Սեյրան Օհանյանի առաջարկով ստեղծված գումարտակն առաջնագծում է, փոխարինել է զինվորներին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականով ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի կողմից ստեղծված գումարտակն արդեն Ղարաբաղում է եւ առաջնագծում ծառայություն է իրականացնում: Մեզ հետ հեռախոսազրույցում այդ մասին հայտնեց Գասպարյանը: Մինչ նրա հետ մեր զրույցը ներկայացնելը՝ հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Ռուստամ Գասպարյանը մեր թղթակցին հայտնել էր. «Նախկին նախարարը՝ Սեյրան Օհանյանը, հավաքել էր բոլոր ջոկատների հրամանատարներին ու առաջարկել, որ նախկին ջոկատների հիմքերի վրա գումարտակներ ստեղծեն ու գնան սահման` պայմանագրային հիմունքներով ծառայեն: Արմավիրում ես ստեղծեցի էդ գումարտակը»:

- Պարոն Գասպարյան, քանի՞ զինվոր կա ձեր գումարտակում, ովքե՞ր են նրանք եւ հիմա ինչով են զբաղվում:

- Ես թիվ չեմ կարող հրապարակել: Կարո՞ղ է հարցնեք նաեւ, թե ինչ զենքով են կրակում, որտեղ են ծառայում: Նախկին նախարարից հանձնարարություն եղավ, որ նախկին ջոկատների հիմքի վրա ստեղծվեն կամավորական գումարտակներ: Արմավիրում ստեղծել ենք գումարտակը, 20 օրից ավելի է՝ այն գտնվում է Ղարաբաղում՝ առաջնագծում: Փոխարինել ենք մեր երիտասարդ զինվորներին, զինվորներն իջել են հանգստի, մենք զինվորների փոխարեն սահման ենք պահում, որ մեր զինվորները մի փոքր կարողանան հանգստանալ:

- Այս գործընթացն ունենալո՞ւ է շարունակություն. քննարկվո՞ւմ է այլ քաղաքներում, այլ մարզերում եւս նման գումարտակներ հիմնելու հարցը:

- Այլ քաղաքներից ու մարզերից ես գործ չունեմ, չգիտեմ, միգուցե կա նման առաջադրանք: Բայց ամեն դեպքում Արմավիրում ստեղծվել է արդեն եւ գտնվում է մարտական դիրքերում, կատարում է իր առջեւ դրված խնդիրները:

- Նախկին նախարարի հետ կապը շարունակվո՞ւմ է: Նա գումարտակին խորհուրդներ տալի՞ս է:

- Գումարտակը ՊՆ կազմում է ստեղծված: Այսինքն՝ պայմանագրային գումարտակ է, որը ենթարկվում է Պաշտպանության նախարարին:

- Արդեն գործող նախարարին:

- Իհարկե, հրահանգները ստանում ենք նախարարությունից, այսինքն՝ նախարար, շտաբի պետ: Նախկին նախարարը մեր մարտական ընկերն է, որին հարգում, ընդունում ենք, բայց դե արդեն նախարար չի, կապ չունի գումարտակի հետ:

- Մամուլում հրապարակում կար, որ Սեյրան Օհանյանի հետ ազատամարտիկների միություն եք ստեղծում: Կա՞ նման բան, թե խոսքն այս գումարտակի մասին է:

- Ոչ, նման բան չկա: Ես չգիտեմ՝ որտեղից են վերցրել էդ ինֆորմացիան: Չկա այդպիսի կազմակերպություն ստեղծելու նպատակ, չի էլ եղել, իհարկե: Ես Արմավիրում ունեմ մեր «Սեւ հովազ» ջոկատի հիմքի վրա ստեղծված ռազմահայրենասիրական կազմակերպություն, զբաղվում եմ մեր ջոկատի խնդիրներով, մեր զոհված, վիրավոր ազատամարտիկների խնդիրներով, ուրիշ կազմակերպության մեջ չկամ:

- Մամուլում նշվում է նաեւ, որ Վիկտոր Դալլաքյանի եւ Սեյրան Օհանյանի կողմից ստեղծվող կուսակցությանն եք միանալու...

