Եթե Բելառուսը բլոգերին արտահանձնի Ադրբեջանին, մեծ հարված կհասցնի սեփական վարկանիշին

16/12/2016 schedule17:40

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, անցյալ գիշեր Ադրբեջանի պահանջով Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով բազմաթիվ անգամներ Լեռնային Ղարաբաղ այցելած լինելու պատճառով տարիներ առաջ հայտնվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմված «սեւ ցուցակում»։ 

Ավելին, Ադրբեջանը փորձում է հասնել Բելառուսից Լապշինի արտահանձնմանը:  

Թեմայի շուրջ Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

Վերջինս նշեց, որ հակառակորդ երկիրը փորձ է կատարում նոր գործընթաց սկսել, սակայն ակնհայտ է, որ գործընթացը դատապարտված է ձախողման: «Նախեւառաջ պետք է տեսնել՝ ինչպիսի զարգացումներ եւ հանգուցալուծում է լինում, այնուհետեւ դատողություններ անել: Եթե Բելառուսը բլոգերին արտահանձնի Ադրբեջանին, շատ մեծ հարված կհասցնի սեփական վարկանիշին: Իհարկե, եթե այդ մարդը հանցագործ է, այլ բան է, բայց Ալեքսանդր Լապշինը հանցագործ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ դատելով Ադրբեջանի պահվածքից՝ ստացվում է, որ այդ երկիրը փորձում է միջամտել 3-րդ երկրի քաղաքացուն ձերբակալելու գործին՝ այսպիսով կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը: Արցախցի պաշտոնյան, սակայն, վստահություն հայտնեց, որ Բելառուսը տեղի չի տա Ադրբեջանի պարտադրանքին եւ Լապշինին չի արտահանձնի, քանի որ չի ցանկանա ոտնահարել իր իսկ միջազգային հեղինակությունը:

«Ադրբեջանին ամեն տեղից պետք է վռնդել, եւ նրա այսօրինակ ձեռնարկումները պետք է ձախողվեն: Մյուս կողմից սա լավ առիթ է, որպեսզի բոլորն իմանան, թե ինչպիսին է իրականում այդ երկիրը: Եթե նա հետապնդում է իրականացնում որեւէ հանցանք չկատարած, ուղղակի Արցախ այցելած բլոգերի նկատմամբ, ապա պատկերացրեք՝ ինչ կանի, եթե չնչին իրավունքներ ստանա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ադրբեջանն այնտեղ ուղղակի ցեղասպանություն կիրականացնի»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Տպել
5872 դիտում

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն՝ պահվող մի շարք ռազմագերիների մասին

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց