Առանց Վիեննայի եւ Պետերբուրգի. ՀՀ-ին փորձում են վերադարձնել բանակցությունների սեղան

Թեպետ ապրիլյան պատերազմի արդյունքում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որոշակի պայմանավորվածությունների եկան, սակայն դրանք դեռ մնում են թղթի վրա:

Հանդիպումից հանդիպում համանախագահները խոսում են ԵԱՀԿ գործող քարտուղարի ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրշիկի հանձնախմբի անդամների թվի կրկնապատկման անհրաժեշտության մասին, Էդվարդ Նալբանդյանը միջազգային հարթակ չմնաց, որտեղ չբողոքի այս հարցում Բաքվի ապակառուցողական դիրքորոշումից, իսկ Բաքուն իր համար դրանք արդեն թաղել է: Բաքվի համար դրանք արդեն պատմություն են, ինչպես պատմություն են դարձել Կազանի կամ Քի Վեսթի առաջարկությունները:

Այժմ համանախագահ երկրները, հատկապես Ռուսաստանը շեշտը դնում են ԼՂ հակամարտության համալիր կարգավորման վրա: Այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների վերսկսման համար նախեւառաջ նորմալ մթնոլորտ ստեղծելու նախապայմանների ապահովումը (չկրակել սահմանին, ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ շփման գծում եւ ավելացնել Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների քանակն ու տեղավորել նրանց շփման գծում), որի վրա շեշտ է դնում հայկական կողմը, կամաց-կամաց դառնում է ոչ ակտուալ: Վերադառնում ենք ի շրջանս յուր՝ առանց որեւէ երաշխիքների կողմերին ցանկանում են վերադարձնել բանակցությունների սեղան, ինչը, համաձայն բազմաթիվ հայտարարությունների՝ հայկական կողմի համար ընդունելի չէ: ՌԴ դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները հայտնում են, որ այժմ քննարկումները գնում են միայն Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման շուրջ, ինչը եւս դժվար իրագործելի խնդիր է:

«Այժմ քննարկումներն այն մասին են, որ ավելացվի Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների թիվը: Խոսքն իրականում ծիծաղելի թվի մասին է: Այժմ նրանք 7-ն են, պետք է դառնան 14: Սակայն խնդիրն այն է, թե որտեղ նրանք տեղակայվեն: Հայկական կողմը հայտարարում է, որ Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցները պետք է տեղակայվեն շփման գծում, իսկ Բաքվից ասում են, որ նրանք համաձայնել են աշխատակիցների թվի ավելացմանը, բայց ոչ նրանց աշխարհագրական լոկացիային: Բաքվից նշում են, որ նրանք պետք է տեղակայվեն ոչ թե շփման գծում, այլ Թբիլիսիում, Երեւանում եւ Բաքվում, եւ հարկ եղած դեպքում գան շփման գիծ՝ մոնիտորինգ իրականացնելու: Չեմ կարծում, որ ամեն դեպքում սա կլուծվի, սակայն այս խնդրի լուծումից պետք չէ շատ ոգեւորվել, եւ պետք էլ չէ դրա չլուծվելուց տրագեդիա դարձնել»,-      նշում է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետը:

Այժմ, ըստ նրա, պետք է հետ կանգնել հանրային կտրուկ հայտարարություններից, մեղադրանքներից եւ փորձել վերադառնալ խնդրի կարգավորման բանակցություններին: «Խնդիրը լուծվում է ոչ թե հայտարարություններով, այլ հանգիստ եւ լռության պայմաններում: Պետք է նստել եւ խոսել, պայմանավորվել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ», - նշում է նա: Իսկ սա նշանակում է, որ հայկական կողմին հստակ մեսիջ է հղվում, որ բողոքել Ադրբեջանից Վիեննայի պայմանավորվածություններն արհամարհելու համար՝ պետք չէ, կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից արդյունավետ չէ եւ այդ հռետորաբանությանը պետք է վերջ դնել: Ականջալո՞ւր կլինի Երեւանն այս կոչերին, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:

ՌԴ բարձրաստիճան դիվանագետը նաեւ խոսեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին: Բանն այն է, որ քանի դեռ ռուս-թուրքական հարաբերությունները սրվել էին, իսկ դրանք ժամանակային առումով համընկան ապրիլյան պատերազմի հետ, Մոսկվան բավական կոշտ արձագանքեց Ադրբեջանին քաջալերող՝ պաշտոնական Անկարայի հայտարարություններին: Այնուհետեւ, երբ այդ հարաբերությունները սկսեցին ջերմանալ, Էրդողանը կանաչ լույս տվեց «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը եւ գործարքի գնաց ՌԴ-ի հետ Սիրիայի հարցում, Մոսկվան սկսեց խոսել այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում: Ռուսաստանցի դիվանագետն այս հարցում փորձեց վերջակետ դնել՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է միայն եւ միայն հակամարտող կողմերի կամքից՝ առանց այլ գործոնների: «Ռուսաստանի մոտեցումն այն է, որ հենց հակամարտող կողմերը պետք է պայմանավորվեն: Երբ նրանք հասնեն պայմանավորվածության, հասնեն կոնսենսուսի, ոչ ոք չի կարող նրանց խանգարել խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Ռուսաստանին անհրաժեշտ է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն», - ասաց դիվանագետը:  

Վերջում մեր խնդրանքով նա խոսեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուի նշանակման հարցի առկախման մասին: Այս խնդրին նա անդրադարձավ շատ կարճ՝ ավելի շատ հիշեցնելով հարցի նախապատմությունը: Դիվանագետը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 26-ին ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը կլուծվի: «Կարծում ենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին նախատեսված ՀԱՊԿ երկրների նախագահների մակարդակով գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը կլուծվի»,- ասաց նա:

Մեր աղբյուրները նաեւ նշեցին, որ նախորդ անգամ այս հարցը առկախվեց, քանի որ հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությունը պաշտոնապես ներկայացրել էր դաշնակիցներին գագաթնաժողովից ընդամենը հինգ օր առաջ: «Թեկնածությունը կարծես չի փոխվել: Պետերբուրգի գագաթնաժողովին 11 օր է մնացել, ու հայկական կողմը դեռ նոր թեկնածու չի ներկայացրել», - նշեցին մեր աղբյուրները: 

Տպել
7371 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում