Չեչնիայում հատուկ գործողության ժամանակ ոչնչացվել է հինգ զինյալ

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի ծարամասում իրավապահների հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել են հինգ զինյալներ, որոնք նախկինում մասնակցել են ոստիկանների վրա հարձակումներին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Նա տեղեկացրել է, որ զինյալների մոտ հայտնաբերել են զենք եւ զինամթերք, որոնք նրանք վերցրել էին ոստիկանության աշխատակցից: Կադիրովը նաեւ հավելել է, որ հատուկ գործողությունն ինքն անձամբ է կառավարել տեղում: «Դրանք վերջին զինյալներն էին նրանց շարքում, ովքեր նախօրեին երեկոյան եւ գիշերը հանցագործություններ էին կատարել Գրոզնիում: Գործողության մասնակիցները գործել են գրագետ, ինչը թույլ է տվել վերացնել հանցավոր խմբին: Այժմ այն ամբողջությամբ ոչնչացված է», - ասել է Կադիրովը:

Նրա խոսքով, գործողությունը տեղի էր ունենում Գրոզնիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ լեռնա-անտառային վայրում: Այժմ ճշտվում են զինլայների ինքնությունը:

Դեկտեմբերի  20-ին Չեչնյայի նախագահ Ռամզակ Կադիրովը հայտնել էր Գրոզնիում ոստիկանների վրա մի խումբ անձանց հարձակումների մասին: Նրա խոսքով, հանցագործները սկզբից հարձակվել են իրավապահ համակարգի աշխատակցի վրա, վերցրել նրա ավտոմեքենան, իսկ որոշ ժամանակ անց նրանք ներխուժել են եւս մեկ ոստիկանության աշխատակցի տուն:

Գրոզնիում հայտարարվել է հանձագործներին վնասազերծելու գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել էր նրանց ավտոմեքենան: Ոստիկանները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվել են կասկածյալները, որոնցից չորսը սպանվել է տեղում: Եւս երկուսը, այդ թվում մեկ կին, վիրավորվել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Տպել
1726 դիտում

Սանահին վանքի գավթում "եվրո֊բուտկա" են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

Լավ կլինի՝ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին պետք է լինի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը․ Լենա Նազարյան

Պետբյուջե մուտքերի ծրագրային ցուցանիշը 2018-ին գերազանցվել է 57.7 մլրդ դրամով․ ՊԵԿ-ը հերքում է կեղծիքները

«Միկան» կարող են տալ ՀՖՖ-ին. բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են

Պարզվեց հասարակության մեջ կա ատելության հսկայական ու բազմաշերտ պոտենցիալ․ Սերգեյ Սարգսյան

Ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին ոչ թե, որ այն վատն էր, այլ որ առաջին անգամ կարողացավ գործել ազատորեն

Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին․ նախարարը խոսել է իրականացվող ռեֆորմների մասին (տեսանյութ)

Պետության կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ունեցել․ Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին

Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները

Ինձ համար միևնույն է, ես հավատում եմ Պուտինին․ Թրամփ

Քննչական կոմիտեում ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել․ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել

Առանց մեծածավալ ներդումների Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել․ Միքայել Մելքումյան

«Փյունիկի» պատանի սաները ներկա գտնվեցին «Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ գնումներ է կատարում սուպերմարկետից (լուսանկար)

Հայաստանը կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ Ռուսաստանից

Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական