Էս ով է եկել ու խառնել շուկան. ոչ մի մրցակցություն

Հայաստանում նվազում են բենզինի եւ դիզելային վառելիքի գները: Լա՞վ է դա, թե՞ վատ: Սովորական սպառողի տեսանկյունից, իհարկե, լավ է:

Բայց իրավիճակին պետք է նայել տարբեր տեսանկյուններից, հասկանալու համար, թե ինչու է նվազում հեղուկ վառելիքի գինը, որքան այն կնվազի, եւ արդյոք այդ գինը շուկայական է: Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր 10 խոշոր հարկատուների հետ, որոնց թվում էր նաեւ «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը: Այդ հանդիպման մասին ՀՀ կառավարության տարածած մի քանի տողանոց հաղորդագրության մեջ կան հետեւյալ տողերը. «Ի պատասխան հարցի, թե դիզվառելիքի շուկայում մրցակցության աշխուժացման արդյունքում խոշորագույն ներկրող ընկերություններն աշխատում են զրոյական շահույթով՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ մրցակցային դաշտն ինքն իրեն կկարգավորի»:

Ինչ խոսք, մրցակցությունը ամեն ինչ կկարգավորի, մի պայմանով, եթե կա մրցակցություն: Հիմա նայենք, թե ինչ է տեղի ունեցել հեղուկ վառելիքի շուկայում: Մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիսը հեղուկ վառելիք ներկրում էին հիմնականում երկու ընկերություններ` «Ֆլեշը» եւ «Սի Փի Էս»-ը: Նրանք երկուսն էլ ապրանքի մեծագույն մասը ձեռք էին բերում «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունից: Վերջինս գրանցված է Հայաստանում, ՀՀ հարկատու է, բայց նրա միակ սեփականատերը ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունն է: 2013 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանը Հայաստանի շուկայի համար բենզինի եւ դիզվառելիքի քվոտա կհատկացնի ռուսաստանյան ներքին գներով: Բայց այս ներքին գներով հեղուկ վառելիքը «Ռոսնեֆտը» վաճառում էր բացառապես «Ռոսնեֆտ-Արմենիային»: Վերջինս էլ արդեն բավականին բարձր գներով այն վաճառում էր մեր ներկրողներին: Թե ինչ գներով ու ինչ ծավալներով, անհայտ է` դա համարվում է առեւտրային գաղտնիք:

Ու հանկարծ այս տարվա հոկտեմբերին շռնդալից շուկա է մտնում մի նոր ընկերություն՝ «Մաքս Պետրոլ» անունով: Ընդամենը 100 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող այս ընկերությունը, որը գրանցված է իր հիմնադրի` Պատրիկ Աճեմյանի երեւանյան բնակարանի հասցեում, չունի ոչ մի պատմություն: Այս ընկերության գրանցման ամսաթիվն էլ համընկնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրվա ամսաթվի հետ: Եվ ուրեմն, Հայաստանում հեղուկ վառելիքի լոգիստիկայի որեւէ փորձ չունեցող, մինչ այդ նման գործով չզբաղված անհայտ ընկերություն գալիս է ու միանգամից մտնում շուկա: Ընդ որում, այնպիսի ծավալներով, որ կարողանում է գին թելադրել: Իսկ ավելի կոնկրետ` գին գցել:

Առաջին հայացքից սա լավ է, նույնիսկ հավես է` տարիներ շարունակ այս շուկայում գործող օլիգոպոլիաները անհարմարավետություն են զգում: Բայց՝ միայն առաջին հայացքից: Գործընթացը իրականում ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ շուկայում հայտնված նոր ընկերությունը իր տեղը զբաղեցրել է ոչ թե ազնիվ մրցակցության, պատկերավոր ասած՝ նոր տեխնոլոգիաների կիրառման, մատակարարման նոր` ավելի արդյունավետ սխեմաներ կիրառելու, լոգիստիկ յուրահատուկ ցանց ստեղծելու, այլ ընդամենը իշխանությունից ստացած քվոտայի շնորհիվ:

