«ԳԱԼԱ»-ն դեռեւս չի որոշել՝ կմիանա ընդդիմադիր եռյակի դաշինքին, թե՝ ոչ

«ԳԱԼԱ» կուսակցությունում դեռեւս քննարկումներ չեն ծավալվել՝ արդյոք քաղաքական ուժը պատրաստվում է միանալ «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքին։ Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ իրենք առայժմ ուշի ուշով հետեւում են քաղաքական ընթացիկ զարգացումներին, գնահատում իրավիճակը եւ փորձում հասկանալ՝ ինչ է տեղի ունենում:

«Հստակ որեւէ բան չկա, որ կարողանանք հայտնել: Քննարկումներ, համենայնդեպս, չեն եղել: Առավել եւս որոշում չկա, որ մենք միանում ենք այդ դաշինքին: Այս պահին ոչինչ հաստատել կամ հերքել չեմ կարող»,- փոխանցեց մեր զրուցակիցը: Արմենուհի Վարդանյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք հավաստի են մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դաշինքի ցուցակում «ԳԱԼԱ»-ից ներկայացված է լինելու Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Վերջինս հիշեցրեց, որ Լեւոն Բարսեղյանն անկուսակցական է, եւ եթե ցանկություն հայտնի դաշինքում ներգրավվելու, կկարողանա՝ անկախ որեւէ հանգամանքից:

«ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւս նա մեր ցուցակում որպես անկուսակցական է ներկայացված եղել: Սակայն թե ինչպես է Լեւոն Բարսեղյանը պատկերացնում իր հետագա կարգավիճակը եւ գործունեությունը, ավելի կոնկրետ հենց ինքը կպատասխանի»,- ամփոփեց կուսակցության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «ԳԱԼԱ» նորաստեղծ կուսակցությունն առաջիկայում, ըստ ամենայնի, կմիանա նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքին։ Դաշինքի ցուցակում ԳԱԼԱ-ից կլինի Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Հենց վերջինս էլ, ըստ ամենայնի՝ կլինի նաեւ դաշինքի ռեյտինգային թեկնածուն Գյումրիի տարածաշրջանում»:

Հիշեցնենք նաեւ, որ Լեւոն Բարսեղյանն ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում հերքել էր այս լուրերը՝ նշելով, որ ԶԼՄ-ներից է իմացել, որ ԱԺ պատգամավորության թեկնածու է եւ մասնակցում է քաղաքական բանակցությունների: «Ես մտադրություն չունեմ ԱԺ պատգամավորության թեկնածու լինելու, որեւէ մեկի կամ որեւէ կուսակցության կամ որեւէ միավորման հետ որեւէ բանակցություն չեմ վարել ու չեմ վարում էդ թեմայով: Բանակցելիս լինեի՝ կասեի, ես երբեք բան չեմ թաքցրել ձեզնից ու գորիկնոցից»,- գրել է վերջինս:

Տպել
2098 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում