ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կարող են դրամային փոխանցումներ ստանալ VK ցանցի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեակցնում է, որ Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակով՝ «VK(ВКонтакте)» սոցիալական ցանցի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Դրամային փոխանցումն ուղարկելու համար ուղարկողին անհրաժեշտ է ընտրել փոխանցում ստացողին «VK(ВКонтакте)» կայքում, մուտք գործել ստացողի պրոֆիլ և “Հաղորդագրության” դաշտում նշել փոխանցման գումարը և քարտի համարը, որից պետք է ելքագրվի գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը կամ Ա.Ա.Հ.-ը: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Գործարքի նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի «VK(ВКонтакте)» կայքի իր պրոֆիլ, ապա «Հաղորդագրություններ» բաժնում ընտրի փոխանցողի հաղորդագրությունը, սեղմի «Ստանալ փոխանցումը» կոճակը և մուտքագրի իր քարտի համարը և դրա գործողության ժամկետը, որից հետո դրամային փոխանցումը կհաշվեգրվի ստացողի հաշվին: 

Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ մինչև տարվա վերջ Mastercard միջազգային վճարային համակարգի գործող ակցիայի շնորհիվ, Mastercard և Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաև ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard և Maestro քարտերի վրա  փոխանցումներ ստանալիս, փոխանցում ստացողը կստանա նվեր` «Ստիկերների» հավաքածու:

Տպել
4424 դիտում

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ազատ եւ արդար ընտրությունները. Ռուբինյան

Սոցիալական աջակցության ոլորտում ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական շրջանակն է բացահայտվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ վերընտրվելու առթիվ

Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ գյուղացիներն իրացրել են, ինչն էլ ոգեւորություն է առաջացրել. փոխնախարար

«ԱԳԱ ֆուդ կորտ»-ի աշխատանքը դադարեցված է, սնունդի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել

Երեւանի համար նախատեսված 9-ը նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին

«Հինգերորդ ալիքը» կեղծում է Մարտի 1-ի պատմությունը. փաստերի ստուգում

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի դեմ. դավադրություն հայկական ձեւով

Հանրաքվեից հետո. Քոչարյանը միջազգային տրիբունալի առջեւ

Միասին դեպի տուն․ Նյու Յորքում Սաակաշվիլին հանդիպել է վրացի էմիգրանտներին

Փաշինյանը Ցյուրիխում գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Ամեն ինչ զրոյից. «Հայֆիլմում» վիճակը խառն է