«Մերսեդեսը» մնացել է ձնաբքի տակ. անչափահաս երեխա կա մեջը

Դեկտեմբերի 16-ի դրությամբ Շիրակի մարզում դեռ կան անանցանելի ճանապարհներ: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ այսօր ժամը 12:30-ից սկսած մինչ այս պահը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղում ձնաբքի տակ է մնացել «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենա:

Վարորդից բացի մեքենայում կան նաեւ երկու ուղեւոր՝ կինն եւ անչափահաս երեխա:

«Ես կաբինետում եմ, չգիտեմ՝ դուրս եկավ, թե՝ չէ: Գիտեմ, որ անծանոթ մեքենա է, մեր գյուղից չէ»,- դեպքի մասին մանրամասներ փոխանցեց Ցողամարգի համայնքապետ Գնել Բարսեղյանը:

Համայնքապետն ավելի ուշ տեղեկացրեց, որ մեքենան դեռ շարունակում է մնալ ձնաբքի տակ, համայնքը համապատասխան տեխնիկա չունի, որպեսզի ձյան մաքրման աշխատանքներ իրականացնի:

Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից Armtimes.com-ին փոխանցեցին, որ մարզում ճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Գյումրի-Վահրամաբերդ, Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները, որտեղ իրականացվում են մաքրման աշխատանքներ:

ԱԻՆ ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը, Armtimes.com-ից տեղեկանալով, որ Ցողամարգ համայնքում մարդատար մեքենա է մնացել ձնաբքի տակ, ասաց.

«Դա մեր իրավասություններից դուրս է: Ցողամարգ համայնքի վարչական տարածքը համայնքապետարանի ենթակայության տակ է»,- ասաց վարչության պետի տեղակալը:

Նշենք, որ դեկտեմբերի 15-ից սկսած Գյումրիում ավելացել է կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը: «Գյումրի» բժշկական կենտրոնից Armtimes.com-ին փոխանցեցին, որ հիմնականում իրենց են դիմում ձեռքերի, ոտքերի փակ բեկորային կոտրվածքներ ստացած քաղաքացիներ: Տուժածները մեծ մասամբ 50-ից 80 տարեկան քաղաքացիներն են:

«Դուրս էկա, որ գնամ խանութ՝ ընկա: Ոտքս ու ձեռքս լրիվ ջարդել է, ցավը մինչեւ հմիմ կզգամ»,- ասում է Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 77-ամյա բնակչուհի Կալիպսե Մխիթարյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Ախուրյան-Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի եւ Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Հրազդան-Ջրառատավան, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի եւ Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը:

Չայնիի ոլորաններին, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին եւ Անիի տարածաշրջանի  միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում եւ Ախուրյան գյուղում, Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատար:

Տպել
4775 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