Ինչի՞ մասին է խոսքը: Ոչ մի տնտեսվարող չի կարող Ռուսաստանից էժան գներով հեղուկ վառելիք ձեռք բերել եւ ներկրել Հայաստան: Դրա համար անհրաժեշտ է հզոր «դաբրո» ստանալ ՌԴ իշխանությունների ամենաբարձր օղակներից:  Այդպիսի «դաբրո» ըստ էության չեն ունեցել նույնիսկ «Ֆլեշն» ու «Սի Փի Էս»-ը եւ նրանք ձեռք էին բերում վառելիքը միջնորդից` «Ռոսնեֆտ Արմենիայից»: Թե հիմա ինչ է տեղի ունենում, վառելիքի ներկրման ինչ սխեմաներ են գործում, դժվար, շատ դժվար է ասել: Ասել, որ նորահայտ «Մաքս պետրոլ» ընկերությունը հրապարակային չի գործում, կնշանակի ոչինչ չասել: Այս ընկերությունը նույնիսկ իր կոնտակտային տվյալները չի հրապարակում, գրանցված չէ «Սփյուռում», մյուս «դեղին էջերում»: Ինչու: Որովհետեւ կան բազմաթիվ հարցեր, որոնց անկեղծ պատասխանները ընկերության ներկայացուցիչները չեն կարող հրապարակել:

Օրինակ, ո՞ր ընկերությունից է ձեռք բերվում վառելիքը: Եթե դա ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվող վերը նշված քվոտայի սահմաններում է, եւ ձեռք է բերվում «Ռոսնեֆտ Արմենիայից», ապա այն չի կարող էականորեն ավելի էժան լինել, քան մյուս ներկրողների կողմից նույն աղբյուրից ու նույն գնով ձեռք բերվող եւ Հայաստանում վաճառվող վառելիքի գինն է: Եթե նորահայտ ընկերությունը կարողանում է ձեռք բերել ռուսական այլ ընկերություններից, ապա այդ ընկերությունների տեղը, հավատացեք, շատ լավ գիտեն նաեւ մյուս ներկրողները:  Ու եթե ավելի էժան վառելիքը կարողանում է ձեռք բերել միայն նորահայտ ընկերությունը, իսկ մյուսները զրկված են այդ հնարավորությունից, ապա գործ ունենք խիստ ընդգծված քաղաքական հովանավորյալի հետ: Իսկ թե ինչ է լինում հովանավորյալների հայտնվելու դեպքում, գիտենք ու տեսել ենք բոլորս: Շաքարավազ, բանան, կարագ, ալյուր, ձեթ... : Այս շուկաներում գործում են կամ ընդգծված մոնոպոլիաներ, կամ բաժանված են մի քանի  ընկերությունների միջեւ վերեւներից իջեցված քվոտաներով: Դրանք բոլորը ժամանակին ինչ-ինչ իրավիճակներում եւ ինչ-ինչ պայմաններով ստացել են «դաբրոներ» ու հիմա  կեղեքում են սպառողին:

Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք հեղուկ վառելիքի շուկայում, ընդամենը քվոտաների վերաբաշխման գործընթաց է, ոչ ավելին: Ու եթե այս պահին դեռ հեղուկ վառելիքը համեմատաբար էժանացել է, դա չի նշանակում, թե այդպես էլ կմնա, որովհետեւ գինը նվազեցվում է «ադմինիստրատիվ» միջոցներով, եւ ոչ թե մրցակցության շնորհիվ: Ու որպեսզի ավելի պարզ դառնա, թե վարչապետի ասած ինչպիսի «մրցակցության» հետ գործ ունենք, ընդամենը արձանագրենք, որ այս պահին ՌԴ-ում «Ռեգուլյար» բենզինի 1 լիտրի մեծածախ գինը բենզալցակայաններում 35.3 ռուբլի է` 282 դրամ, դիզվառելիքինը 36.1 ռուբլի` 285 դրամ: Այս գների մեջ ներառված են բոլոր հարկերը, տրանսպորտային ծախսերը եւ այլն:

Տպել
7092 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին