Հարկային համաներում կլինի, իսկ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման վերջնաժամկետն էլ կհետաձգվի

ՀՀ կառավարություն այսօրվա նիստում որոշեց դրական եզրակացություն տալ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախաձեռնությանը՝ հարկային համաներում հայտարարել:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: «Երկրորդ՝ կիրառել հարկային համաներում՝ մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատել այդ գումարների վճարումից: Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:

Մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու եւ ավելի գույք օտարած եւ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից եւ տուգանքներից, հարկային մարմին ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումներից»,- մանրամասն ներկայացրեց օրենսդրական նախագիծը Վարդան Հարությունյանը:

Մեկ այլ նախագծով էլ նա առաջարկեց գործունեություն չիրականացնող գույք եւ հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: Հաջորդ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներկրման վերջնաժամկետը երկարացնել մինչեւ 2018 թվականի հունվարի մեկը, իսկ վերջին նախագծով՝ առաջարկվում է ակցիզային դրոշմանիշների էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017 թվականի հունվարի մեկից:

«Պետք է մաքսիմալ տեղեկացված պահել հանրությանը, որպեսզի իմանան ինչի մասին է խոսքը եւ իրենք պատրաստվեն, եթե դրա հարկը կա եւ կիրառեն այս արտոնությունները ու նախաձեռնությունները»,- լսելով Վարդան Հարությունյանին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տպել
2569 դիտում

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Ընդունում եւ հանձնում. նավից պարահանդես