Արամյանցի դղյակի ճակատագիրը հայտնի կդառնա դեկտեմբերի 15-ին. վարչապետն ասել է՝ լուծում գտեք

Հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ական թթ. կառուցված դղյակի ճակատագիրը կարող է պարզ դառնալ դեկտեմբերի 15-ին: Այդ օրը վերջնաժամկետն է, որ ՀՀ մշակույթի եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունները եւ Կադաստրի պետական կոմիտեն պետք է առաջարկություններ ներկայացնեն ՀՀ վարչապետին՝ դղյակի փլուզման հարցին դրական լուծում տալու համար: 

Այդ մասին մեզ տեղեկացնելով՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ասաց, որ դրական լուծումը դղյակի տարածքը հանրային գերակա շահ ճանաչելն է, որպեսզի այն փրկվի: «Քանի որ շենքը գրավադրված է բանկում, կալանքի տակ է, պետք է նախարարություններն առաջարկ ներկայացնեն՝ այդ հարցին դրական լուծում տալու նպատակով: Դրական լուծումը կարող է լինել գերակա հանրային շահ ճանաչելը: Դրանից հետո վերանորոգում կարվի»,- եզրակացրեց Խաչիկյանը: 

Վերջինս ընդգծեց, որ շենքի փլուզումը օր-օրի շարունակվում է, ցանկացած պահի արեւելյան կողմը հնարավոր է փլվի, որովհետեւ շատ վատ վիճակում է: 

Հիշեցնենք. հայտնի բարերարը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ական թթ. կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում: Այդտեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհ.Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը եւ այլք:

Խորհրդային Միության տարիներին այստեղ գործել է հակատուբերկուլյոզային դիսպանսեր, ռազմական հոսպիտալ, մանկական ճամբար: 2005 թվականին այն ընդամենը մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամով Տուրիզմի Հանրապետական Խորհրդից ձեռք է բերել մանկապղծության համար հետագայում դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը` պայմանով, որ այն առնվազն 15 տարի պետք է գործի որպես տուրիստական հանգրվան: Սակայն անցած 11 տարում որեւէ էական ներդրում չի կատարվել՝ ավելին, դղյակը գրավադրվել է:

Մտահոգված լինելով այս հանգամանքով եւ դղյակի ճակատագրով՝ ՀՀ մի շարք մտավորականներ նոյեմբերի սկզբին բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պատկան բոլոր կառույցներին: Նամակի հեղինակները վստահեցնում են, որ Արամյանցի դղյակը գտնվում է աղետալի վիճակում եւ չվերականգնվելու դեպքում կարող է փլուզվել այդ եզակի կառույցը:

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, արձագանքելով մտավորականների դիմումին, հանձնարարեց ուսումնասիրել Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող դղյակի փլուզման հարցը եւ ներկայացնել լուծման տարբերակներ:

Տպել
4928 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