«Պոբեդան» եկավ. 7,5 հազար դրամանոց տոմսերը 25-ն էին. լուսանկարներ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Գյումրու «Շիրակ» օդանավակայանից առաջին թռիչքը դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան իրականացրեց «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը:

Դեռ ամիսներ առաջ հանրությանը ցնցել էր այն տեղեկությունը, որ Գյումրիից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթները լինելու են 7.300 դրամով: Այսօր 7.300 դրամ ուղեվճարով, բայց առանց ուղեբեռի Մոսկվա մեկնեց միայն 25 քաղաքացի:

«Մենք բարեգործությամբ չենք զբաղվում: Մեր նպատակը եկամուտ ստանալն է: Բոլորին չենք կարող 7.300 դրամով տեղափոխել Մոսկվա», «Շիրակ» օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պոբեդա» ավիաընկերության տնօրեն Անդրեյ Կալմիկովը:

ՌԴ պետական «Աէրոֆլոտի» մաս կազմող «լոուքոստեր» «Պոբեդա» ավիաընկերության՝ Գյումրի ժամանած ինքնաթիռը նախատեսված է 180 ուղեւորի համար:

Այսօր «Պոբեդայի» ինքնաթիռը Գյումրիում վայրէջք կատարեց 89 ուղեւորով: Ընկերության հայաստանյան ներկայացուցիչների խոսքով՝ առաջին չվերթի համար վաճառքի հանված տոմսերից իրացվել է միայն 160-ը (երկկողմանի): Ըստ վաճառված տոմսերի թվաքանակի` Գյումրիից Մոսկվա էր մեկնելու 88 քաղաքացի, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 16-ը հնարավորություն  չունեցան օդանավ բարձրանալ: Նրանցից մի քանիսը օդանավակայան ժամանեց, երբ ավարտվել էր գրանցման ժամանակը:

«Մենք եկել ենք Տաշիր քաղաքից: Ճանապարհները փակ են, մեր մեքենաները թաղված են մնացել ձյան մեջ: Մենք մի կերպ եկանք, բայց էլի կային գալացողներ, որ չկարողացան»,- պատմեցին թռիչքից ուշացած քաղաքացիները:

Armtimes.com-ի հետ կապ էին հաստատել նաեւ Լոռու մարզի Շահալի համայնքի երկու բնակիչ, ովքեր ձնաբքի պատճառով չէին կարողացել հաղթահարել Շիրակի մարզի Ջաջուռի դժվարանցանելի ճանապարհները եւ ուշացել էին թռիչքից: Ուշացած ուղեւորները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց տոմսերը երկուսն են եղել, որոնք ձեռք են բերել յուրաքանչյուրը 12 հազար դրամով: «Պոբեդայի աշխատողները իմացան, որ ճանապարհների պատճառով են ուշացել, բայց մեզ չթողեցին նստել ինքնաթիռ: Շատ կոպիտ ասացին, որ ուշացել ենք: Երբ փոխհատուցում պահանջեցինք, չտվեցին, ասեցին՝ մենք նման բան չունենք»,- բարկացած պատմեցին վանաձորցիները:

Նշենք, որ յուրաքանչյուր չվերթի համար ամենաէժան՝ 7300 դրամ արժեցող ավիատոմսերի քանակը լինելու է 20-ից 25 հատ: Մնացած տոմսերը վաճառվելու են մինչեւ 60 հազար ՀՀ դրամով:

Այս պահի դրությամբ «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական կայքում մինչեւ փետրվարի 1-ը գոյություն չունի 7300 դրամ արժեք ունեցող ավիատոմս:

«Նորմալ է, կոմերցիոն քաղաքականություն է: Էժան տոմսերը պետք է ձեռք բերել մի քանի ամիս շուտ»,- ասում է Անդրեյ Կալմիկովը:

Կալմիկովն անդրադառնալով «Արմենիա» ավիաընկերության այն հայտարարությանը, թե «Պոբեդան» իր առջեւ խնդիր է դրել սնանկացնել մյուս ընկերություններին, նշեց.

 «Մենք «Արմենիային» մեզ մրցակից չենք համարում: «Պոբեդան» արդեն 46 ուղղությունով թռիչքներ է իրականացնում: Մտադրություն չունենք որեւէ մեկի աշխատանքն ընդհատել»,- ասաց Կալմիկովը:

Տպել
7752 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել