապես օգտագործելով Պալմերին պատկանող «AriZona» գազավորված ըմպելիքը: Պալմերի եկամուտները «Forbes»-ի մասնագետները գնահատել են՝ հաշվի առնելով նաեւ ինֆլյացիան, 1,35 միլիարդ ԱՄՆ դոլար:

Աղյուսակում նշված են պատմության ընթացքում ամենամեծ գումարներ աշխատած մարզիկների լավագույն տասնյակում տեղ գտած անձանց եւ նրանց եկամուտների (միլիոն ԱՄՆ դոլար) մասին տվյալները:

       անուն               մարզաձեւ           գումար             

  1. Մայքլ Ջորդան          բասկետբոլ        1,7         
  2. Թայգեր Վուդս           գոլֆ                  1,65       
  3. Առնոլդ Պալմեր         գոլֆ                  1,35       
  4. Ջեկ Նիկլաուս            գոլֆ                 1,15       
  5. Միխայել Շումախեր  ֆորմուլա 1        1,0         
  6. Կոբե Բրայանտ         բասկետբոլ        0,77       
  7. Ֆլոյդ Մեյվեզեր          բռնցքամարտ   0,76       
  8. Ֆիլ Միկելսոն             գոլֆ                  0,76       
  9. Դեւիդ Բեքհեմ            ֆուտբոլ            0,73       
  10. Շաքիլ Օ Նիլ              բասկետբոլ        0,70    

Ընդհանուր առմամբ, «Forbes»-ը ներկայացրել է 20 անձանց  ցուցակ՝ 490 միլիոն եկամուտով վերջին տեղում է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մանի Պակյանոն: Ընդհանուր առմամբ, այդ 20 մարզիկի ցուցակում տեղ են գտել գոլֆ մարզաձեւի 5 ներկայացուցիչ, 4-ական բասկետբոլիստ եւ բռնցքամարտիկ, 3 ֆուտբոլիստ, 2 ավտոարշավորդ, 1-ական թենիսիստ (Ռոջեր Ֆեդերեր՝ 600 միլիոն) եւ բեյսբոլիստ:

Ամենաերիտասարդն այդ ցանկում արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին է. «Բարսելոնայի» 29-ամյա առաջատարն արդեն վաստակել է 520 միլիոն ԱՄՆ դոլար եւ ցուցակում զբաղեցնում է 17-րդ տեղը: Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն վաստակած 620 միլիոն եկամտով զբաղեցնում է 14-րդ տեղը, բայց, ըստ «Forbes»-ի մասնագետների հաշվարկների, պորտուգալացու եկամուտները շատ արագ աճում են՝  շնորհիվ «Nike»-ի հետ կնքած ցմահ, ինչպես նաեւ բազմաթիվ գովազդային այլ պայմանագրերի, եւ առաջիկա տարիներին նա կհայտնվի բոլոր ժամանակներում ամենամեծ գումարներ վաստակած մարզիկների առաջին տասնյակում: 

Տպել
2604 դիտում

Ըննթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին