«Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարումը կանցնի ՊՆ-ին. այն կմիացվի Մոնթե Մելքոնյան վարժարանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կրթության պետական տեսչության կողմից վերջերս հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ: «Դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա մարզպետներին հանձնարարեց, իսկ Երեւանի քաղաքապետին առաջարկեց ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների եւ թերությունների վերացմանն ուղղված առաջարկների եւ տրված հանձնարարականների կատարումը: Ապա հրահանգեց երկշաբաթյա ժամկետում տեղեկացնել միջոցառումների ընթացքի ու արդյունքների մասին:

ԿԳ նախարարին էլ վարչապետը հանձնարարեց տեսչության արձանագրած խախտումների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետի հետ: Բացի այս հանձնարարականները Կարեն Կարապետյանը պաշտպանության նախարարին եւ կրթության եւ գիտության նախարարին հանձնարարեց երկօրյա ժամկետում ավարտել եւ ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ում ԿԳՆ-ի եւ ՊՆ-ի համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը եւ եռօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Դիմելով նախարարներին Կարեն Կարապետյանը հարցրեց. «Ժամկետները նորմալ ե՞ն»: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանելով հարցին ասաց, որ ժամկետները նորմալ են, իսկ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրն անցնի պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ՝ միավորվելով «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ:

Տպել
1308 դիտում

Վրաստանի քաղաքացին Լոռու մրզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկան

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

Փակ են Արագածոտնի մարզի 11 համայնքների միջհամայնքային ճանապարհներ, այլ ճանապարհների առկա է մերկասառույց

Հայաստանի 24 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար