Երևան
-3 °C
Հայաստանում, կարծես թե, տաբու է արտաքին քաղաքականության մասին խոսելը:
Այս մասին «Միասնություն» շարժման կողմից հրավիրված արտաքին անվտանգության սպառնալիքները քննարկման ժամանակ ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով՝ քաղաքական գործիչների մեծ մասի տեսակետները չեն տարբերվում.
«Դրա վառ ապացույցը ԵԱՏՄ-ին անդամակցության խայտառակ քվեարկությունն էր»,- ասաց Սաֆարյանը:
Սաֆարյանը «հանուն արդարության» հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մասին խոսում է միայն ՀՀԿ-ն, այն էլ՝ «արդարացնելու իր գործողությունները»:
Անդրադառնալեվ ԵԱՏՄ-ին անդամակցությանը եւ դրանով պայմանավորված ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետմղմանը, Սաֆարյանը հիշեցրեց, որ իշխող ուժի հիմնական հիմնավորումն այն էր, որ անվտանգության շահերից ելնելով է անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
«Բայց ԵԱՏՄ-ն պաշտոնապես հայտարարել է, որ բացառիկ տնտեսական կառույց է. որքան էլ ցավալի է, ՀԱՊԿ-ի մեր գործընկերները, որոնք գտնվում են ԵԱՏՄ-ում, ոչ միայն այդ շրջանակում ցանկություն չունեն մեր շահերը պաշտպանելու, այլ նաեւ ԵԱՏՄ շրջանակում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ իր խոսքերի լավագույն ապացույցն ապրիլյան պատերազմն է:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւս համակարծիք էր Սաֆարյանի հետ, ըստ որի, ՀԱՊԿ-ն «լռում էր» ապրիլյան պատերազմի ժամանակ.
«Ո՞ւր էր ձեր ՀԱՊԿ-ն, ո՞ւր էր ընկեր Բորդյուժան... ՌԴ-ն ոչ թե ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է, այլ անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը, փորձագետն ասաց, որ «ֆեյք կառույց» է.
«Որը ստեղծվել է՝ եկեք մի բան ստեղծենք. հետո մեջը կլցնենք սկզբունքով: Այնտեղ ո՛չ տնտեսություն կա, ո՛չ Եվրոպա, ո՛չ Ասիա, ամեն ինչ մազի թելից կախված է, նավթի գներից ու զենքի վաճառքից»,- ասաց Մեհրաբյանը:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, սակայն, այն կարծիքը հայտնեց, որ ՀՀ-ն այլ ելք չուներ, եթե ոչ ԵԱՏՄ-ին անդամակցությունը:
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանն էլ հակադարձեց քաղաքագետներին, որ բոլորը ԵԱՏՄ-ն դիտարկում են անվտանգության տեսանկյունից, «ամենաքիչը տնտեսական հիմնավորումներն են»:
Վերջինիս խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրության 60 տոկոսից ավելին մտածում է, որ ՀՀ-ն պետք է լինի այնտեղ, որտեղ ՌԴ-ն է:
«ԵԱՏՄ-ի տնտեսական ցուցանիշներն ուղղակի ողբալի են»,- հակադարձեց Ստյոպա Սաֆարյանը:
«Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը խոսեց արտագաղթի տեմպի մասին՝ հիշեցնելով, որ նույնիսկ 90-ականներին արտագաղթը նման աճ չուներ, որքան հիմա, ուստի իրենց «շարժման խնդիրն է՝ հասկանալ լուծումները»: Վարդանյանն առաջարկեց փորձագետներին հաճախակի նման հանդիպումներ կազմակերպել ու տարբեր հարցեր քննարկել:
Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում
Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ
«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին
«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել
Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին
4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)
Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով
ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել
Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ
Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ
Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը
Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել
Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ
Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան
Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան
Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով
Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում
© 2019 Հայկական ժամանակ