- Ես կապ չունեմ որեւէ կուսակցության հետ:

- Չեք էլ ունենա՞:

- Իհարկե՝ ոչ:

- Առաջիկայում ընտրություններ են, ընտրությունների շրջանակներում:

- Չէ, չէ, ես չկամ էդ դաշինքների, կուսակցությունների մեջ չկամ: Ես իմ խնդիրն ունեմ, իմ խնդիրն եմ կատարում: Ինձ տվել եմ հայրենիքի պաշտպանությունը, գտնվում եմ Լեռնային Ղարաբաղում:

- Հիմա Ղարաբաղո՞ւմ եք:

- Ընդամենը 2 օր առաջ եմ Հայաստան եկել, փոքրիկ գործեր կային: Վաղը չէ մյուս օրը նորից բարձրանում եմ դիրքեր:

- Դուք է՞լ եք գումարտակի կազմում ծառայում:

- Իհարկե, տղաների հետ գնացել եմ: Ճիշտ է, գրանցված չեմ, բայց ամեն դեպքում ես եմ պատասխանատուն, ես եմ հավաքել տղաներին ու պատասխանատվություն եմ կրում դրա համար:

- Պարոն Գասպարյան, վերջերս Ղարաբաղում մշակույթի գործիչներից մեկի հարցին պատասխանելով Սերժ Սարգսյանն ասաց, որ առաջիկայում ե՛ւ զորքը, ե՛ւ ԼՂՀ բնակչությունը, ե՛ւ հասարակությունը պետք է պատրաստ լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու: Շատերն ասում են, թե սա պատերազմի վտանգի մասին հայտարարություն է՝ անձամբ Սերժ Սարգսյանի բերանից: Դուք ինչպե՞ս եք ընկալում այս հայտարարությունը:

- Մենք 1994 թվականի զինադադարից այս կողմ ամեն օր պատրաստ ենք էդ վտանգին, այդ վտանգն ամեն օր էլ կախված է մեր գլխին: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ թշնամին նենգ է ու յուրաքանչյուր պահի կարող է հարձակում կատարել մեր երկրի, մեր սահմանների, մեր զինվորի վրա: 1994 թվականի զինադադարից էս կողմ ամեն օր էլ կան կրակոցները, ամեն օր էլ կան դիվերսիոն գործողությունները, ամեն օր էլ սպասում ենք իրենց կողմից սադրանքի կամ հարձակման, ուստի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահի պատրաստ ենք  դիմակայել ու հետ շպրտել:

- Հիմա քանի որ ֆիզիկապես լինում եք առաջնագծում՝ վտանգը շա՞տ է մեծացել:

- Ամեն օր էլ իրենց (Ադրբեջանի-խմբ.) կողմից կրակոցները կան, սադրանքները կան՝ տարբեր տրամաչափի զենքերով: Պատկերացրեք, ամեն օր էլ սպասում ենք, ամեն պահի:

Տպել
10104 դիտում

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդիպման է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 42 պատգամավոր

Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

Գիտության ոլորտում մոտ 1 միլիարդի թերֆինանսավորում ունենք․ Սերգեյ Բագրատյանը՝ 2020 թվականի բյուջեի մասին

Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն ունի 5 անշարժ գույք եւ 138 հազար դոլար, իսկ կինը՝ 130 հազար դոլար

Էմմին մտորում է կրկին «Եվրատեսիլ» գնալու մասին. հարցրել է երկրպագուներին

2020 թվականին պետական պարտքը կնվազի՝ հասնելով ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ նախարար (տեսանյութ)

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը հայտարարել է Հանրային խորհուրդը լքելու մասին

Ծառուկյանի ընկերությունը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել պարտքը. պնդում է բամբակի դաշտում աշխատած տրակտորի տերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունի լուրջ խնդիրներ ու հույս. մարզիչը նախանձելի վիճակում չէ

ՊԵԿ աշխատակիցներն ազատվել են սեփական դիմումի համաձայն. ՊԵԿ-ի պարզաբանումը

Հնարավոր է՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթից հետո էլ բուհը ղեկավարի Գեղամ Գրիգորյանը. հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այս տարի ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածի ցուցանիշը. վարչապետ

ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ

Հայաստանը երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի դեսպանությանը

ԲՀԿ-ն 2020 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու․ նրանց համոզմամբ՝ այն չի սպասարկում տնտեսական հեղափոխությունը

Սիրիայի նախագահը ցավակցություն է հայտնել հայ քահանայի սպանության կապակցությամբ

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է