Վանաձորը կաթվածահար է. տեխնիկա չկա, ձյունը մաքրում են «կովշը» վրան ամրացրած ԶԻԼ-ով

Վերջին օրերին Հայաստանում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կյանքը: Համացանցում տեղադրված նկարները վկայում են, որ քաղաքում ձյան մաքրման աշխատանքները, մեղմ ասած, լավ չեն կատարվել: Ավելին՝ մեզ հետ զրույցում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան քաղաքի պոլիկլինիկայում աշխատող որոշ բուժաշխատողներից տեղեկացել է, որ աշխատանքի չեն կարողանում հասնել:

«Պատկերացրեք հիվանդների, հաշմանդամ մարդկանց վիճակը: Այսինքն, եթե նախընտրական խոստումների ժամանակ խոսում էին այն մասին, որ քաղաքի ծայրամասերն անուշադրության են մատնված, պետք է ամեն ինչ անել քաղաքը հավասարաչափ զարգացնելու համար, ապա այսօր ծայրամասերի հանդեպ ուշադրությունը քաղաքացիների համար երազանք է դարձել, նույնիսկ կենտրոնը չի մաքրվում»,- դժգոհեց Ավետիսյանը:

Ձյան մաքրումն իրականացնում է Վանաձորի սանմաքրման ընկերությունը, որն այդ իրավունքը ձեռք է բերում մրցույթով: Ավետիսյանի վստահեցմամբ՝ ընկերությունն ընդամենը երկու մեքենա ունի, որոնք ձյան մաքրման համար չեն:

«ԶԻԼ մեքենայի վրա մաքրելու սարք են ամրացրել, ձյունը մաքրում են: Բայց դա իրականում ոչ թե մաքրում է ձյունը, այլ սեղմում ու պնդացնում: Բա այդ ընկերությունը մրցույթի է մասնակցել ու շահել: Ինչի՞ հիման վրա է մրցույթ շահել, որ ձյուն մաքրող մեքենա չունի: Ո՞նց կարելի է մրցույթ շահել՝ չունենալով տեխնիկա»,- հարց է բարձրացնում Ավետիսյանը՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ Վանաձորն ամբողջությամբ ձյունով եւ սառույցով պատված է, իսկ որոշ թաղամասեր կան, որտեղ երթուղայինը չի հասնում, ուղեւորներին իջեցնում է:

Վերջինս ահազանգում է, որ մինչեւ 90-ականների վերջը Վանաձորը տեխնիկա է ունեցել, որը չկա: «Մամիկոն Ասլանյանը դիմում է ժողովրդին՝ ասելով, որ պատրաստ է անձնական միջոցներից վճարել, տեխնիկա վարձակալել: Հասկանո՞ւմ եք՝ սա հանրապետության երրորդ քաղաքի համար աղետ է. նրա նախընտրական խոստումները բոլորովին չեն համապատասխանում իր այս խեղճության հետ: Հոկտեմբերի 10-ից քաղաքապետ է, չգիտե՞ր, որ ձմեռ է գալու: Կամ Անդրանիկ Հարությունյանի օրոք (մինչեւ 1999 թվականը) քաղաքն ունեցել է տեխնիկա, բա ո՞ւր է: Փաստն այն է, որ հիմա գոյություն չունի»,- ասում է Նարինե Ավետիսյանը՝ կասկած հայտնելով, որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն այն օտարել է ու իրենով արել:

Դարբինյանը հերքում է այդ կասկածները՝ պնդելով, որ Վանաձորը երբեւէ չի ունեցել նման տեխնիկա. «Քաղաքապետարանն, ընդհանրապես, ձյուն մաքրող մեքենա չի ունեցել, այդ աշխատանքը կատարել են տարբեր հիմնարկություններ՝ մրցույթով շահել եւ կատարել են: Ոչ ձյունմաքրիչ է եղել, ոչ էլ որեւէ մեկը այն օտարել է: Ձյան մաքրումը կատարել է մի կազմակերպություն, որն էսօր էլ նույն գործը կատարում է: Այնպես որ նման բան չկա ու չի էլ կարող լինել»,- վստահեցրեց նա:

Մամիկոն Ասլանյանը եւս կտրականապես հերքեց, որ քաղաքը նման մեքենաներ է ունեցել. «Ես չեմ տեսել Վանաձորում ձյուն մաքրող տեխնիկա, որ հիմա էլ օտարված լինի»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք նախատեսում է ձեռքբերել՝ Ասլանյանը պատասխանեց. «Իհարկե, ես հիմա տարբեր ծրագրերի հետ բանակցությունների մեջ եմ, տարբեր կազմակերպությունների միջոցով աշխատում եմ, ուղղակի արագ լուծվող հարց չի»:

Խոսելով ներկայումս կատարվող աշխատանքների որակի մասին՝ Ասլանյանը նշեց, որ այս պահին քաղաքը մաքրում են եւ ինքը հետեւում է այդ աշխատանքներին: «Նախ, աննախադեպ է ձյան առատությունը Վանաձորի համար, երկրորդ՝ սառնամանիք է: Այն ընկերությունը, որ իրականացնում է մաքրման աշխատանքները՝ ունի երկու ձյուն մաքրելու համար հարմարեցված մեքենա, որոնց հզորությունը բավարար չէ էդ որակի ու մասշտաբի աշխատանք կատարելու համար: Իրենք կարող են թաց ձյուն մաքրել միայն: Չնայած դրան, աշխատում ենք, որ հիմնական գործող երթուղիները եւ մարդկանց տեղաշարժը կարողանանք ապահովել: Լոռու ճանշինից ծանր տեխնիկա ենք բերել, մաքրում ենք»:

Տպել
17377 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են